ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացու վարձակալած հողատարածքն ապօրինի զավթվել է այլ անձի կողմից և հսկայական առանձնատուն կառուցվել 08/10/2017 11:54 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքացու կողմից վարձակալած հողատարածքը ապօրինի զավթվել է այլ անձի կողմից և առանձնատուն կառուցվել, իսկ քաղաքապետարանն աչք է փակել, իսկ խնդրի բարձրաձայնելուց հետո քաղաքապետարանը որոշել է վարձակալի հետ դադարեցնել պայմանագիրը:
«Փաստինֆո» գործակալությունը բաց նամակ է ստացել քաղաքացուց՝ ուղղված Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հարգելի պարոն Մարգարյան. 2004 թվականից Ռոզա Գրիգորյանս հանդիսանում եմ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 122 հասցեի հողամասի վարձակալը, նշված ժամանակահատվածից մինչ օրս իմ կողմից պատշաճ կերպով վճարվել է հողի վարձավճարը, սակայն միևնույն ժամանակ վերջին մի քանի տարիների ընթացքում չեմ կարողացել և չեմ կարողանում օգտագործել այդ հողատարածքը: Պատճառն այն է, որ իմ տիրապետության տակ գտնվող հողատարածքի զգալի մասն ապօրինաբար զավթվել և զբաղեցվել է հարևանությամբ կառուցված առանձնատան սեփականատեր Վահե Իսրայելյանի կողմից: Առանձնատան շինարարական աշխատանքները տևել են մի քանի տարի, տունը կառուցվել է այն հողատարածքի վրա, որն ինձ է տրվել վարձակալական հիմունքներով և որի համար ես պատշաճ կարգով յուրաքանչյուր ամիս վճարումներ եմ կատարել, իսկ քաղաքապետարանը ընդունել է՝ առանց ցանկություն հայտնելու լուծելու պայմանագիրը:
Հետագայում, հասկանալով, որ իմ վարձակալած հողամասն ապօրինաբար զավթվել է հարևանի կողմից և ցանկանալով փոխել իրավիճակը, 09.03.2017թ-ին իմ կողմից դիմում է ներկայացվել Ձեզ՝ խնդրելով վերացնել վարձակալված հողամասի նկատմամբ երրորդ անձի ապօրինի ոտնձգություններն ու վերացնել այդ հողամասում ապօրինի կառուցված ինքնակամ շինությունը: Ի պատասխան այդ դիմումի՝ 20.03.2017թ-ին ստացվել է պատասխան մասնավորապես նշելով.
«Ինչ վերաբերվում է քաղաքացի Ռոզա Գրիգորյանին վարձակալության իրավունքով պատկանող՝ Վերին Անտառային փողոցի հ.122 հասցեի 230.3 քմ ընդհանուր մակերեսով հողամասն այլ անձի կողմից ապօրինի տիրապետելու կամ տնօրինելու հարցին, ապա առաջարկվում է համապատասխան գործունեության /չափագրության/ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի միջոցով ապահովել այդ հողամասերի ճշգրիտ սահմանանիշերի տեղադրումը բնության մեջ և եթե առկա կլինի հողամասի ապօրինի տիրապետման փաստ, ապա Ռ.Գրիգորյանի պահանջներն անհրաժեշտ կլինի ներկայացնել այդ արարքն իրականացնող անձին կամ վերջինիս հողօգտագործման խախտված իրավունքների վերաբերյալ պահանջները բողոքարկել դատական կարգով…»:
Այսինքն, դատելով վերոնշյալ գրության բովանդակությունից Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում առնչություն ունենալ իմ կողմից վարձակալած, սակայն իրեն պատկանող հողատարածքի հարցով, թեկուզև այդ հողատարածքում առկա լինի ապօրինի կառույց, որն ըստ էության խախտում է իր Երևան համայնքի՝ սեփականատիրոջ իրավունքները:
Ելնելով քաղապետարանի կողմից որդեգրված կրավորական պահվածքից և տրամադրված պատասխանից՝ իրացնելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ընտրության իմ իրավունքը 13.06.2017թ. վարչական վարույթ հարուցելու դիմում եմ հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ներկայացնելով բոլոր փաստերը, խնդրելով հարուցել վարչական վարույթ, վերացնել իմ կողմից վարձակալական հողամասի նկատմամբ Վահե Իսրայելյանի ապօրինի ոտնձգությունը և քանդել նրա կողմից կառուցված ապօրինի շինությունը: Այդ դիմումին կից իմ կողմից նաև ներկայացվել է մի քանի փաստաթուղթ այդ թվում նաև «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից 16.02.2017թ. տրված եզրակացությունը՝ համաձայն որի՝ Անտառային փողոցի թիվ 122 հասցեում նշահարում կատարելու ժամանակ պարզվել է, որ տվյալ հողատարածքում առկա է այլ անձի կողմից կառուցված շինություն:
Սակայն ի պատասխան իմ վարչական վարույթ հարուցելու և իրականացնելու դիմումի քաղաքապետարանը ինձ գրությամբ հայտնել է, որ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է ինձ մինչև ճանապարհի շինարարական աշխատանքների սկիզբը: Ճանապարհ ասվածն էլ քաղաքապետարանը նկատի է ունեցել Սարալանջի ճանապարհի կառուցումը: Միևնույն ժամանակ քաղաքապետարանից գրությամբ հայտնել են, որ պայմանագրի գործողության ժամկետը չի երկարացվելու և նոր ժամկետով վարձակալության պայմանագիր չի վերակնքվելու: Ուստիև առաջարկել են տարածքը սահմանված կարգով հանձնել գույքի սեփականատեր Երևան համայնքին:
Այսինքն քաղապետարանն անգամ հարկ չի համարել պահպանել օրենքի պահանջը, մասնավորապես, այն դեպքում երբ ներկայացվում է վարչական վարույթ հարուցելու դիմում, դրան ի պատասխան իրականացվում է վարչական վարույթ, որն էլ ավարտվում է վարչական ակտի կայացմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան