ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել 08/22/2017 14:20 | ԼՐԱՀՈՍ
Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում: Այս մասին տեղեկանում ենք Դատախազոթւյան պաշտոնական կայքից:
Մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը: Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության 116, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 36 դեպք, ապա 2017թ. առաջին կիսամյակում՝ ծանր հանցագործության 1210, առանձնապես ծանր հանցագործության 91, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 27 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով հանրապետությունում 403-ով կամ 25%-ով նվազել են ծանր, 25-ով կամ 21,6%-ով՝ առանձնապես ծանր, 9-ով կամ 25%-ով՝ հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները:
2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:
Բարելավվել է այս հանցատեսակներով բացահայտման ցուցանիշը: 2016թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հանցագործության 1613 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 891-ը կամ 55,2%-ը, 2017-ին՝ 1210 ծանր հանցագործություններից բացահայտվել են 799-ը կամ 66,2%-ը: Առանձնապես ծանր հանցագործություն հանդիսացող սպանության և սպանության փորձի 38 դեպքից այս տարվա կիսամյակի տվյալներով բացահայտվել է 31-ը կամ 81,5%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության և սպանության փորձի 56 դեպքերից 44-ը կամ 78,5%-ը:
Դրական դինամիկա է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է այդպիսի 560 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 497 դեպք: Նվազումը կազմել է 23,5%:
2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերից ամենավտանգավորը հանդիսացող առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 109-ի դիմաց այս տարվա նույն ընթացքում՝ 73 դեպք, կամ 33%-ով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշում նույնպես բարելավում է արձանագրվել: Եթե 2016թ. առաջին կիսամյակում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 109 դեպքերից բացահայտվել է 86-ը կամ 78,8%-ը, ապա 2017թ. առաջին վեց ամիսների արդյունքներով 73 դեպքերից բացահայտվել են 62-ը կամ 84,9%-ը:
Դրական դինամիկա է գրանցվել նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի վիճակագրությունում: Մասնավորապես, 2016թ. առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով ավտավթարի 77, խուլիգանության 108 դեպք, մինչդեռ այս տարվա նույն ընթացքում՝ մահվան ելքով ավտավթարի 68, խուլիգանության՝ 84 դեպք: Մահվան ելքով ավտովթարի դեպքերի նվազումը կազմել է 11,7%, իսկ խուլիգանության դեպքերինը՝ 22,2 %:
Բացահայտման ցուցանիշն այս հանցատեսակներով նույնպես աճել է՝ 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով մահվան ելքով ավտավթարի հանցատեսակի պարագայում կազմելով 98,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97,4%-ի դիմաց, խուլիգանությունների պարագայում՝ 95,2%, նախորդ տարվա 83,3%-ի դիմաց:
2016թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր ավազակության 31, իսկ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 658 դեպք: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ավազակության 17, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 368 դեպք: Այսինքն ավազակության դեպքերը նվազել են 14-ով կամ 45,2%-ով, իսկ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերը՝ 290-ով կամ 44,1%-ով:
Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալնելով նվազել են նաև կողոպուտի դեպքերը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 105-ի դիմաց 2017թ. առաջին կիսամյակում՝ 74 դեպք կամ 29,5%-ով պակաս: Այս հանցատեսակներով նույնպես բացահայտման ցուցանիշն աճել է. 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով ավազակության բացահայտումը կազմել է 76,4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,9%-ի դիմաց, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմել է 32,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,1%-ի դիմաց: Իսկ կողոպուտի բացահայտումը կազմել է 74,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69,5%-ի դիմաց:
2017թ. առաջին կիսակյակում հանրապետությունում արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 66 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 դեպքի դիմաց. աճը կազմել է 112,9%: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության շատ մեծ մակարդակ: Այս իմաստով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի էական աճը առավելապես պայմանավորված է այս հանցատեսակների դեմ պայքարում ցուցաբերվող հետևողականությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից