ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա Ծռերի» գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան 08/23/2017 18:20 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռերի» գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով:
Դատական նիստում շարունակվեց միտումը՝ ամբաստանյալի ցանկությանը հակառակ՝ պայմանագրային պաշտպանի հետ զուգահեռ հանրային պաշտպան ներգրավելը: Մասնավորապես, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ներգրավվեց նաև որպես ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան՝ թեև նրանք չեն հրաժարվել իրենց պայմանագրային պաշտպաններից ու չեն ցանկանում հանրային պաշտպան ունենալ:
Ամբաստանյալի անհամաձայնության պայմաններում նման պաշտպանությունը լինելու է պատրանքային, ոչ արդյունավետ և կրելու է ձևական բնույթ, հայտարարեց Արմինե Ֆանյանը:
Փաստաբանը նշեց, որ այդ հարցի հետ կապված առկա է հակասություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի միջև: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի հիշյալ մասի, հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում (նիստերի դահլիճից հեռացնելու դեպքում) դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:
Իսկ ըստ Սահմանադրության դրույթի, հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:
Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունը համարեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն:
Պաշտպանական կողմն առարկեց դատարանի այս որոշման դեմ: Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անհետաձգելի, անհապաղ միջնորդություն ունի անելու, դատարանը նրան այդ հնարավորությունը չտվեց, իսկ երբ փաստաբանը շարունակեց պնդել միջնորդություն անելու իր ցանկությունը, դատարանը նրան նախ նախազգուշացում հայտարարեց, ապա որոշեց դիմել Փաստաբանների պալատին նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:
Դրանից հետո էլ Լ.Սահակյանը հայտարարեց, որ ցանկանում է միջնորդությունն անել, այս անգամ՝ բոլոր փաստաբանների անունից, սակայն նորից նրան այդ հնարավորությունը չտրվեց և դատական նիստին ներկա բոլոր պաշտպանները՝ թվով 9 հոգի, որպես բողոքի նշան լքեցին դատական նիստերի դահլիճը: Այս դեպքում էլ դատական սանկցիան չուշացավ՝ դատարանը որոշեց դիմել ՓՊ բոլոր ինը փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից