Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բազմաթիվ մասնագիտություններ շուկայում չունեն իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին. Արման Սաղաթելյան 08/09/2017   17:42  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է կրթության ոլորտի և աշխատաշուկայում առկա խնդիրներին։ Պատգամավորն ասում է, որ այսօր բազմաթիվ մասնագիտություններ շուկայում չունեն իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին։ Նա նաև նշում է, որ ճգնաժամը ոչ միայն և ոչ այնքան կրթական համակարգում է, որքան ընդհանուր առմամբ հասարակությունում։ 

- Այս տարի երկրի բուհերում թափուր մնացած տեղերի աննախադեպ մեծ թիվը Հայաստանում բարձրագույն կրթության ճգնաժամի մասին մի շարք քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ: Որո՞նք են, Ձեր կարծիքով, նման ճգնաժամի հիմնական պատճառները:

- Իմ կարծիքով՝ պատճառները բազմաթիվ են, և կան բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ: Սակայն, անկախ նրանից, թե ինչ անկյունից ենք դիտարկում այն, խնդիրն ակնհայտ է և անհապաղ իմաստավորում և կոնկրետ գործողություններ է պահանջում: Հնարավոր է՝ մենք գործ ունենք հենց բարձրագույն կրթության գաղափարի վերափոխման երկարատև գործընթացի հետևանքի հետ, որտեղ ձևը ժամանակի ընթացքում փոխարինել է բովանդակությանը:

Ժամանակին անհատի զարգացման չափազանց ցանկալի մակարդակ համարվող բարձրագույն կրթությունն ինչ-որ պահի կորցրել է իր հիմնական իմաստը և փոխակերպվել դիպլոմ ունենալու, ինչը հասարակության մեջ որոշակի կարգավիճակ ունենալու արտոնություն է տալիս: Նման ընկալումը մենք իներցիայով ժառանգել ենք դեռ խորհրդային ժամանակներից, որտեղ աշխատող արդյունաբերության, բազմաթիվ արտադրական, գիտական, ինժեներա-տեխնիկական և այլ ձեռնարկությունների առկայության դեպքում դիպլոմ ունեցողն ավելի մեծ հնարավորություններ ուներ ղեկավար պաշտոններ ստանալու և հետագա կարիերայի աճի համար: Պլանային տնտեսության և ուռճացված բյուրոկրատական ապարատի պայմաններում առանձին վերցրած քաղաքացու կրթության որակի թերացումն այդչափ առանցքային չէր, քանի որ ընդհանուր առմամբ ոչ միայն բարձրագույն, այլև միջին մասնագիտական և միջնակարգ կրթության որակը բավականին բարձր էր:

Որպես հետևանք՝ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալը դառնում էր հեղինակավոր, բայց շատ դեպքերում քիչ հասանելի՝ ուսուցման բարձր պահանջների և չափանիշների պատճառով: Ժամանակի ընթացքում դիպլոմի հասանելիության հարցը դարձավ միայն ֆինանսական, այլ ոչ մտավոր հնարավորությունների հարց: Առևտրայնացումը և պահանջարկը հանգեցրին, ըստ էության, բազմաթիվ անսահմանափակ առաջարկների հայտնվելուն, ինչն արդյունքում դարձավ կրթության որակի անկման պատճառներից մեկը: Բուհերը չէին կարողանում հաղթահարել դասախոսների կադրային խնդիրը (այժմ նույնպես չեն կարողանում), քանի որ պրակտիկներն ու մասնագետներն առանձնապես չեն ձգտում լսարաններ գնալ՝ մեծ մասամբ շարժառիթների բացակայության պատճառով: Գոյություն ունեցող աշխատավարձով պրակտիկայում զբաղված մասնագետին երկրորդ աշխատանքով գրավելը գրեթե անհնար է, իսկ «հեղինակությամբ» կամ «սոցիալական պարտքով» շարժառիթն արդեն չափազանց կասկածելի է և ոչ միշտ է արդյունավետ: Առավել հաճախ ես հանդիպում էի բուհերում դասավանդող պրակտիկ-գործընկերների, որոնք իրենց ձեռնարկություններում կադրերի համալրման անհրաժեշտություն ունեին:

Արդյունքում՝ հաճախ բուհերում դասավանդում են ոլորտի իրականությունից հեռու տեսաբաններ, կրթական ծրագրերի իրականացման պահանջները բարձր չեն (հո չես հեռացնի ցածր առաջադիմության համար, չէ՞ որ նրանք վճարում են), և կրթական ծրագրերն էլ վաղուց բարոյապես հնացել են: Ի թիվս այլնի, հանրապետության ներկայիս տնտեսության պայմաններում բազմաթիվ մասնագիտություններ արդեն չունեն աշխատանքի շուկայում նման ծավալով և որակով իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին: Դիպլոմը կա, իսկ արդի գիտելիքներ և հմտություններ՝ ոչ միշտ, և բազմաթիվ մասնագիտությունների պահանջարկն ավելի ու ավելի է նվազում: Եթե վերը նշվածին հավելենք ժողովրդագրական գործոնը՝ ճգնաժամն անխուսափելի է:
 
- Դա արդյոք նշանակո՞ւմ է, որ բարձրագույն կրթությունը հիմնականում կորցրել է իր գրավչությունը:

- Մասամբ՝ այո: Բայց այդ ժամանակ ողջամիտ հարց է առաջանում՝ գրավի՞չ է դարձել միջին մասնագիտական կրթությունը: Ձգտո՞ւմ են երիտասարդները վերամբարձ կռունկի մեքենավարի, ֆրեզերային հաստոցի մասնագետի, ատաղձագործի, փականագործի և մի շարք այդքան անհրաժեշտ մասնագիտությունների որակավորում ստանալ: Դուք, օրինակ, փորձե՞լ եք քաղաքում լավ ֆրեզերային հաստոցի մասնագետի գտնել: Ո՞չ: Ես, օրինակ, մի անգամ փորձել եմ: Ինձ հարկավոր էր իմ ավտոմեքենայի համար սեփական գծագրով մի ավտոմաս հատել: Ես մի քանի օր մասնագետ էի որոնում, իսկ այնուհետև երկար համոզում էի նրան սկսել աշխատել իմ գծագրով, քանի որ նա ծանրաբեռնված էր աշխատանքով: Մարդը 60-ն անց տղամարդ էր, և նրա խոսքով՝ երիտասարդությունը չի ձգտում զբաղվել այդ մասնագիտությամբ, իսկ նա արդեն չի հասցնում՝ տարիքի և ծավալների պատճառով: Փորձեք նույն հաջողությամբ գտնել, օրինակ, որակյալ ջրմուղագործի, ատաղձագործի, էլեկտրազոդողի, բուլդոզերավարի:

Չեմ կարծում, որ արագ կգտնեք և միշտ գոհ կլինեք որակից: Իսկ պատվաբե՞ր է աշխատել մատուցող կամ վարորդ: Եվ արդյոք մեր հասարակությունում «պրեստիժ» հասկացությունը համապատասխանո՞ւմ է օբյեկտիվ իրականությանը: Կարծում եմ, որ այդ հարցում մեր շրջանում մշակույթի մակարդակը դեռ հեռու է կատարյալից: Շատ հասարակություններում այնքան էլ կարևոր չէ, թե ինչով ես կոնկրետ զբաղվում, եթե կյանքիդ համար վաստակում ես ազնիվ և սոցիալապես օգտակար աշխատանքով: Ինձ շատ հայտնի հասարակություններում ընդունված չէ կոպտել սպասարկող անձնակազմին, իսկ անձնակազմն, իր հերթին, չունի բարդույթներ նրանից, որ գումար է վաստակում և չի պատմում այն մասին, որ նա երեք դիպլոմ ունի, բայց նա ստիպված է այդ աշխատանքն անել: Մենք, որպես հասարակություն, այսօր ինքնատիպ պատկերացում ունենք հաջողակ լինելու մասին, որտեղ առաջին պլան են դուրս եկել ոչ թե սոցիալական օգուտը և աշխատանքի որակը, այլ «հեղինակության» և ցանկացած գնով նյութական շահի հարցերը:

«Ապրել լավ», ամեն ինչ միանգամից և արագ. սա է այսօրվա հիմնական դրվածքը: Բայց նման դրվածքով հասարակությունը ժամանակակից աշխարհում գրեթե չունի զարգացման հնարավորություններ և գլորվում է դեպի ինքնիրացված չլինելու բարդույթը և դրված նպատակին հասնելու մեխանիզմների անվերջ ու ոչ միշտ արդյունավետ փնտրտուքները: Բոլոր վերը նշվածները նշանակում են, որ ճգնաժամը ոչ միայն և ոչ այնքան կրթական համակարգում է, որքան ընդհանուր առմամբ հասարակությունում: 

- Ո՞րն է պետության դերը ստեղծված հանգամանքներում, և ինչպե՞ս պետք է այն արձագանքի տվյալ իրավիճակին:

- Ճգնաժամային իրավիճակը միշտ չէ, որ վատ է, քանի որ նշանակում է քրոնիկ գործընթացի ավարտ և անցում սուր ձևին: Ինչպես հայտնի է բժշկությունից՝ քրոնիկ հիվանդությունները հեշտ բուժման ենթակա չեն, սակայն ճգնաժամային իրավիճակը զարգացման որակապես նոր մակարդակի հնարավորություն է ընձեռում: Սակայն դա պահանջում է մի շարք կոնկրետ և ոչ միշտ ժողովրդականություն վայելող քայլեր: Մասնավորապես, ակնհայտ է, որ հանրապետության բազմաթիվ բուհեր (եթե ոչ մեծ մասը) պարզապես կենսունակ չեն: Շուկայական տնտեսության պայմաններում իրատեսական չէ պարզապես վերցնել և հրամայական կերպով փակել մի շարք կրթական հաստատություններ, սակայն անհրաժեշտ է արմատապես վերանայել պետական բյուջեի հաշվին բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատի) մասնագետների պատրաստման սկզբունքը: Ինչ վերաբերում է երկրորդ մակարդակին (մագիստրատուրային), ապա, իմ խորը համոզմամբ, մագիստրոսական կրթությունը պետք է անբաժան լինի գիտությունից:

Կա բազմաթիվ երկրների հաջող փորձ, որտեղ մագիստրոսների պատրաստումն իրականացվում է բացառապես գիտական կազմակերպությունների, այսպես կոչված, «հետազոտական համալսարանների» հիմքի վրա: Մեր երկրում կան բազմաթիվ հաջող գիտական, գիտաարտադրական և առևտրային ձեռնարկություններ, որոնք ունեն բավականաչափ պոտենցիալ որակյալ կրթական մագիստրոսական ծրագրերի իրականացման համար: Սակայն պետությունը պետք է մոտիվացնի նման կառույցներին, ֆինանսական և այլ աջակցություն տրամադրի:

Ակնհայտ է, վերանայման է ենթակա նաև միջին մասնագիտական կրթության, այսօր այդքան անհրաժեշտ շատ մասնագիտությունների հեղինակության բարձրացման հարցը: Անհրաժեշտ է կրթության ոլորտում փորձագիտական ողջ պոտենցիալի մոբիլիզացում և որակապես նոր մակարդակի անցման հնարավոր ուղիների շուրջ լայն քննարկում: Ցանկացած ճգնաժամի հաղթահարումը սկսվում է իրականության գիտակցումից և քննադատական ընկալումից. ելնելով ստեղծված իրավիճակի ռեզոնանսից՝ այդ գիտակցումը կա:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]