ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բազմաթիվ մասնագիտություններ շուկայում չունեն իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին. Արման Սաղաթելյան 08/09/2017 17:42 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է կրթության ոլորտի և աշխատաշուկայում առկա խնդիրներին։ Պատգամավորն ասում է, որ այսօր բազմաթիվ մասնագիտություններ շուկայում չունեն իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին։ Նա նաև նշում է, որ ճգնաժամը ոչ միայն և ոչ այնքան կրթական համակարգում է, որքան ընդհանուր առմամբ հասարակությունում։
- Այս տարի երկրի բուհերում թափուր մնացած տեղերի աննախադեպ մեծ թիվը Հայաստանում բարձրագույն կրթության ճգնաժամի մասին մի շարք քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ: Որո՞նք են, Ձեր կարծիքով, նման ճգնաժամի հիմնական պատճառները:
- Իմ կարծիքով՝ պատճառները բազմաթիվ են, և կան բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ: Սակայն, անկախ նրանից, թե ինչ անկյունից ենք դիտարկում այն, խնդիրն ակնհայտ է և անհապաղ իմաստավորում և կոնկրետ գործողություններ է պահանջում: Հնարավոր է՝ մենք գործ ունենք հենց բարձրագույն կրթության գաղափարի վերափոխման երկարատև գործընթացի հետևանքի հետ, որտեղ ձևը ժամանակի ընթացքում փոխարինել է բովանդակությանը:
Ժամանակին անհատի զարգացման չափազանց ցանկալի մակարդակ համարվող բարձրագույն կրթությունն ինչ-որ պահի կորցրել է իր հիմնական իմաստը և փոխակերպվել դիպլոմ ունենալու, ինչը հասարակության մեջ որոշակի կարգավիճակ ունենալու արտոնություն է տալիս: Նման ընկալումը մենք իներցիայով ժառանգել ենք դեռ խորհրդային ժամանակներից, որտեղ աշխատող արդյունաբերության, բազմաթիվ արտադրական, գիտական, ինժեներա-տեխնիկական և այլ ձեռնարկությունների առկայության դեպքում դիպլոմ ունեցողն ավելի մեծ հնարավորություններ ուներ ղեկավար պաշտոններ ստանալու և հետագա կարիերայի աճի համար: Պլանային տնտեսության և ուռճացված բյուրոկրատական ապարատի պայմաններում առանձին վերցրած քաղաքացու կրթության որակի թերացումն այդչափ առանցքային չէր, քանի որ ընդհանուր առմամբ ոչ միայն բարձրագույն, այլև միջին մասնագիտական և միջնակարգ կրթության որակը բավականին բարձր էր:
Որպես հետևանք՝ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալը դառնում էր հեղինակավոր, բայց շատ դեպքերում քիչ հասանելի՝ ուսուցման բարձր պահանջների և չափանիշների պատճառով: Ժամանակի ընթացքում դիպլոմի հասանելիության հարցը դարձավ միայն ֆինանսական, այլ ոչ մտավոր հնարավորությունների հարց: Առևտրայնացումը և պահանջարկը հանգեցրին, ըստ էության, բազմաթիվ անսահմանափակ առաջարկների հայտնվելուն, ինչն արդյունքում դարձավ կրթության որակի անկման պատճառներից մեկը: Բուհերը չէին կարողանում հաղթահարել դասախոսների կադրային խնդիրը (այժմ նույնպես չեն կարողանում), քանի որ պրակտիկներն ու մասնագետներն առանձնապես չեն ձգտում լսարաններ գնալ՝ մեծ մասամբ շարժառիթների բացակայության պատճառով: Գոյություն ունեցող աշխատավարձով պրակտիկայում զբաղված մասնագետին երկրորդ աշխատանքով գրավելը գրեթե անհնար է, իսկ «հեղինակությամբ» կամ «սոցիալական պարտքով» շարժառիթն արդեն չափազանց կասկածելի է և ոչ միշտ է արդյունավետ: Առավել հաճախ ես հանդիպում էի բուհերում դասավանդող պրակտիկ-գործընկերների, որոնք իրենց ձեռնարկություններում կադրերի համալրման անհրաժեշտություն ունեին:
Արդյունքում՝ հաճախ բուհերում դասավանդում են ոլորտի իրականությունից հեռու տեսաբաններ, կրթական ծրագրերի իրականացման պահանջները բարձր չեն (հո չես հեռացնի ցածր առաջադիմության համար, չէ՞ որ նրանք վճարում են), և կրթական ծրագրերն էլ վաղուց բարոյապես հնացել են: Ի թիվս այլնի, հանրապետության ներկայիս տնտեսության պայմաններում բազմաթիվ մասնագիտություններ արդեն չունեն աշխատանքի շուկայում նման ծավալով և որակով իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին: Դիպլոմը կա, իսկ արդի գիտելիքներ և հմտություններ՝ ոչ միշտ, և բազմաթիվ մասնագիտությունների պահանջարկն ավելի ու ավելի է նվազում: Եթե վերը նշվածին հավելենք ժողովրդագրական գործոնը՝ ճգնաժամն անխուսափելի է:
- Դա արդյոք նշանակո՞ւմ է, որ բարձրագույն կրթությունը հիմնականում կորցրել է իր գրավչությունը:
- Մասամբ՝ այո: Բայց այդ ժամանակ ողջամիտ հարց է առաջանում՝ գրավի՞չ է դարձել միջին մասնագիտական կրթությունը: Ձգտո՞ւմ են երիտասարդները վերամբարձ կռունկի մեքենավարի, ֆրեզերային հաստոցի մասնագետի, ատաղձագործի, փականագործի և մի շարք այդքան անհրաժեշտ մասնագիտությունների որակավորում ստանալ: Դուք, օրինակ, փորձե՞լ եք քաղաքում լավ ֆրեզերային հաստոցի մասնագետի գտնել: Ո՞չ: Ես, օրինակ, մի անգամ փորձել եմ: Ինձ հարկավոր էր իմ ավտոմեքենայի համար սեփական գծագրով մի ավտոմաս հատել: Ես մի քանի օր մասնագետ էի որոնում, իսկ այնուհետև երկար համոզում էի նրան սկսել աշխատել իմ գծագրով, քանի որ նա ծանրաբեռնված էր աշխատանքով: Մարդը 60-ն անց տղամարդ էր, և նրա խոսքով՝ երիտասարդությունը չի ձգտում զբաղվել այդ մասնագիտությամբ, իսկ նա արդեն չի հասցնում՝ տարիքի և ծավալների պատճառով: Փորձեք նույն հաջողությամբ գտնել, օրինակ, որակյալ ջրմուղագործի, ատաղձագործի, էլեկտրազոդողի, բուլդոզերավարի:
Չեմ կարծում, որ արագ կգտնեք և միշտ գոհ կլինեք որակից: Իսկ պատվաբե՞ր է աշխատել մատուցող կամ վարորդ: Եվ արդյոք մեր հասարակությունում «պրեստիժ» հասկացությունը համապատասխանո՞ւմ է օբյեկտիվ իրականությանը: Կարծում եմ, որ այդ հարցում մեր շրջանում մշակույթի մակարդակը դեռ հեռու է կատարյալից: Շատ հասարակություններում այնքան էլ կարևոր չէ, թե ինչով ես կոնկրետ զբաղվում, եթե կյանքիդ համար վաստակում ես ազնիվ և սոցիալապես օգտակար աշխատանքով: Ինձ շատ հայտնի հասարակություններում ընդունված չէ կոպտել սպասարկող անձնակազմին, իսկ անձնակազմն, իր հերթին, չունի բարդույթներ նրանից, որ գումար է վաստակում և չի պատմում այն մասին, որ նա երեք դիպլոմ ունի, բայց նա ստիպված է այդ աշխատանքն անել: Մենք, որպես հասարակություն, այսօր ինքնատիպ պատկերացում ունենք հաջողակ լինելու մասին, որտեղ առաջին պլան են դուրս եկել ոչ թե սոցիալական օգուտը և աշխատանքի որակը, այլ «հեղինակության» և ցանկացած գնով նյութական շահի հարցերը:
«Ապրել լավ», ամեն ինչ միանգամից և արագ. սա է այսօրվա հիմնական դրվածքը: Բայց նման դրվածքով հասարակությունը ժամանակակից աշխարհում գրեթե չունի զարգացման հնարավորություններ և գլորվում է դեպի ինքնիրացված չլինելու բարդույթը և դրված նպատակին հասնելու մեխանիզմների անվերջ ու ոչ միշտ արդյունավետ փնտրտուքները: Բոլոր վերը նշվածները նշանակում են, որ ճգնաժամը ոչ միայն և ոչ այնքան կրթական համակարգում է, որքան ընդհանուր առմամբ հասարակությունում:
- Ո՞րն է պետության դերը ստեղծված հանգամանքներում, և ինչպե՞ս պետք է այն արձագանքի տվյալ իրավիճակին:
- Ճգնաժամային իրավիճակը միշտ չէ, որ վատ է, քանի որ նշանակում է քրոնիկ գործընթացի ավարտ և անցում սուր ձևին: Ինչպես հայտնի է բժշկությունից՝ քրոնիկ հիվանդությունները հեշտ բուժման ենթակա չեն, սակայն ճգնաժամային իրավիճակը զարգացման որակապես նոր մակարդակի հնարավորություն է ընձեռում: Սակայն դա պահանջում է մի շարք կոնկրետ և ոչ միշտ ժողովրդականություն վայելող քայլեր: Մասնավորապես, ակնհայտ է, որ հանրապետության բազմաթիվ բուհեր (եթե ոչ մեծ մասը) պարզապես կենսունակ չեն: Շուկայական տնտեսության պայմաններում իրատեսական չէ պարզապես վերցնել և հրամայական կերպով փակել մի շարք կրթական հաստատություններ, սակայն անհրաժեշտ է արմատապես վերանայել պետական բյուջեի հաշվին բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատի) մասնագետների պատրաստման սկզբունքը: Ինչ վերաբերում է երկրորդ մակարդակին (մագիստրատուրային), ապա, իմ խորը համոզմամբ, մագիստրոսական կրթությունը պետք է անբաժան լինի գիտությունից:
Կա բազմաթիվ երկրների հաջող փորձ, որտեղ մագիստրոսների պատրաստումն իրականացվում է բացառապես գիտական կազմակերպությունների, այսպես կոչված, «հետազոտական համալսարանների» հիմքի վրա: Մեր երկրում կան բազմաթիվ հաջող գիտական, գիտաարտադրական և առևտրային ձեռնարկություններ, որոնք ունեն բավականաչափ պոտենցիալ որակյալ կրթական մագիստրոսական ծրագրերի իրականացման համար: Սակայն պետությունը պետք է մոտիվացնի նման կառույցներին, ֆինանսական և այլ աջակցություն տրամադրի:
Ակնհայտ է, վերանայման է ենթակա նաև միջին մասնագիտական կրթության, այսօր այդքան անհրաժեշտ շատ մասնագիտությունների հեղինակության բարձրացման հարցը: Անհրաժեշտ է կրթության ոլորտում փորձագիտական ողջ պոտենցիալի մոբիլիզացում և որակապես նոր մակարդակի անցման հնարավոր ուղիների շուրջ լայն քննարկում: Ցանկացած ճգնաժամի հաղթահարումը սկսվում է իրականության գիտակցումից և քննադատական ընկալումից. ելնելով ստեղծված իրավիճակի ռեզոնանսից՝ այդ գիտակցումը կա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից