ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհիմն կալանավորված նախկին պաշտոնյան կստանա բարոյական վնասի փոխհատուցում. Դատարանն աննախադեպ մեծ փոխհատուցում է սահմանել 08/19/2017 15:27 | Բարոյական վնասի հատուցում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հ.Զարգարյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է կաշառք ստանալու մեղադրանքում արդարացված Սահակ Հարությունյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի ու Զարուհի Հայրապետյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության:
Փաստաբանները պահանջում էին հատուցել արդարացվածի կրած վնասը:
Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի 7.671.937 ՀՀ դրամ գումար` որպես անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձ:
Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի սկսած 02.08.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 7.671.937 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԿԲ կողմից սահմանված տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսագումարը:
Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի 3.000.000 ՀՀ դրամ գումար` որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար:
Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև 700.000 ՀՀ դրամ գումար` որպես քրեական գործով նախաքննության, առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում փաստաբանական ծառայության վճար: Վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև 300.000 ՀՀ դրամ` որպես սույն քաղաքացիական գործով փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դիմելով դատարան՝ Սահակ Հարությունյանը հայտնել է, որ աշխատել է որպես ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ: Իր նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում և նախաքննության և դատաքննության ընթացքում մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1– ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը։ Որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորում և 14.10.2013թ–ից մինչև 27.11.2015թ. գտնվել է անազատության մեջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է իր պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը, և ինքը արդարացվել է, խափանման միջոց կալանավորումը վերացվել է և ազատ է արձակվել։
Ըստ հայցվորի, իր պաշտպանությունն իրականացնելու համար «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ կնքվել է փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր և համաձայնագիր և վճարվել է 200.000 դրամ, ինչպես նաև պետք է վճարվի ևս 500.000 դրամ։
Հայցվորը նշել է, որ անազատության ողջ ընթացքում շատ ծանր է տարել հարկադիր բաժանումը իր ընտանիքից՝ հորից, կնոջից, մանկահասակ երեխայից, ծանր է տարել կարոտը։ Անազատության մեջ գտնվելով՝ ինքն անարդարացիորեն մեղադրվել է կաշառակերության մեջ, որը ծանր և նվաստացնող հանցագործություն է և իրեն տառապանք է պատճառել: Բացի այդ, երբ ձերբակալվել է, այնուհետ կալանավորվել, աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, իսկ երբ արդարացվել է և ազատ է արձակվել, արդեն թոշակառու է եղել, ինչը նույնպես ծանր է տարել։
Հայցվոր կողմը գտել է, որ որպես 2 տարի 1 ամիս 13 օր իրեն անազատության մեջ պահելու, որի հետևանքով վերը նշված տառապանքներն իրեն պատճառելու համար, որպես ոչ նյութական վնաս, պետք է տրվի առնվազն ութ միլիոն դրամի գույքային հատուցում։
Սահակ Հարությունյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իրեն՝ որպես արդարացվածի, հատուցել 7.671.937 դրամ աշխատավարձի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն դրան հաշվարկված տոկոսները, ինչպես նաև փաստաբանական ծառայության համար վճարված 700.000 դրամ գումարը։ Պարտավորեցնել պատասխանողին հայցվորին հատուցել 8.000.000 դրամ, որպես ոչ նյութական վնասի գույքային հատուցում։
Պատասխանող ՀՀ Ֆինանսների նախարարությունն ամբողջությամբ առարկել է հայցի դեմ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը` պատասխանող կողմը նշել է, որ հիշյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ ոչ նյութական վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվի այն փաստը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները:
Ըստ պատասխանողի, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվել է իր հիմնարար իրավունքների խախտման փաստը։
Պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումը դրամական պահանջի մասով նույնպես գտել է անհիմն, քանի որ հայցվորը սույն գործով որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջում է 8.000.000 ՀՀ դրամ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված հոդվածով նախատեսված սահմանափակումը։
Այսինքն, անգամ հիմնավոր հայցադիմում ներկայացնելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը, եթե չեն առաջացել ծանր հետևանքներ։
Դատարանը հաստատված է համարել Սահակ Հարությունյանի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու, ինչպես նաև գույքային և ոչ գույքային վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագելու հանգամանքները:
Ըստ դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները բավարար են գալու այն եզրահանգման, որ հայցվորը գտնվել է անազատության մեջ 14.10.2013 թվականից մինչև 27.11.2015 թվականը:
Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված չեն եղել հայցվորից:
Գործի փաստական հանգամանքների և իրավական նորմերի լույսի ներքո դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացվել են բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման /գործողության կամ անգործության/ հետևանքով խախտվել է հայցվորի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին է անձնական ազատության իրավունքը:
Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հայցվորի մոտ ծագել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունք:
Նյութական վնասի հատուցման մասով դատարանը հարկ է համարել արձանագրել, որ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններն ըստ էության չեն բովանդակում աշխատավարձի հատուցման չտրամադրման վերաբերյալ որևէ հիմնավորում, որպիսին չի ներկայացվել պատասխանողի ներկայացուցչի կողմից նաև գործի քննության ընթացքում:
Նման պայմաններում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Սահակ Հարությունյանը՝ որպես արդարացված, իրավունք ունի ստանալ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը՝ 7.671.937 ՀՀ դրամի չափով:
Որպես աշխատավարձ հատուցման ենթակա գումարի նկատմամբ տոկոսների հաշվեգրման վերաբերյալ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նշված մասով հայցվորի պահանջը նույնպես իրավաչափ է:
Հայցվորի կողմից ներկայացվել է ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցման պահանջ, որպիսի պահանջի իրավունքի առկայությունը Դատարանը գտել է իրավաչափ: Ընդ որում, դատարանն արձանագրել է. ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման անկախ գույքային վնասի հատուցման հանգամանքից, և անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
Դատարանը գտել է, որ հայցվորին որպես ոչ նյութական վնաս ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն չափը, այն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, քանի որ խախտվել է հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավունքը: Միևնույն ժամանակ, նշվում է դատարանի հիմնավորումներում, դատարանը չի կարող անտեսել այն իրողությունը, որ հայցվորը զբաղեցրել է բարձր պաշտոն, և զրկվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունից, քանի որ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հայցվորն արդեն իսկ անցած է եղել թոշակի տարիքի /ըստ ծառայողական առանձնահատկության/: Ուստիև Դատարանը գտել է, որ տվյալ իրավիճակում առկա է այն բացառիկ դեպքը, երբ հայցվորի համար վրա է հասել ծանր հետևանք, ուստիև Դատարանը գտնում է, որ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս, հայցվորին ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն շեմից բարձր գումար՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս:
Այսպիսով, Դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է՝ 3.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Նշենք, որ վճռի դեմ Քաղաքացիական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ