Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Լուսավոր ու բարի ժպիտով. այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ). Panorama.am 08/19/2017   10:22  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան:

Panorama.am-ի հաղորդմամբ՝ ահա այս տանն է անցել Ադամ Սահակյանի մանկությունն ու պատանեկությունը՝ շրջապատված սիրով ու ջերմությամբ: 

1996 թվականի օգոստոսի 19-ին Սահակյանների գերդաստանում տոն էր: Խաչատուր Սահակյանի ընտանիքում երկրորդ արու զավակն էր ծնվել, որին Ադամ անունով կնքեցին:

Բակում ամեն ինչ հիշեցնում է Ադամին, նույնիսկ կիսախարխուլ բազրիքները, նրանց տան 120 տարվա դուռը: Ադամը շատ էր սիրում իրենց բակը, այն միջավայրը, որտեղ ապրում էր, այն ամենը, ինչը շրջապատում էր նրան, հատկապես սիրում էր, երբ մի քանի քայլ անելուց հետո անմիջապես հայտնվում էր քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում: 

Ծնողների աչքի առաջ ամեն օր նույն պատկերն է՝ Ադամի մանկության խաղերը, բակի երեխաների հետ չարաճճիությունները ու նրա զրնգուն ծիծաղը, որին այդքան կարոտում են ոչ միայն հարազատները, այլև հարևաններն ու ընկերները:

Բակում այսօր մի շատ կարևոր, անփոխարինելի բան պակաս է…

Սահակյանների ջերմ ու հյուրասեր տան պատերին փակցված են Ադամի նկարները, ամենուր նա է ու թվում է՝ ուր որ է լսելու ես Ադամի ձայնը:

Մայրը՝ Գայանե Անտոնյանը մտքերով տեղափոխվել է 1996 թվականի օգոստոսի 19-ը: Շատ լավ հիշում է իր և կրտսեր որդու առաջին հանդիպումը: 

«Առաջին անգամ երբ նրան գրկեցի, Ադամն ուշադիր զննում էր ինձ, ես ապշած էի, քանի որ միշտ ասում էին՝ նորածինները չեն տեսնում, բայց  ես Ադամի ծնունդով հասկացա, որ նրանք շատ լավ տեսնում են: Նա ուշադիր նայում էր ինձ ու, եթե կարողանար էմոցիաներն արտահայտեր՝ երևի դա հիացմունք էր: Ինչպես ես էի իրենով հիացած, այնպես էլ ինքն` ինձանով»,- ասում է մայրը:

Ադամն ակտիվ, աշխույժ երեխա էր, սակայն ծնողները չեն հիշում, որ անիմաստ, անհեթեթ չարություններ աներ:

Նրանց պատմելով որդին անընդհատ շարժման մեջ էր,  շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու:

Դպրոցական տարիներին Ադամը զբաղվել է կարատեով, բռնցքամարտով, լավ լողում էր, չմուշկներով սահում:

 

Ծնողներն այսօր էլ դժվարությամբ են հավատում, որ Ադամը չկա, բայց երախտագիտության զգացումով են լցվում, երբ տեսնում են, որ Ադամին բոլորն են հիշում: Իրենց հյուրասեր օջախում ընդունում են անծանոթ մարդկանց, որոնք չճանաչելով որդուն գալիս են իրենց տուն ու շնորհակալություն հայտնում, խոստանում, որ իրենց զավակներին որդու անունով են կոչելու:

«Համոզված եմ, որ մի տասը տարի հետո բազմաթիվ Ադամներ կլինեն Հայաստանում»,- նշում է տիկին Գայանեն ու հավելում, որ որդին շատերի մոտ մտածելակերպ է փոխել. «Տարբեր տարիքի մարդիկ այցելում են մեզ ու ասում՝ պետք է այնպես ապրեն, որ արժանի լինեն Ադամին: Իհարկե ինձ համար շատ դժվար է, կուզեի, որ հիմա իմ կողքին լիներ, բայց երբ երկար մտածում եմ՝ հասկանում եմ, որ կյանքով լեցուն, կյանքը սիրող, շատերից չտարբերվող, բայց նաև տարբերվող Ադամը ծնվել էր հերոս լինելու համար»:

Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին մեկնել է ծառայության Արցախ, Ջրական (Ջաբրայիլ): 2016 թվականի  ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։  Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն  ու ընկել քաջի մահով:

Ադամն այնքան ճիշտ է կազմակերպել մարտը, որ թշնամին մի քանի ժամ չի կարողացել դիրքը գրավել ու առաջ շարժվել: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Ադամն  իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:

Ադամ Սահակյանը  ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի հրամանագրով՝  «Արիության» մեդալով»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 09/08/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին. Ավետիք Սուքիասյան
12:10 07/08/2017  |  ԼՐԱՀՈՍԼույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը
14:00 21/07/2017  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ապրիլյան պատերազմում և առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ
13:05 24/06/2017  |  ԼՐԱՀՈՍԴասարանի լուսավոր աշակերտն էր. ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանը կդառնար 20 տարեկան
10:00 24/06/2017  |  Մամուլ«Ախպորն ասել է՝ էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին». Արցախում զոհված Վլադիմիրը կդառնար 21 տարեկան. «Հայկական ժամանակ»
11:09 20/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Հերոսի ծնողները». Անդրանիկ Զոհրաբյանի հայրը հավատացած է՝ անցյալը պետք է օգնի ճիշտ ապրել
12:06 10/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՍասունն անվախ էր, պատրաստ կյանքը տալու հանուն ընկերոջ. ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
11:57 18/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի
12:32 14/05/2017  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ էր թե´ իր հետ, թե´ աշխարհի. հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է
12:37 13/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է

Արխիվ

[]