ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որբությանը հարկադրված մարդուկներ. 43 երեխայից որդեգրվել է 16-ը 08/19/2017 13:09 | ԼՐԱՀՈՍ
2017թ. առաջին վեց ամիսների ընթացքում որդեգրվել է 16 երեխա, ընդ որում՝ այդ երեխաներից 10-ը որդեգրվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից:
Վիճակագրությունը փաստում է՝ հայ հասարակությունը թեև երեխայապաշտ է, սակայն մանկատանը հայտնված երեխային որդեգրելու, նրան ընտանեկան ջերմություն, քնքշանք, սեր ու հոգատարություն տալու հարցում երկմտում է:
Մերը չի՝ գլխում անընդատ կկնվող արտահայտություն, ինչպիսի՞ ծնողի երեխա է, արժե՞ արդյոք, չի բացառվում, որ առողջական խնդիրներ ունենա, ինչո՞ւ է հրաժարվել ծնողը, հարցեր, որոնց պատասխաները ստանալու դեպքում ևս երկմտում ենք:
Պատճառներն իհարկե տարբեր են, սկսած սոցիալական պայմաններից մինչև ապօրինի կապերի հետևանքով ծնված և որբությանը հարկադրված մարդուկներ: Իսկ մինչև մենք հարցական դերանվան պատասխանն ենք փնտրում՝ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին որդեգրման ենթակա 43 երեխա է եղել, նրանցից 16 երեխա արդեն որդեգրվել է:
Ահա և պատասխանները, թե ինչու են այդ երեխաները հարկադրաբար որբացել. նրանցից 20-ը՝ մնացել է առանց ծնողական խնամքի, 6 երեխայի ծնող էլ դատարանի դատավճռով զրկվել է ծնողական իրավունքից, մեկական երեխաներ էլ երկողման և միակողմանի ծնողազրուկ են եղել, միայնակ մոր կողմից լույս աշխարհ եկած երեխաներն էլ երեքն են եղել:
Սակայն ինչպես հասկանալ, երբ 12 երեխա հարկադրաբար որբացել են՝ երկու ծնողների առկայության պայմաններում:
43 երեխայից 20-ը եղել են առողջ, 23-ն առողջական խնդիրներ են ունեցել և նրանցից միայն 8 երեխա հաշմադամություն է ունեցել: Հաշմանդամություն ունեցող երեխաներից երկուսը, որոնք աղջիկներ են, որդեգրվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից:
Ինչ վերաբերում է որդեգրման ենթակա երեխաների սեռին, ապա 43 երեխայից 22-ը աղջիկներ են:
Նշենք, որ երեխայի որդեգրումը կարգավորում է ՀՀ օրեսդրությամբ և մի շարք իրավական ակտերով:
Այսպիսով, որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս։ Եթե որդեգրվող երեխայի 10 տարին լրացած է, ապա նրա որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, իսկ եթե մինչև որդեգրման համար դիմում ներկայացնելը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու։
Եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից չի թուլատրվում, սակայն օրենքը նաև բացառություններ է սահմանում՝ եթե որդեգրումը ելնում է երեխաների շահերից, ապա թույլատրվում է։
Միևնույն ժամանակ նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին ՀՀ տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու:
Օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո:
Իսկ եթե երեխային միաժամանակ որդեգրելու ցանկություն են հայտնել մի քանի անձինք, ապա այս պարագայում օրենքի պահանջով նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին և խորթ ծնողներին:
Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով։
Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը:
Օրենքի ուժով՝ եթե որդեգրման գաղտնիությունը պահպանող անձինք, որոնք հրապարակում են երեխայի որդեգրման գաղտնիքը՝ նրա որդեգրողների կամքին հակառակ, ապա օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում։
Որո՞նք են այն հիմքերը որոնց պարագայում երեխայի որդեգրումը վերացվում է.
Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող հիվանդներ, ինչպես նաև՝ դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում՝ այդ ծնողների պահանջով:
Բացի այդ, դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրումը նաև այլ հիմքերով՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից