ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրաքաղաքում մեկնարկել է գարեջրասերների կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը 08/20/2017 13:30 | ԼՐԱՀՈՍ
Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված և սիրելի միջոցառումը՝ Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ողջույնի խոսքով:
Ըստ փառատոնի կանոնակարգի՝ «Փառատոնը հայտարարվում է բացված» խոսքերից հետո տաղավարները նոր միայն սկսել են իրենց աշխատանքը:
«Երևանի գարեջրի փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել հայկական գարեջրի ավանդույթներին, ինչպես նաև գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբել մեկ հարթակում՝ հույս ունենալով, որ տարիներ անց Երևանի գարեջրի փառատոնը կդառնա տարածաշրջանում և ոչ միայն, լավագույն զբոսաշրջային փառատոնը, որի համար շատերը կայցելեն Երևան»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
«Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս զբոսաշրջային բաղադրիչ պարունակող միջոցառումներին, ինչպիսի է Երևանի գարեջրի փառատոնը, որի շնորհիվ տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ են ժամանում մեր մայրաքաղաք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Փառատոնի սկզբում լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը գարեջրի բաժակներով հետաքրքիր ծրագիր է ներկայացրել, իսկ այդ ամենը նկարահանվել է գերմանական ընկերության կողմից, որը զուգահեռաբար ֆիլմ է պատրաստում հայկական ազգային ավադույթների մասին:
Փառատոնի ժամանակ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից կներկայացվի հետաքրքիր ցուցահանդես: Իսկ փառատոնի մասնակիցները Տերյան մշակութային կենտրոնի տաղավարում հնարավորություն կունենան լուսանկարվելու:
Այս տարի, ավանդույթի համաձայն, փառատոնին առանձին տաղավարներով իրենց գարեջրի տեսականիները և խորտիկները ներկայացրել են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնում առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցում են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
Միջոցառումն իրենց կենդանի կատարումներով ավելի հետաքրքիր և ռիթմիկ կդարձնեն «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն և «Միլեն» պարային համույթը:
Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայական արժեքից ցածր, ինչպես նաև տարածքում արգելվելու է գարեջրի վաճառքը անչափահասներին: Միջոցառման շրջանակում ուրաքանչյուր տաղավարում անցկացվելու է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն): Հաղթողները կստանան նվերներ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:
Ըստ կազմակերպիչների, ակնկալվում է շուրջ 10.000 այցելու այս տարվա փառատոնին:
Հիշեցնենք, որ Երևանի գարեջրի փառատոնը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է, որն արդեն հասցրել է սիրվել ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից:Այս մասին տեղեկացնում է ՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ