ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անգրագիտություն, զավեշտ, աբսուրդ՝ Վահան Շիրխանյանի ու մյուսների գնահատականները մեղադրանքին 08/11/2017 17:56 | Դատական ռեպորտաժներ
Հանցավոր համագործակցության վերաբերյալ՝ Վահան Շիրխանյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի երեք դատական նիստ տևած հրապարակումը:
Գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակման միջնամասում հայտարարություն-միջնորդություն արեց՝ նույն տեքստը քսան անգամ չհրապարակել, այլ նշել, որ միացյալ մեղադրական եզրակացությամբ մեղադրվում են այս ու այն մարդիկ: «Սա արդարադատություն չի: Ի վիճակի չենք նույն մեղադրական եզրակացությունը քսան անգամ լսել, հարգեք պետական միջոցները, խնայեք մեր ժամանակը»,- ասաց փաստաբանը: Ի պատասխան մեղադրողը հայտարարեց, որ մեղադրանքներում առանձին-առանձին կան անհատականացնող, իրարից տարբերվող ելակետային տվյալներ:
Մեղադրական եզրակացության՝ 120 էջ կազմող եզրափակիչ մասի հրապարակումից հետո բոլոր ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:
Մասնավորապես, Արթուր Վարդանյանը հայտարարեց. «Ինչո՞ւ պետք է իշխանությունը յուրացնեմ կամ բռնազավթեմ, երբ իշխանությունն ինձ է պատկանում, այն միայն կարելի է ազատագրել»: Ամբաստանյալը պարզաբանեց, որ իշխանությունը հայ ազգին է պատկանում:
ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար, ամբաստանյալ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի ընթերցվածի հետ: Ավելին, Վ.Շիրխանյանը որպես անգրագիտություն որակեց մեղադրական եզրակացությունը և որպես օրինակ հիշատակեց ինքնաթիռ խփելու մտադրության վերաբերյալ քննության վարկածը: Ո՞նց կարելի է մեկուկես կմ հեռավորությունից ՌՊԳ տեսակի հակատանկային նռնականետով ինքնաթիռ կամ որևէ այլ թիրախ խփել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, քննարկվել է նաև ՀՀ Նախագահի օդանավը թռիչքի պահին «Զվարթնոց» օդանավակայանի անմիջապես հարևանությամբ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից, որտեղ բնակվել է գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը, «ՌՊԳ» տեսակի հակատանկային նռնականետով կամ «ՊԿ» գնդացրով խոցելու հնարավորությունը, սակայն սպանության ուղղությամբ նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկվել և իրականացվել:
Այս վարկածի կապակցությամբ արձագանքեց նաև ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը՝ «իմ տնից շատ հեռու է աէրոպորտի խոցելի հատվածը, իմ ինչի՞ն էր պետք խփել նախագահի ինքնաթիռը»:
Ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ գործով ձեռք չեն բերվել ապացույցներ կամ փաստարկներ, հոդվածները արհեստածին են և իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում երեսուն տարվա քաղաքական գործունեության պատճառով՝ իշխանությունում ու երկրում տիրող կոռուպցիայի և այլ հանգամանքների հետ կապված: Այդ մասին ինքը ապացույցներ կներկայացնի դատաքննության ժամանակ: «Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ, հանցավոր խումբ չկա: Երիտասարդ երեխաներին բերել, փաթաթել են այս ծանր մեղադրանքները: Աբսուրդ է»,-ասաց նա:
Ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանն իր հերթին հայտարարեց՝ զարմանում եմ՝ ո՞նց են փչած գործ սարքել: Իսկ ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանն էլ արձագանքեց՝ զվարճալի կլիներ, եթե ճակատագրական չլիներ:
Ամբաստանյալ Արա Պողոսյանը հայտարարեց, որ պարտադրված ու շինծու ցուցմունքներ են, մեղադրական եզրակացությունը հիմնված է հակասությունների վրա:
Ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը հայտարարեց՝ խնդրում եմ կարճել գործի վարույթը, հանցակազմ չկա, ինչին ամբաստանյալ Նելլի Մինասյանը հակադարձեց՝ բա ի՞նչ ես այդքան գրել:
Դատարանի կողմից որոշված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն, դատարանում նախ կհարցաքննվեն անջատված գործով 11 մեղադրյալները, ապա վկաները, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում ցանկության դեպքում ցուցմունքներ կտան ամբաստանյալները:
Մինչ այսօրվա նիստի սկսվելը դատարանը հրապարակեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ դատարանին վերահասցեագրած գրությունը, որում դատարանը տեղյակ էր պահվում, որ ՔԿՀ-ին է դիմել փաստաբան Աննա Մարալյանը և խնդրել ՄԻԵԴ-ում Վ.Շիրխանյանի գանգատի քննության շրջանակում իրեն հնարավորություն տալ տեսակցել Վահան Շիրխանյանի հետ:
Իր հերթին Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Աննա Մարալյանը ՔԿՀ-ին ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որպեսզի ինքը որպես ՄԻԵԴ-ում Վ.Շիրխանյանի ներկայացուցիչ կարողանա տեսակցել իր վստահորդի հետ:
Դատարանը հայտնեց, որ ինքը պատասխան գրություն կուղարկի ՔԿՀ-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից