ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք...» Սևանի բնակիչն ահազանգում է հրեշավոր երեւույթների մասին 08/23/2017 15:42 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է հրապարակել, համաձայն որի՝ Սևանի բնակիչ Սեւակ Ոսկանյանը դիմում է հղել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Փաշինյանը գրառել է նաև, որ տվյալ անձը այժմ թաքնվում է, և նրա հարազատներն են խնդրել հրապարակել դիմումը։
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
Հրավիրում եմ նաեւ ՀՀ Ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ առեւերեւույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում։
Դիմումը հրապարակում եմ հիմնականում առանց սխալների ուղղման՝ բնագրին հավատարիմ։
Դիմում
Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սևանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց և ասաց՝ արի հանդիպենք: Ես և նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է զգույշ եղիր, կարող է որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը և ասեց արի հանդիպենք:
Պայմանավորվեցինք հանդիպել Սևանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի ինչ եղար, նա էլ ասեց թե հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սև գույնի մեքենա, որը քեմրի էր կոռոլա, մեջից իջան երկու հոքի, լրիվ սև հագնված և սև դիմակներով, միանգամից հարցակվեցին իմ վրա և հարվածեցին ուսերիս և ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեխմելով ներքև ծնկներիս մոտ, հայհոյանքներով ու վիրավորանքներով:
Ես ասեցի, ախպերներ ջան մի խբեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվաում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց ախպերով չխոսաս ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խբել իր նստարանի սպինկին, ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի ինչի համար, ասեցին 5 հատ տրուպ կա վրետ, ամբողջ ճանապարհին խբում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան հեսա կհասնենք:
Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խբել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձևով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել:
Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պարկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իրա համար վոչմի բան եմ, ճիշտը պատմի Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008-թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը:
Այս օր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խբել հայհոյել, Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք քամակը, նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի վոր ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն:
Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երրդվեց իր հոր արևով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ վորպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դիմակավոները քամակտ տրուբա կմցնեն: Ես հոգեպես ճնշված, չգիտեի թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրելա, դու խի չես ուզում մուռտ հանես։
Նա ասաց, քո հորյեղբոր տղան Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին էք կատարել: Ես վախից ասեցի վոր Ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի:
Այդպես ասացի քանի վոր նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուտ էլի տենաս, պիտի Հայկի անուննել տաս, որ Հայկը բերդում իրա մումյան դնի:
Ես ել մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերվ պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սևանից 2 քննիչ՝ Պետրոսյանը և վոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնցա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է թե չէ:
Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կամպյուտրով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց ցուցմունքի վերջում ես գրեցի որ ճիշտ է և ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չե, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել:
Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որևէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընդացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից