ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավարաբուծության ծրագիրն արդյունավետ չի իրականացվել. գոյացել է ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն 08/24/2017 17:52 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում`ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել հիշյալ ծրագրի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերի ոչ արդյունավետ իրականացմանը:
Մասնավորապես՝ քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ բացակայում են մի շարք նորմատիվային լուծումներ, որոնք կարող էին կանոնակարգել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրերը։ Արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված եւ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետեւանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն։
Նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով՝ ՀԿԳ քննիչը միջնորդություն է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ առաջարկելով.
«- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքում համապատասխան իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք հնարավորություն կտան ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության և դրանով պայմանավորված` ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման հնարավորությունը:
- Քննարկել համապատասխան իրավական ակտերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների, այդ թվում`անշարժ գույքի գրավի, բանկային երաշխիքի ներդրման հնարավորությունը:
- Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք կապահովեն համապատասխան ոլորտների մասնագետներից բաղկացած հանձնաժողովի նիստերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամի բացակայությամբ նիստերի իրավազորության հիմքերը:
- Քննարկել նմանատիպ ծրագրերի իրագործման ընթացքում մոնիտորինգի անցկացման հնարավորությունը, ինչը թույլ կտա ծրագրի առավել արդյունավետ և նպատակային իրականացումն ապահովելու նպատակով համապատասխան պայմաններ ապահոված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը ծրագրի հետագա փուլերում:
- Քննարկել պայմանագրի լուծման դեպքում մինչ համապատասխան գնորդ գտնելու ժամանակահատվածը կենդանիների կերակրման և խնամքի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար իրական հնարավորություն կընձեռի պայմանագիրը գնորդի կողմից էականորեն խախտելու դեպքում միակողմանի լուծել այն»:
Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որի արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Մասնավորապես ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ «նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչությանը և կառուցվածքային առանձին ստորաբաժանումներին հանձնարարվել է նախարարության կողմից մշակվող տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով համապատասխան իրավական ակտերով.
- ձևավորել տվյալ ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովներ, որոնք կսահմանեն ծրագրերի մասնակից շահառուների ընտրության հստակ չափանիշներ ու չափորոշիչներ.
- նախատեսել դրույթներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների՝ մասնավորապես գույքի գրավի, բանկային երաշխիքի և երրորդ կողմի երաշխավորի հետ կապված հարաբերությունների կարգավորման վերաբերյալ.
- ըստ առաջնահերթության՝ սահմանել ծրագրերի մշտադիտարկման ենթակա ցուցանիշները և դրա իրականացման պարբերականությունը.
- նախատեսել դրույթ պայմանագրի միակողմանի լուծման դեպքում՝ մինչև գնորդ գտնելու ժամանակահատվածը, տվյալ ապրանքի պահպանման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվարկ իրականացնելու վերաբերյալ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ժամկետայնությունը և պահպանվող ապրանքի յուրահատկությունը»:
Բացի այդ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելու Հայաստանի Հանրապետությունում 2007- 2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ