ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սառնասրտորեն սպանել է, սառնասրտորեն էլ պետք է պատժվի. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ 08/14/2017 16:26 | Դատական ռեպորտաժներ
Սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Ապրեսյանը միջնորդեց ամբաստանյալ Գոռ Սարգսյանին դատապարտել ազատազրկման հոդվածով նախատեսված առավելագույն չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանությունը, 1-ին մասը, որով մեղադրվում է Գոռ Սարգսյանը, նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում:
«Սառնասրտորեն սպանել է, սառնասրտորեն էլ պետք է պատժվի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Ա.Ապրեսյանը նշեց, որ 4 մլն. 128 հազար դրամի չափով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ տուժող կողմի ներկայացրած քաղհայցի երկու մլն-ը վերականգնվել է, մնացած՝ 2 մլն. 128 հազարն ևս ենթակա է բավարարման:
Ներկայացուցիչը հայտարարեց՝ իր վստահորդի ուսանող որդին, ով նպատակներ ուներ իրականացնելու, ի՞նչ է արել, հակաօրինական ի՞նչ գործողություն, վարքագիծ, պահվածք է դրսևորել, որ արժանացել է ամբաստանյալի դանակի հարվածին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ գործի քննությամբ հիմնավորված է, որ ամբաստանյալն է նախաձեռնել հանդիպել տուժողին: Վերջինիս մեղքը միայն այն է եղել, որ նա ասել է ամբաստանյալին, որ նրա սիրած աղջիկը և իր նախկին ընկերուհին տուն տանելու աղջիկ չէ:
Մի քանի օր անց ամբաստանյալը նորից հանդիպել է տուժողի հետ՝ «ցինիկաբար գլխով հարվածել տուժողի դեմքին ու դանակը խրել նրա սրտի մեջ»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հավելեց, որ Գոռ Սարգսյանը իրեն իրավունք է վերապահել խլել Աստծո պարգևած կյանքը:
Ցավակցություն հայտնելով տուժողի հարազատներին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ հանցագործությունը անդառնալի կորուստ ու մեծ ցավ է պատճառել տուժողի ընտանիքին: Տուժողի իրավահաջորդի յոթամյա երեխան ամեն օր հորից եղբորն է պահանջում, տուժողի մայրն այնպիսի ծանր հոգեվիճակում է, որ չի կարողացել գալ դատարան ու նայել իր որդուն կյանքից զրկած մարդու դեմքին:
Պաշտպանական կողմն իր ճառում նշեց, որ նախաքննության ժամանակ նշանակված դատահոգեբանական ու դատահոգեբուժական համալիր փորձաննությունը կատարելիս հոգաբանական մասով փորձագետները բավարար տվյալներ չեն ունեցել աֆեկտի երրորդ փուլ արձանագրելու համար: Ուստի փորձաքննությունը լիարժեք չէ:
Ամբաստանյալի պաշտպան Կարեն Հովհաննիսյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել ներքին դիտում օպերատիվ-հետախուզական գործողության ամփոփ տեսագրությունը: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներքին դիտում կատարելու համար դատարան միջնորդություն ներկայացվել է 2016թ. ապրիլի 9-ին, ժամը 06.30-ին այն դեպքում, որ Գոռ Սարգսյանը միայն 06.50-ին է ինքնակամ ներկայացել իրավապահ մարմիններին:
Ըստ պաշտպանի, ակնհայտ է պաշտպանության իրավունքի խախտում:
Պաշտպանն ընդգծեց, որ տուժողն իր պաշտպանյալին հայտնել է, որ իր սիրած աղջիկն կույս չէ և սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Ասվածի հետևանքով ամբաստանյալը տևական, հոգեմաշող վիճակում է եղել: Բժշկական հետազոտությամբ հավաստիանալով, որ աղջիկը կույս է, երկրորդ անգամ հանդիպել է տուժողին նրանից հարցնելու, թե ինչու է վարկաբեկում իր սիրած աղջկան: Ամբաստանյալն, ըստ պաշտպանի, հանդիպման է գնացել միայն կոնֆլիկտը լուծելու համար: Սակայն այդ հանդիպմանը ևս տուժողը պնդել է, որ քնել է աղջկա հետ: «Հոգեճնշող վիճակում է կատարվել այս դեպքը»,- ասաց պաշտպանը:
Կարեն Հովհաննիսյանը միջնորդեց սպանության հոդվածով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, մեղադրանքի:
Սակայն եթե դատարանը գտնի, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, պաշտպանը խնդրեց, որ դատարանը հաշվի առնի, որ հանցագործությունը պայմանավորված է տուժողի վարքագծի հակաբարոյականությամբ, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցվել է, ամբաստանյալն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին:
Պաշտպանը միջնորդեց նշանակել նվազագույն պատիժ:
Գործով մեղադրողն իր հերթին միջնորդեց իրեն ողջամիտ ժամկետ տրամադրել ռեպլիկով հանդես գալուն նախապատրաստվելու համար՝ դատարանը բավարարեց միջնորդությունը, և դատական նիստը հետաձգեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը