Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Տղաներ, որ ելան մարտի». Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին. Ավետիք Սուքիասյան 08/09/2017   13:06  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախյան քառօրյա պատերազմի մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան» շքանշանով պարգևատրված Ավետիք Սուքիասյանին։

Գրեթե ազատ ժամանակ չունեցող, միշտ շարժման մեջ գտնվող Ավետի հետ խոսում էինք նրա առօրյայից, ուսումից, աշխատանքից։ Ասում էր, որ ազատ ժամանակ շատ քիչ է ունենում ու միշտ շարժման մեջ է։ Բայց և այնպես հենց գտնում է այդ ժամանակը, նախընտրում է սպորտային վարժություններ անել։

«Շատ եմ սիրում սպորտով զբաղվել, ինքս տանը, դրսում սպորտային վարժություններ եմ անում, պարապում եմ, որպեսզի միշտ ֆիզիկապես լավ պատրաստված լինեմ։ Մոտ 12-13 տարեկանում զբաղվել եմ ծանրամարտով և ըմբշամարտով։ Հանգստի ժամանակ ուղղակի զբոսնել եմ սիրում»,-պատմում է Ավետը:

Նրա սիրելի զբաղմունքներից է երգելը, սակայն ինչպես ինքն է ասում՝ երգերի բառերը չի սովորում, որպեսզի նորմալ երգի։ Ասում եմ, իսկ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել՝ որն է ավելի նախընտրում՝ անկեղծանում է. «Գրքեր շատ քիչ եմ կարդացել, չէի սիրում կարդալ մինչև այն պահը, երբ սկսեցի աշխատել գրքերի շուկայում և ավելի մանրամասն ծանոթացա նրանց աշխարհի հետ։ Այժմ ամեն ինչ փոխվել է՝ գրքեր եմ հավաքում, և արդեն ունեմ փոքրիկ գրադարան և սկսել եմ դրանք կարդալ»։

Ավետը աշխատելուն զուգահեռ նաև սովորում է։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրություն և երկրաբանություն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։

«Երբ կրկնուսույցի մոտ պարապում էի համալսարան ընդունվելու համար, նա խորհուրդ տվեց ընտրել երկրաբանի մասնագիտությունը։ Սկզբում այդքան էլ պատկերացում չունեի այդ ասպարեզի մասին, հետո սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում, ինչով են զբաղվում երկրաբանները և ինձ դուր եկավ ու հետաքրքրեց։ Ինձ շատ մոտ է այս մասնագիտությունը, հատկապես, որ բնության հետ է կապված, իսկ ես բնությունը շատ եմ սիրում»։

Ասում է՝ խորհուրդը, եթե չլիներ, որոշել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ ընդունվել։ Մինչև բանակ գնալը երազում էր ծառայել հայրենիքին։

«Միշտ անհամբեր սպասել եմ այդ օրվան։ Փոքրուց, երբ Ձմեռ պապիկին նամակ էի գրում կամ ծնողներս հարցնում էին, թե ինչ նվեր եմ ուզում ծնունդիս, միշտ ասել եմ զենք։ Երբ արդեն եկել էր այդ պահը՝ մեկ անգամ փորձել էի դիմում գրել, որպեսզի ինձ ավելի շուտ տանեն, այն էլ այդ ժամանակ դեռ 1995 թվականի ծնվածներին էին տանում։

Այդ տարի մինչև հունվարի 30-ը զորակոչը շարունակվելու էր, իմ ծնունդն էլ հունվարի 28-ին էր և 18 տարիս լրացել էր, բայց մերժեցին դիմումս և մի փոքր ավելի ուշ զորակոչեցին բանակ։ Երևի այդպես ավելի լավ էր, հնարավոր է շուտ զորակոչելու դեպքում չմասնակցեի ապրիլյան պատերազմին։

Երազանքս իրականացավ, գնացի բանակ ծառայեցի և վերադարձա, իսկ հիմա էլ տարբեր նպատակներ ունեմ։ Դրանցից մեկը կարողացանք իրականություն դարձնել քրոջս հետ։ Նրա գիրքն է տպագրվել և արդեն շնորհանդեսն է եղել՝ արձակ ստեղծագործություններ են, և վերնագիրն էլ՝ «Հայրենիքը սկսում է սահմանից»։

Գրքի հասույթը բարեգործական նպատակներով է օգտագործվելու՝ սահմանաﬔրձ գյուղերից մեկին կամ մի քանի ընտանիքների օգնություն է ցուցաբերվելու»։

Ինքն իրեն Ավետիքը բնութագրում է որպես չափազանց հանգիստ և ոչ կռվարար մարդ։ Ասում է, թե իրեն հունից հանելը շատ դժվար է և անգամ դպրոցում կռիվ անելու համար ծնող չեն կանչել։

«Դպրոցում էլ էի շատ հանգիստ, հազվադեպ եմ կռիվ արել, այն էլ, երբ արդեն չափից շատ էին հունից հանում, բայց ծնող չեն կանչել երբևիցե։ Դպրոցում ոչ շատ լավ, ոչ էլ վատ եմ սովորել՝ միջին»։

Ավետը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ և այնտեղից արդեն դեռ նոր երկրորդ կուրս տեղափոխված ուսանողին տարել են բանակ։ Այնտեղ շատ բաներ է սովորել, որոշ լավ հատկություններ է ձեռք բերել, մտածելակերպն է փոխվել։

«Բանակում մի հատկություն եմ ձեռք բերել՝ առավոտյան նախաճաշել (ծիծաղում է)։ Մտածելակերպս է փոխվել. մինչև բանակ գնալը տարբեր երևույթների ըմբռնումն ուրիշ էր, իսկ հիմա լրիվ այլ է։ Հիմա ավելի կշռադատված եմ քայլերս անում, ավելի խորն եմ մտածում։ Բանակից հետո ավելի շատ սկսում ես հետևանքների մասին մտածել, տաք գլխով փորձում ես որոշուﬓեր չկայացնել»։

Բանակի մասին զրույցը հասցրեց մեզ մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ։ Ավետը պատմելիս փորձում էր ցույց տալ, որ ինքը թեթև է նայում, թեթևակի ժպիտով էր, այդ պահերի իրենց հումորներից էր պատում, բայց նրա ամեն մի հոգոցից հասկանում էիր այդ պահի լրջությունը և ինքդ մի փոքր սկսում էիր զգալ այդ պատերազմի դաժանությունը։

2016 թվականի փետրվարի 8-ին իրենց ստորաբաժանումով՝ ինժեներ-սակրավորական, բարձրացել են Թալիշ։

«Մենք ութ հոգով էինք բարձրացել և այնտեղ մնացել ենք մինչև մարտի 26-ը։ Այդ օրն իջանք և ընդամենը 6 օր անց սկսվեց ամեն ինչ։ Ապրիլի 1-ի գիշերն իմ սովորության համաձայն կանգնած նայում էի դեպի Ադրբեջան՝ իրենց քաղաքների լույսերին։ Այդ գիշեր արդեն անհանգիստ էր՝ անօդաչու թռչող սարքեր էին ներթափանցում մեր տարածք, տղաները դրանք ոչնչացնում էին։ Հետո արդեն քաղաքի պաշտպանության համար տեղակայված հակաօդային ստորաբաժանումը սկսեց կրակել հենց քաղաքից։ Այդ ժամանակ արդեն հասկացանք, որ մի բան այն չէ, բայց գիշերը ժամը 2-3-ի սահմաններում արդեն կրակում էին քաղաքի մեջ։ Վաշտի հրամանատարը մեզ մոտ զորամաս էր եկել և ասաց, որ պետք է պատրաստ լինեն մեքենաները, որ դուրս ենք գալու։ Արդեն հասկացանք ինչ է կատարվում, անգամ տագնապ չտվեցին՝ զորքը գիտակցում էր ամեն ինչ։

Առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում զորամասից դուրս ենք եկել և գնացել ենք մեր տեղակայման վայրերը։ Մեկ օր դիրքեր չենք գնացել և ոչնչի չենք խառնվել՝ սպասում էինք, որ հրաման գա։ Հակառակորդը շատ ակտիվ աշխատում էր հակատանկային դիվիզիոնի ուղղությամբ, բայց բարեբախտաբար այդ ժամանակ ոչինչ չեղավ»։ Այդ ընթացքում ընդհանրապես չեն քնել։

Ապրիլի 4-ի գիշերը պարեկապահակային կետում կանգնած է եղել, իրենց ստորաբաժանման հրամանատարը եկել, կանչել է Ավետին ու ասել, որ առաջին ջոկը պատրաստեն։ Պետք է գնային դիրքերից մեկը, որը հակառակորդը գրավել էր, իսկ մեր տղաները հետ էին վերցրել (այնտեղ է եղել քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը)։ Նրանց առաջադրանքն էր՝ գնալ և կասեցնել տանկերի ընթացքը։ Այդ ընթացքում իրենց են միացել երկրորդ և երրորդ ջոկերը ու բոլորն ամեն ինչ բարեհաջող ավարտել են։

«Այդ ժամանակ մեքենայով բերեցին Թալիշ գյուղ մտած ադրբեջանցի զինվորների դիերը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, մեզ տեղափոխեցին Մատաղիս։ Այդ ուղղությամբ մի երկու դիրքում մեր գործն արեցինք ու բարձրացանք Թալիշ։ Տղաները նոր խրամատներ էին փորում, և մենք էլ պետք է նոր փշալարեր տեղադրեինք չեզոք գոտում։ Արդեն համարյա ավարտել էինք, սկսեցին մեր ուղղությամբ կրակել։ Մեր տղաներից մեկը՝ Նորայր Զախարյանը (ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից), սխալ շարժում արեց, կանգնեց ականի վրա և ոտքը կտրվեց։ Մեզ գոռում էին, որպեսզի ոչ ոք չմտնի ականադաշտ, բայց, երբ հասկանում ես, որ քո հայրենակիցն է, ծառայակից ընկերը՝ չես կարող չմտնել։ Մեր տղաներից երկու հոգի արդեն բերում էին, մենք էլ օգնեցինք, գրկեցինք, անցկացրինք խրամատը։ Հետո այնտեղ առաջին բուժօգնություն ցույց տվեցինք և նրան հոսպիտալ տարան»։

Մահն անցել է Ավետի կողքով, բայց հանգիստ բնավորության համաձայն՝ պատմում էր այնպես, կարծես ինքն այդ ամենի միջով չի անցել։ Ասում եմ, թե ինչ էիք մտածում այդ պահերին, երբ կրակում էին ձեր, մյուս տղաների վրա, շատ հաստատակամ ձևով պատասխանում է, որ բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին։

«Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին, այլ հակառակը՝ մտածում ես, թե ինչպես տղաներին օգնես, գնաս, կռվես։ Անգամ, երբ ասում էին դիրքերը հետ են վերցրել մերոնք, հակառակորդին մեծ կորուստներ են պատճառել, շատ էինք ոգևորվում ու ուզում էինք հրաման տային, որ առաջ գնանք»։

Ծնողների մասին մտածելն ու նրանց հետ զրուցելը մի այլ խոչընդոտ էր նրանց համար, քանի որ շատերը, ինչպես նաև հենց Ավետիքը սկզբում չէին ասում, որ իրենք սահմանում են։ Հազիվ հարմարեցնելով վայրկյաններ, որպեսզի ոչ մի գնդակոծության ձայն չլսվի զանգել ու հանգստացրել են ծնողներին, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։

«Ծնողների հետ խոսելիս հազիվ էինք հարմարեցնում այնպիսի պահեր, որպեսզի գոնե մեկ արկ չպայթեր կամ կրակոցի ձայն չլսվեր։ Հասցնում էինք ասել, որ ամեն ինչ լավ է ու չանհանգստանան։ Սկզբի ամենաթեժ օրերին չէի ասում տանը, որ դիրքերում ենք, ասում էի՝ Ստեփանակերտ են տարել, բայց ծնողներս ամեն ինչ շատ լավ հասկանում էին»։

Այդ պահերին հավատքն առ Աստված շատ մեծ է եղել և Ավետն ինքը փաստում է, որ իր փրկվելը հենց հավատով է պայմանավորված։ Քառօրյայից հետո Ավետը ստացել է կրտսեր սերժանտի կոչում և այդպես զորացրվել։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի
Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:10 07/08/2017  |  ԼՐԱՀՈՍԼույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը
14:00 21/07/2017  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ապրիլյան պատերազմում և առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ
13:05 24/06/2017  |  ԼՐԱՀՈՍԴասարանի լուսավոր աշակերտն էր. ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանը կդառնար 20 տարեկան
10:00 24/06/2017  |  Մամուլ«Ախպորն ասել է՝ էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին». Արցախում զոհված Վլադիմիրը կդառնար 21 տարեկան. «Հայկական ժամանակ»
11:09 20/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Հերոսի ծնողները». Անդրանիկ Զոհրաբյանի հայրը հավատացած է՝ անցյալը պետք է օգնի ճիշտ ապրել
12:06 10/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՍասունն անվախ էր, պատրաստ կյանքը տալու հանուն ընկերոջ. ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
11:57 18/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի
12:32 14/05/2017  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ էր թե´ իր հետ, թե´ աշխարհի. հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է
12:37 13/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է
12:15 01/05/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան. Panorama.am

Արխիվ

[]