ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վլադիմիր Սաչկովը բողոք է հղել Արդարադատության նախարարին ու Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ դատավորի դեմ 08/09/2017 15:52 | Քրեական խրոնիկոն
«ԱրմենՏել»-ի տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովը բողոք է հղել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ու ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ իր գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանի դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց «ԱրմենՏել»-ի հաշվարկային համակարգը շրջանցելով միջազգային մուտքային հեռախոսազանգերի այլընտրանքային կապուղիների գործով ամբաստանյալ Վլադիմիր Սաչկովի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին:
Վ.Սաչկովը բողոքում խնդրում է միջոցներ ձեռնարկել ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իր իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Ա.Բեկթաշյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը: Ըստ ամբաստանյալի, դատավորը դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ թույլ է տալիս դատավարական նորմերի ակնհայտ խախտում:
Երեք տարուց ավելի անազատության մեջ գտնվող Վ.Սաչկովը նշում է, որ գործը դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ է ընդունվել 27.11.2015թ., 21.12.2015թ. նշանակվել էր գործով առաջին դատական նիստը, որը տեղի չի ունեցել դատավորի՝ այլ դատական գործով զբաղվածության պատճառով: Դրանից ի վեր նշանակվել է 51 դատական նիստ, որոնցից ռեալ կերպով տեղի է ունեցել ընդամենը 19-ը:
Բացի այդ, ըստ ամբաստանյալի, դատավորը բազմիցս մտացածին պատճառներով ձգձգել է խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունների քննությունը:
Ամբաստանյալն ընդգծում է, որ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի օրենսդրությունում՝ Քրեական դատավարության և Դատական օրենսգրքերի իրավանորմերում:
Տվյալ դեպքում ոչ մի դատական նիստ չի հետաձգվել պաշտպանական կողմի մեղքով: Բոլոր չկայացած դատական նիստերը հետաձգվել են «կոմպետենտ իշխանությունների գործողությունների արդյունքում»: Եվ եթե դատախազի չներկայանալը, դատավարության մասնակիցների՝ թարգմանիչ, վկաներ և այլն, ներկայանալը ապահովելու անհնարինությունը կամ դատարանի ոչ բավարար ջանքեր գործադրելը ամեն դեպքում պետության մեղքն է, ապա դատական նիստի հետաձգումն այն պատճառով, որ դատավորը նիստ նշանակելով արձակուրդ է գնացել, չի ավարտել նախորդ դատական նիստը կամ գտնվում է խորհրդակցական սենյակում՝ դատավորի անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է, ով անընդունակ է ռացիոնալ կազմակերպել դատարանի աշխատանքը և դրանով իսկ անմիջականորեն խախտում է երեք տարուց ավելի անազատության մեջ գտնվող ամբաստանյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը:
Իսկ Վ.Սաչկովի կինը՝ Եկատերինա Ազյոման, դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ Արա Բաբլոյանին: Դիմումում նա նշում է, որ չորրորդ տարին է, ինչ իր ամուսինը գտնվում է բանտում, առանց դատարանի կողմից մեղքի ապացուցման:
««Նուբարաշեն» ՔԿՀ պայմանները քիչ են տարբերվում միջնադարյաններից: Հիմա այնտեղ չկան զբոսանքներ: Արևի, լիարժեք սննդի և քնի բացակայության պատճառով իմ ամուսնու առողջական վիճակը արագորեն վատանում է:
Ես չեմ խնդրում Ձեզ հանդես գալ որպես երաշխավոր: Դա անօգուտ է, քանի որ մինչև դատարանի որոշումը կալանքի տակ պահելը, դա անխախտելի կարգ է և մեղադրյալի վրա ճնշման որոշակի ձև»,- նշում է ամբաստանյալի կինը:
Անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործը քննելուն ուղղված դատարանի ոչ բավարար կազմակերպչական աշխատանքին, Ե.Ազյոման նշում է. «Ես չեմ նշում դատավորի ազգանունը, դա նշանակություն չունի: Սա համակարգի խնդիր է: Երբ նիստ չանցկացնելու հնարավորությունը օգտագործվում է անպատիժ կերպով: Ես չեմ հավատում այդպիսի դատարանի արդարությանը: Դատավճիռը չի լինի արդար, այլ կլինի դատարանի անգործությունը արդարացնող»:
Չորրորդ տարին է, ինչ իր ամուսինը չի կարողանում դատարանում ներկայացնել իր անմեղության ապացույցները, հրավիրել իր վկաներին: Եվ ինչպե՛ս հրավիրել վկաներ, եթե երբեք նախապես հայտնի չէ, կլինի՞ նիստ, թե՞ ոչ, նշում է Վլադիմիր Սաչկովի կինը:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից