ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն. արտամարմնային բեղմնավորման ձախողումները. Օլգա Սոցկայա 08/13/2017 12:57
Doctors.am-ի հյուրասրահում ֆթիզիոգինեկոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., ԵՊԲՀ Ֆթիզիատրիայի ամբիոնի դոցենտ Օլգա Սոցկայան է:
- Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ ասել է գենիտալ տուբերկուլոզ:
- Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհի ամենատարածված վարակներից և 10 ամենածանր հիվանդություններից մեկը:
Չնայած այն հանգամանքին, որ կնոջ սեռական օրգանների տուբերկուլոզը հանդիպում է բնակչության 1 %-ի մոտ և չի գերազանցում այդ շեմը, այն դրսևորվում է առավելապես այն տարիքի կանանց շրջանում, ովքեր գտնվում են վերարտադրողական տարիքի ուշ փուլում և որոնց օրգանիզմում կատարվում են անատոմիական անդարձելի փոփոխություններ՝ հանգեցնելով սոցիալական և հոգեբանական հետևանքների: Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ ունեցող կանանց շրջանում այն հանդիպում է 10-15 % դեպքերում, անպտղություն ունեցող կանանց դեպքում՝ 15-28%:
Վիրահատական միջամտությունից կարելի է խուսափել ժամանակին արված ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում: Ահա թե ինչու այս խնդիրը պետք է արժանանա ոչ միայն բժիշկների, այլ նաև բնակչության լայն շերտերի ուշադրությանը:
- Որո՞նք են տուբերկուլոզով վարակվելու ուղիները:
- Նախապես նշեմ, որ սեռական օրգանների տուբերկուլոզը փոխանցվում է ոչ թե սեռական, այլ աէրոգեն (շնչառական ուղիներով)` օդակաթիլային և օդափոշու ճանապարհով: Վարակման 5-10 % փոխանցվում է սննդի միջոցով:
- Արդյո՞ք հիվանդությունը զարգանում է վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելուց հետո, թե՞ ոչ:
- Աշխարհի բնակչության գրեթե 80 % վարակված է տուբերկուլոզի միկրոբակտերիայով, ինչը, սակայն, չի նշանակում, որ բոլոր այս մարդիկ հիվանդ են: 90-93 % դեպքերում առաջնային կոնտակտն ավարտվում է առաջնային կոմպլեքսի գոյացմամբ և պրոցեսի հետադարձ զարգացմամբ: Որոշիչ նշանակություն ունեն իմունիտետն ու հարուցիչի ագրեսիվությունը:
- Նշեցիք, որ վարակը անցնում է թոքերի և աղեստամոքսային տրակտի միջոցով, իսկ ի՞նչ ճանապարհով է այն ներթափանցում սեռական օրգաններ:
- Եթե վարակի ներթափանցման գործընթացը ինչ-ինչ պատճառնրով չի կասեցվում առաջնային կոմպլեքսի փուլում, ինֆեկցիան արյան հոսքով ներթափանում է տարբեր օրգաններ՝ այդ թվում արգանդափողեր, այնուհետև տարածվում արգանդում, ձվարաններում, որովայնում և այլն: Այս դեպքում ևս վարակի ներթափանցում այնտես միշտ չէ հանգեցնում տուբերկուլոզի զարգացման ակտիվ գործընթացի: Տոբերկուլյոզի զարգացման համար անհրաժեշտ են որոշակի գործոններ:
- Ի՞նչ գործոններ են խթանում ինֆեկցիայի ակտիվացումը սեռական օրգաններում:
- Դրանք կնոջ կյանքի այն շրջաններն են, որոնք բարենպաստ չեն տուբերկուլոզի զարգացման համար, ինչպես օրինակ՝դաշտանի սկսվելը, հղիությունը, աբորտին հաջորդող շրջանն ու հետծննդաբերական փուլը, կլիմաքսը: Ադ ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում վերակազմավորման գործընթացներ, զարգանում է ֆիզիոլոգիական իմունոդեֆիցիտ: Կարելի է ասել, որ տուբերկուլոզը մի հիվանդություն է, որ կնոջը հետևում է իր կյանքի ողջ ընթացքում:
- Ի՞նչ դրսևորումներ ունի կնոջ սեռական օրգանների տուբերկուլոզը: Ի՞նչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնի կինը, որպեսզի ժամանակին դիմի բժշկի:
- Հիվանդությունը, որպես կանոն, զարգանում է գաղտնի:
Հիմնական դրսևորումներից մեկը (որը շատ հաճախ հենց միակ դրսևորումն է) անպտղությունն է, հատկապես՝ առաջնային, փող-պերիտոնեալ (որովայնափողային)
Դաշտանային ցիկլի խանգարում, հատկապես՝ հորմոնային բուժման դեպքում արդյունքի բացակայության հետևանքով
Արգանդի հավելումների քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժման դեպքում արդյունք չտեսնելը
Սեռական օրգանների անատոմիական գրպաններում կամ խոռոչներում կուտակված ազատ հեղուկի առկայություն
Ցավային սինդրոմ, տևական բարձր ջերմության՝ մինչև 37.2-37.4 ջերմաստիճանի հասնող
Հղիության կրելախախտ՝ անհասկանալի պատճառով
Արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձեր
Կպումներ հատկապես այն կանանց արգանդում, որոնք իրենց անամնեզում չեն ունեցել ներարգանդային միջամտություններ
Նշումներ նախկինում տարած վիրահատություններից՝ կույր աղիքի բորբոքում՝ մանկության/դեռահասության շրջանում, արտարգանդային հղիություն, ձվարանների կիստա կամ սեռական օրգանների նորագոյացությունների կասկած
- Ո՞ր հիվանդություններին է նման սեռական օրգանների տուբերկուլոզը:
- Հայաստանի պայմաններում այն առաջին հերթին պարբերական հիվանդությանն է նման: 2 հիվանդություններին բնորոշ դրսևորումներից են սերոզիտները (որովայնամիզի և այլ շճային թաղանթների բորբոքում), որն ուղեկցվում է հեղուկի կուտակումով փոքր կոնքի խոռոչներում , կպումների գոյացմամբ, տենդի և ցավի նոպաներով, որ կարող են հանգեցնել վիրահատության, իսկ մի շարք դեպքերում ուղեկցվում են անպտղությամբ և կրելախախտով: Ուզում եմ շեշտել այն փաստը, որ սեռական օրգանների տուբերկուլոզը և պարբերական հիվանդությունը (որովայնային ձևը) կարող են դրսևորվել զուգահեռաբար: Այդ իսկ պատճառով դրանցից մեկի ախտորոշումը ավտոմատ կերպով չի բացառում մյուսի դրսևորումը: Հաճախ կանայք դիմում են տարբեր պրոֆիլի բժիշկների՝ թերապևտների, ընտանեկան բժիշկների, վիրաբույժների, մանկաբույժների, վարակաբանների, ռևմատոլոգների, գինեկոլոգների, ուռուցքաբանների և այլն: Ճիշտ ախտորոշում, շատ դեպքերում, հնարավոր է լինում տալ մի քանի տարվա ընթացքում:
- Ինչպե՞ս է անցկացվում հետազոտությունը և կատարվում ախտորոշումը:
- Ախտորոշում տալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կլինիկական դրսևորումներ, հաճախ, չկան: Վարակը զարգանում է արգանդափողերի և որովայնամիզի հատվածում, ուր ներթափանցելն այնքան էլ հեշտ չէ և ուստի ֆթիզիոգինեկոլոգի հիմնական գործողությունը լինում է համալիր հետազոտություն անցկացնել: Կարատվում է ՈՒՁՀ, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա, հիստերոսալպինգոգրաֆիա, արգանդի էնդոմետրիումի լորձաթաղանթի ասպիրացիոն բիոպսիա, կոլպոսկոպիա, դաշտանի ժամանակ սեռական ուղիներից արտազատված արյան մեջ Mycobacterium tuberculosis հարուցչի հետազոտություն: Յուրաքանչյուր մեթոդ ունի իր զգայունությունն ու արդյունավետությունը: Այդ գործում ամենակարևորը, սակայն, ախտորոշման հաստատումն է` բիոպսիայի և տուբերկուլոզի բակտերիայի արտադրության միջոցով. առանց սրանց ախտորոշումը վերջնական չէ: Պարբերական հիվանդությունը հաստատում են գենետիկ հետազոտությունների միջոցով:
- Արդյո՞ք այս բարդ հիվանդությունն ունի բուժում:
- Տուբերկուլոզն այսօր բուժվում է ժամանակակից դեղամիջոցներով: Դրանց արժեքը թանկ է: Պացիենտների համար դրանք, սակայն, դուրս են գրում անվճար: Բուժումն անցկացվում է հակաբուբերկուլյոզային դիսպանսերներում և տարածքային պոլիկլինիկաների տուբերկուլոզի կաբինետներում և կարող է տևել 6-20 ամիս կամ ավելի երկար: Չափազանց կարևոր է ֆթիզիոգինեկոլոգի դերը, ով ոչ միայն իրականացնում է ախտորոշումը և վերահսկում տուբերկուլոզի զարգացման ընթացքը, այլ նաև անցկացնում է պաթոգենետիկ թերապիա, որի նպատակն է ապաքինումը՝ օրգանների ֆունկցիաների նվազագույն կորուստով, կպումներ առաջանալու և էնդոմետրիումի վնասման հավանականության նախազգուշացումով, ձվարաններում ձվաբջիջների քանակի պահպանումով: Տուբերկուլոզով վարակված պացիենտների հղիության և հետծննդաբերական ընթացքի վարումը ևս կարևոր է, քանի որ հղիության ընթացքում դիմադրողականության անկման դեպքում վարակի ոչ ակտիվ օջախները ունեն կրկին ակտիվանալու հակում:
- Ինչպե՞ս է վերականգնվում ռեպրոդուկտիվ ֆունկցիան, երբ կա գենիտալ տուբերկուլոզ կամ տուբերկուլոզ և պարբերական հիվանդություն միաժամանակ:Որո՞նք են արտամարմնային բեղմնավորման ձախողման պատճառները:
- Տուբերկուլոզի դեպքում մանկածնության ֆունկցիայի վերականգնումը հեշտ չէ: Բնական ճանապարհով հղիություն է լինում պացիենտների մոտ 10 % դեպքում: Հիվանդության՝ ժամանակին արված ախտորոշումն ու բուժումը հիմնական պայմանն են այդ գործում: Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն հաղթահարման գործում վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառումով մի նոր շրջան սկսվեց: Արտամարմնային բեղմնավորման մեթոդի շնորհիվ գրանցվեց տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղության բուժման բարձր արդյունավետություն, այդ թվում՝ ‹‹Արագիլ›› բարեգործական ֆոնդի շրջանակում:
Այսօր մեծ է թիվն այն երեխաների, որոնք ծնվել են մեզ մոտ բուժվող այն պացիենտներից, ովքեր հիվանդ են եղել գենիտալ տուբերկուլոզով և ստացել լիակատար բուժում: Նրանց թվում կան նաև երկվորյակներ և եռյակներ, իսկ մայրիկներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնացել և նրանք այսօր ողջ և առողջ են: Սակայն գոյություն ունի մի շատ կարևոր հանգամանք, որին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել. Եթե մինչ արտամարմնային բեղմնավորում կատարելն առկա է տուբերկուլոզի՝ գաղտնի, չախտորոշված բորբոքում, ապա տուբերկուլոզը կարող է տարածվել հանգեցնելով ընդհուպ մինչև մոր կամ անգամ պտղի մահվան կամ հղիության ինքնաբեր ընդհատման: Եվ ուստի կնոջը արտամարմնային բեղմնավորման ուղարկող բժշկի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Ընդունված է համարել, որ լապարոսկոպիան, որն անցնում է կինը՝ արտամարմնային բեղմնավորմանը նախապատրասվելիս, ‹‹ախտորոշման ոսկե ստանդարն›› է, և որ պետք չէ անհանգստանալ տուբերկուլոզի հնարավոր գոյության համար: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Լապարոսկոպիայի ինֆորմատիվությունն առանց բիոպսիայի մեծ չէ: Արտամարմնային բեղմնավորման ընթացքում իմ պլանտացիայի ձախողման դեպքերը ևս պայմանավորված են տուբերկուլոզի հետևանքով էնդոմետրիումի նվասումով: Միաժամանակ թե՛ տուբերկուլոզ և թե՛ պարբերական հիվանդություն ունեցող պացիենտների դեպքում անպտղության բուժման գործում ևս զգալի արդյունքներ կան, սակայն վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման հարցում նման պացիենտների և բժշկի առջև էլ ավելի բարդ խնդիր է դրված:
- Գոյություն ունե՞ն արդյոք հիվանդության կանխարգելման արդյունավետ մեթոդներ:
- Այո: Սա, նախևառաջ, սպեցիֆիկ կանխարգելումն է՝ պատվաստումն ու կրկնակի պատվաստումը: Սոցիալական կանխարգելումը ներառում է կյանքի որակի բարձրացում, սակայն յուրաքանչյուր կին կարող է և պետք է զբաղվի անձնական պրոֆիլակտիկայով, այն է. վարի առողջ կենսակերպ, հետևվի սննդակարգին, ապահովի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, և որ ամենակարևորն է, կանոնավոր կերպով այցելի գինեկոլոգի: Եվ այս դեպքում հիվանդության առաջացման ռիսկը զգալիորեն կնվազի:
Որակավորված ֆթիզիոգինեկոլոգի հսկողությամբ պետք է կատարվի անպտղության ու հղիության բարդությունների կանխարգելում տուբերկուլոզի բուժման առաջին իսկ օրերից, այլ ոչ այն ժամանակ, երբ ֆթիզիատրի բուժումն ավարտված է և էնդոմետրիումում սկսել է ընթանալ կպումների գործընթաց, ինչը խոչընդոտում է բարեհաջող իմպլանտացիան և հանդիսանում արտամարմնային բեղմնավորման ձախողման և վիժումների պատճառ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ