Թեմաներ
Երկուշաբթի 09 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/16/2024   23:20 Հայտնաբերվել և ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը․ ՔԿ 09/16/2024   22:45 Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը 09/16/2024   22:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 09/16/2024   22:12 4-ամյա երեխա և կին. ՌԴ Բելգորոդում վիրավորների թիվն աճում է 09/16/2024   21:59 Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է։ 09/16/2024   21:48 Ջրանջատումներ՝ Արարատի և Կոտայքի մարզերում 09/16/2024   21:36 ԱԱԾ-ի լիազորությունները գերակշիռ առումով սահմանափակվել են․ իշխանությունները վտանգ են զգում․ Հովհաննիսյան (տեսանյութ) 09/16/2024   21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին 09/16/2024   21:10 Աշխատանքի է հրավիրվում նկարահանող մոնտաժող-օպերատոր 09/16/2024   21:05 Դասագրքերի փոխարեն դպրոցները ստանում են հեծանիվներ, որպեսզի դասերը պարապելու փոխարեն պատրաստվեն վարչապետի հետ հեծանվավազքին. Մխիթարյան 09/16/2024   20:57 Բժիշկը ցրել է անպտղության մասին հայտնի առասպելը 09/16/2024   20:40 Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր 09/16/2024   20:28 Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Սրբազան պայքար» 09/16/2024   20:03 Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել 09/16/2024   19:59 Ուժգին երկրաշարժ՝ Մոլդովայում 09/16/2024   19:53 «Մանթաշյանց» ակումբի անդամները մարզերում օգնում են հայկական բիզնեսը կապել իրար․ Միրաքյան 09/16/2024   19:39 Երկակի զգացողություն ունեմ. չեմ ցանկանում, որ իմ երկրի մասին այդպես արձագանքեն. Թովմասյան 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/16/2024   19:32 Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով 09/16/2024   19:28 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/16/2024   19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com 09/16/2024   19:21 ԱԳՆ-ում չգիտե՞ն, թե քանի երկիր է ճանաչել ՀՀ անկախությունն ու տարածքային ամբողջականությունը 09/16/2024   18:51 Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև ադրբեջանցի Լեյլան 09/16/2024   18:50 Իրանում ցույցեր են սկսել՝ ի հիշատակ ոստիկանության կողմից սպանված աղջկա 09/16/2024   18:40 ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը 09/16/2024   18:39 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 09/16/2024   18:20 Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է քիք բոքսինգի առաջնությունից մեդալներով հայրենիք վերադարձած պատանիներին (տսանյութ) 09/16/2024   18:03 Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. Փեզեշքիան 09/16/2024   17:49 Քասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել է 09/16/2024   17:47 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի վճիռն անփոփոխ մնաց․ Մելիքյանը պնդում է՝ հազար տարի էլ անցնի՝ արդարության կհասնեն 09/16/2024   17:36 Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել, ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը 09/16/2024   17:35 Իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում. ՍԱՏՄ 09/16/2024   17:26 «Նիպահ» մահացու վիրուսի պատճառով արտակարգ դրություն է մտցվել Հնդկաստանի մի նահանգում 09/16/2024   17:23 Փաշինյանը հավատացած է՝ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն կա 09/16/2024   17:14 Ո՞վ է սպառնացել Ալվարդին, ի՞նչ են սպառնացել, կախյալ վիճակը որն է՞. Հրայր Թովմասյան 09/16/2024   17:01 Մեծ Բրիտանիայի վարչապետին հետաքննություն է սպառնում կնոջ գնումների պատճառով 09/16/2024   16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան 09/16/2024   16:43 Փաշինյանը կարևորել է Հարավային Կովասում խաղաղության հասնելու հարցում Վրաստանի ջանքերը 09/16/2024   16:23 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին 09/16/2024   16:20 Հայտարարություն. Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ 09/16/2024   16:14 Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին 09/16/2024   15:50 Հոխորտում էին, չէ՞, ամբիոնից իրենց պատառոտում էին շեֆի աչքին բարձրանալու համար, հիմա ես շենքում եմ. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ին 09/16/2024   15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան 09/16/2024   15:46 2 երիտասարդներ պատշգամբից կրակ են բացել անցորդների վրա. միջադեպ՝ Պերմում 09/16/2024   15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի 09/16/2024   15:37 Սուրեն Պետրոսյանը չպետք է ասի, թե խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի՞ Սրբազան պայքարին, թե՞ ոչ. Օհանյան 09/16/2024   15:15 ՀՀ թանգարանների աշխատակիցները մասնակցել են «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով դասընթացին 09/16/2024   15:09 Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վատառողջ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 09/16/2024   14:58 Ռուսաստանը կարգելի երեխաներին որդեգրման հանձնել այն երկրներ, որտեղ թույլատրվում է սեռափոխություն 09/16/2024   14:41 70 տարեկանում մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
09/15/2024   18:49 Հրդեհված էլեկտրագծերի պատճառով մայրն ու դուստրը մահացել են վերելակում 09/15/2024   21:10 Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը 09/15/2024   20:11 «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը 09/15/2024   14:51 Ռուսաստանում անհայտ անձինք փորձել են կուրացնել ինքնաթիռի անձնակազմին 09/15/2024   21:27 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/15/2024   20:28 Ռոնալդուն վարակվել է 09/15/2024   17:42 Բայդենը թույլ կտա Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին մեկ պայմանով 09/15/2024   13:45 Անօդաչուների գիշերային գրոհը ՌԴ 7 շրջանների վրա․ Մանրամասներ ՌԴ ՊՆ-ից 09/16/2024   14:13 Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Չեչնիայում իր միգրանտներին պատերազմական գոտի ուղարկելու համար 09/15/2024   20:49 Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 09/15/2024   21:02 Սուրճ` հանուն տեսագրության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ու կնոջ սրճելու վերաբերյալ, իսկ տարածքը շրջափակված է եղել թիկնապահներով (տեսանյութ) 09/15/2024   18:00 ՌԴ Ռոստովի մարզում 50 բնական հրդեհ է բռնկվել. այրվում են բնակելի տներ 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/15/2024   14:34 Արփինե Հովհաննիսյանը դուստր է ունեցել 09/16/2024   12:44 Զորամասերից մեկում «Զանգեզուրն» են ցուցադրել, որտեղ Նժդեհը, իբր, դավաճան ու խեղկատակ է ներկայացվում. Գեղամ Մանուկյան 09/15/2024   15:51 Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին, և ոչ ոք չի կարողանում կանգնեցնել նրանց 09/15/2024   18:19 Ուռուցքաբանը նախազգուշացրել է տաք թեյի պատճառով քաղցկեղի զարգացման մասին 09/16/2024   13:05 Առանձին վայրերում սպասվում են ինտենսիվ տեղումներ, մառախուղ. ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով 09/16/2024   18:51 Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև ադրբեջանցի Լեյլան 09/16/2024   15:09 Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վատառողջ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Անհիմն կալանավորված նախկին պաշտոնյան կստանա բարոյական վնասի փոխհատուցում. Դատարանն աննախադեպ մեծ փոխհատուցում է սահմանել 08/19/2017   15:27  |  Բարոյական վնասի հատուցում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հ.Զարգարյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է կաշառք ստանալու մեղադրանքում արդարացված Սահակ Հարությունյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի ու Զարուհի Հայրապետյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության:

 Փաստաբանները պահանջում էին հատուցել արդարացվածի կրած վնասը:

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի  7.671.937 ՀՀ դրամ գումար` որպես անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձ:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի սկսած 02.08.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 7.671.937 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԿԲ կողմից սահմանված տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսագումարը:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի  3.000.000 ՀՀ դրամ գումար` որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև  700.000 ՀՀ դրամ գումար` որպես քրեական գործով նախաքննության, առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում փաստաբանական ծառայության վճար: Վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև 300.000 ՀՀ դրամ` որպես սույն քաղաքացիական գործով  փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դիմելով դատարան՝ Սահակ Հարությունյանը հայտնել է, որ աշխատել է որպես ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ: Իր նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում և նախաքննության և դատաքննության ընթացքում  մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 3-րդ մասի 1– ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը։ Որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորում  և 14.10.2013թ–ից մինչև 27.11.2015թ. գտնվել է անազատության մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է իր պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը, և ինքը արդարացվել է, խափանման միջոց կալանավորումը վերացվել է  և ազատ է արձակվել։ 

Ըստ հայցվորի, իր պաշտպանությունն իրականացնելու համար «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ կնքվել է փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր և համաձայնագիր և վճարվել է 200.000 դրամ, ինչպես նաև պետք է վճարվի ևս 500.000 դրամ։

Հայցվորը նշել է, որ անազատության ողջ ընթացքում շատ ծանր է տարել հարկադիր բաժանումը իր ընտանիքից՝ հորից, կնոջից, մանկահասակ երեխայից,  ծանր է տարել կարոտը։ Անազատության մեջ գտնվելով՝  ինքն անարդարացիորեն մեղադրվել է կաշառակերության մեջ, որը ծանր և նվաստացնող հանցագործություն է և իրեն տառապանք է պատճառել: Բացի այդ, երբ ձերբակալվել է, այնուհետ կալանավորվել, աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, իսկ երբ արդարացվել է և ազատ է արձակվել, արդեն թոշակառու է եղել, ինչը նույնպես ծանր է տարել։

Հայցվոր կողմը գտել է, որ որպես 2 տարի 1 ամիս 13 օր իրեն անազատության մեջ պահելու,  որի հետևանքով վերը նշված տառապանքներն իրեն պատճառելու համար, որպես ոչ նյութական վնաս, պետք է տրվի առնվազն ութ միլիոն դրամի գույքային հատուցում։

Սահակ Հարությունյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իրեն՝ որպես արդարացվածի, հատուցել 7.671.937  դրամ աշխատավարձի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն դրան հաշվարկված տոկոսները, ինչպես նաև փաստաբանական ծառայության համար վճարված 700.000 դրամ գումարը։ Պարտավորեցնել պատասխանողին հայցվորին հատուցել 8.000.000  դրամ, որպես ոչ նյութական վնասի գույքային հատուցում։

 Պատասխանող ՀՀ Ֆինանսների նախարարությունն ամբողջությամբ առարկել է հայցի դեմ: 

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը` պատասխանող կողմը նշել է, որ հիշյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ ոչ նյութական վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվի այն փաստը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ  և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները:

Ըստ պատասխանողի, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվել է իր հիմնարար իրավունքների խախտման փաստը։

Պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումը դրամական պահանջի մասով նույնպես գտել է անհիմն, քանի որ հայցվորը սույն գործով որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջում է 8.000.000 ՀՀ դրամ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված հոդվածով նախատեսված սահմանափակումը։

Այսինքն, անգամ հիմնավոր հայցադիմում ներկայացնելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը, եթե չեն առաջացել ծանր հետևանքներ։

Դատարանը հաստատված է համարել  Սահակ Հարությունյանի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու, ինչպես նաև գույքային և ոչ գույքային վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագելու հանգամանքները:

Ըստ դատարանի,  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները բավարար են գալու այն եզրահանգման, որ հայցվորը գտնվել է անազատության մեջ 14.10.2013 թվականից մինչև 27.11.2015 թվականը:

Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված չեն եղել հայցվորից:

Գործի փաստական հանգամանքների և իրավական նորմերի լույսի ներքո դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացվել են բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման /գործողության կամ անգործության/ հետևանքով խախտվել է հայցվորի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին է անձնական ազատության իրավունքը:

Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հայցվորի մոտ ծագել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունք:

Նյութական վնասի հատուցման մասով դատարանը հարկ է համարել  արձանագրել, որ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններն ըստ էության չեն բովանդակում աշխատավարձի հատուցման չտրամադրման վերաբերյալ որևէ հիմնավորում, որպիսին չի ներկայացվել պատասխանողի ներկայացուցչի կողմից նաև գործի քննության ընթացքում:

Նման պայմաններում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Սահակ Հարությունյանը՝ որպես արդարացված, իրավունք ունի ստանալ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը՝ 7.671.937 ՀՀ դրամի չափով:

Որպես աշխատավարձ հատուցման ենթակա գումարի նկատմամբ տոկոսների հաշվեգրման վերաբերյալ դատարանը հանգել  է այն եզրակացության, որ նշված մասով հայցվորի պահանջը նույնպես իրավաչափ է:

Հայցվորի կողմից ներկայացվել է ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցման պահանջ, որպիսի պահանջի իրավունքի առկայությունը Դատարանը գտել  է իրավաչափ: Ընդ որում, դատարանն արձանագրել է. ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման անկախ գույքային վնասի հատուցման հանգամանքից, և անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Դատարանը գտել  է, որ հայցվորին որպես ոչ նյութական վնաս ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն չափը, այն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, քանի որ խախտվել է հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավունքը: Միևնույն ժամանակ, նշվում է դատարանի հիմնավորումներում,  դատարանը չի կարող անտեսել այն իրողությունը, որ հայցվորը զբաղեցրել է բարձր պաշտոն, և զրկվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունից, քանի որ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հայցվորն արդեն իսկ անցած է եղել թոշակի տարիքի /ըստ ծառայողական առանձնահատկության/:  Ուստիև Դատարանը գտել է, որ տվյալ իրավիճակում առկա է այն բացառիկ դեպքը, երբ հայցվորի համար վրա է հասել ծանր հետևանք, ուստիև Դատարանը գտնում է, որ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս, հայցվորին ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն շեմից բարձր գումար՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս:

Այսպիսով, Դատարանը  հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է՝ 3.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Նշենք, որ վճռի դեմ Քաղաքացիական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել  պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը:

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 02/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է ներողություն հայցել արդարացվածից
11:06 15/08/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվածից գրավոր ներողություն հայցելու փոխարեն գերժամկետանց բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան
14:05 06/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
23:06 07/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱրդարացված նախկին պաշտոնյան կպահանջի հատուցել իրեն պատճառած բարոյական վնասը
08:51 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել առերես հարցաքննության արձանագրությունները
01:15 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է
21:33 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը հաստատեց ամբաստանյալի ցուցմունքները
23:20 22/05/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողին ոչինչ չի մնում, քան կաշառքի անհիմն մեղադրանքից հրաժարվելը. Փաստաբաններ
12:43 23/04/2014  |  Քրեական խրոնիկոն Ակնհայտ ապօրինի մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստաբաններ
11:24 21/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Արխիվ

[]