ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեծ ինտենսիվությամբ ընթանում են հրդեհի հետմարման աշխատանքները 08/24/2017 17:39 | ԼՐԱՀՈՍ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ:
Արգելոցի տարածքում օրենքով սահմանված`մարդկային որևէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձևավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար ծխում են և համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նոր օջախների վերածվել:
ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարաները` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություններ, հետախուզումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր հայտնաբերվում և չեզոքացվում է միջինը մոտ 100 ծխացող` հրդեհի բռնկման պոտենցիալ օջախ:
Հետմարման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները և աշխատակիցները: Աշխատանքներին ներգրավված է զգալի մարդկային ռեսուրս և հատուկ տեխնիկա: Հետմարման աշխատանքների համար առաջին անգամ օգտագործվում է նաև ՀՀ ԱԻ նախարության հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նորագույն տեխնիկան:
Բարձր հրդեհավտանգությանը նպաստում են հանրապետությունում գերակայող բարձր ջերմային ֆոնը և ոչ անձրևային եղանակը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ներկայացնելով հրդեհի հետմարման աշխատանքների ողջ ծավալը, առանձնացրել է բնական, հատկապես ռելիեֆային առանձնահատկությունները, որոնք բարդացնում են բռնկված հրդեհի վերջնական մարման աշխատանքները: Արգելոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին և քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն մասնակցել են և շարունակում են պայքարել հրդեհի դեմ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հայտնել է, որ կան ծխացող բազմաթիվ օջախներ, որոնք փրկարարների դիտակետերից հետախուզման միջոցով հայտնաբերվում են ու մարվում, և ամբողջ տարածքը գտնվում է շուրջօրյա վերահսկման ներքո:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով ուսումնասիրությունների նախնական տվյալները, նշել է, որ հրդեհն ընդգրկել էր արգելոցի մոտ 1600 հեկտար տարածքը, սակայն հրդեհված տարածքներում առկա են չվնասված կղզյակներ, որոնք կենդանիների համար ապաստարան են դարձել, ինչը հետագայում կնպաստի անտառային էկոհամակարգի բնական վերականգնմանը:
Խոշոր կենդանիների կորուստներ չեն արձանագրվել, կորուստներ կարող են լինել որոշ սողունների և անողնաշարավոր կենդանիների մոտ: Ըստ Ա.Աղասյանի, չնայած ընթանում են վնասի չափերի գնահատման աշխատանքներ, սակայն այն լիարժեք հնարավոր կլինի ներկայացնել հաջորդ տարվա գարնանը` ծառերի վիճակը գնահատելուց հետո, քանի որ խոտածածկ տարածքում հրդեհի արագ տարածման հերտևանքով շատ ծառերի բներ չեն հասցրել վնասվել «Խոսրովի անառ» պետական արգելոցում իրականացվող աշխատանքներին մշտապես հետևում են ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարները:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից