ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս է ծնվել Լիբիկի 40 օրը. զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով պաշտպանի ուսումնասիրության արդյունքում մեղադրանքը կփլուզվի՞ 08/08/2017 23:21 | Դատական ռեպորտաժներ
2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով շուրջ 3 տարի տևած դատաքննությունը կարծես թե մոտենում է իր տրամաբանական ավարտին:
Քրեական գործով դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին, և այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:
Նախ նշենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրյանը իր մեղադրական ճառում միջնորդել է ամբաստանյալ Արման Ստեփանյանին դատապարտել 7,5, իսկ Բաբկեն Գաբոյանին՝ 8 տարի ժամկետով ազատազրկման:
Այսպիսով, պաշտպան Նորիկյանը գտնում է, որ քրեական գործով նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով և թերություններով, քննության առարկա չեն դարձել և անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ:
Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմին այդպես էլ չի հաջողվել իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունների պատշաճ կատարումը:
Պաշտպանը գտնում է, որ Արման Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով իրականացված քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել:
Արման Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես մեկ վկայի՝ Լիբիկ Մկրտչյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա, ինչ վերաբերում է դատաքննական ցուցմունքին, ապա նա ըստ էության չի հայտնել, որ Ա.Ստեփանյանը հինգ րոպե տևողությամբ ոտքերով հարվածել է Մանուչարին, այլ ընդամենը հրել է և որ ինքը երբեք չի տեսել Մանուչարին շոր լվանալիս: Բացի այդ, նա նաև հայտնել է, որ դեպքին նախորդող 40 օրերի ընթացքում երբեք չի տեսել Ա.Ստեփանյանին՝ Մանուչար Մանուչարյանին նվատացելուց և վիրավորելուց:
Լիբիկ Մկրտչյանը նույնը պնդել է նաև Արման Ստեփանյանի հետ առերեսման ժամանակ:
Ուստիև՝ մեկ վկայի իրարամերժ ցուցմունքների հիման վրա, պաշտպանի գնահատմամբ, Արման Ստեփանյանին ծանր հացագործություն կատարելու մեղադրանք է առաջադրվել:
Ինչ վերաբերում է քրեկան գործով դատակոչված մյուս վկաներին, ապա նրանցից որևէ մեկը չի նշել, որ Մանուչար Մանուչարյանը ընկճված և տխուր է եղել:
Անդրադառնալով հետմահու նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությանը, ապա պաշտպանն իր տարակուսանքը հայտնեց. հանձնաժողովը խտրական վերաբերմունք է դրսևորել վկաների ցուցմունքների նկատմամբ, ինչը դարձել է ուղենիշ՝ քրեական գործի ելքը կանխատեսելու և լուծման համար:
Վկաների մյուս ցուցմունքները գտնվում են էական հակասության մեջ Լիբիկ Մկրտչյանի կողմից տրված ցուցմունքների հետ:
Բացի այդ, նախաքննական մարմինը անհրաժեշտ և օբյեկտիվ գնահատական չի տվել սպաների գործողություններին՝ մասնավորապես հրամանատար Վահե Մուրադյանի գործողություններին:
Արման Ստեփանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, իսկ ցուցմունք տալիս հայտնել է, որ նորմալ համաբերությունների մեջ է գտնվել Մանուչարի հետ, ավելին՝ չի ստիպել ու ծեծել նրան պարտադրելով լվանալ իր հագուստները:
Ստեփանյանը նաև նշել է, որ Մանուչարը համեստ և ոչ կոնֆլիկտային անձնավորություն է եղել:
Դեպքից 40 օր առաջ անընդմեջ ու պարբերաբար չի ծեծել ու նվաստացրել Մանուչարին:
Պաշտպանը գնահատմամբ՝ քրեական գործով փորձ է արվում ամեն գնով հասնել մեղավորության կանխավարկածի հաղթանակին ինչը բոլոր դեպքերում հակաօրինակ է:
Պաշտպան Նորիկյանը նաև մեղադրանքի իրավաբանական վերլուծություն էր կատարել. Արման Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը պարունակում է ծայրից ծայր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Արման Ստեփանյանը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության՝ հանցակազմի բացակայության հիմքով. նրա գործողություններում և Մանուչար Մանուչարյանի մահվան նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև կապն անուղղակի է, հետևաբար խախտվել է հանցակազմի ամբողջության տրամաբանությունը:
Սակայն պաշտպան Նորիկյանը համոզված է, որ «շան գլուխը» այստեղ չի թաքնված:
Պաշտպանը հարցադրում է անում, այդ ի՞նչ հիշողություն ունի վկա Լիբիկ Մկրտչյանը, որ նշել է, թե Ստեփանյանը և Գաբոյանը Մանուչարի նկատմամբ դեպքից 40 օրերի ընթացքում են սկսել պարբերաբար բռնություն կիրառել՝ ստիպել լվանալ հագուստները:
Ինչպե՞ս է Լիբիկ Մկրտչյանը հաշվել այդ օրերը, մտապահել և փոխարենը չի ասել 60 կամ 80 այլ մատնանշել է կոնկրետ 40 օր:
Պաշտպանի ուսումնասիրություններն այլ բան են փաստում:
Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով արարք կարող է որակվել միայն 2013թ ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքnվ ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2013թ. հունիսի 8-ից:
Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչպե՞ս է ծնվել Լիբիկի 40 օրը, ըստ որի՝ «հեղինակություններ» Արմանը և Բաբկենը դեպքին նախորդող 40 օրերի ընթացքում էին սկսկել նվաստացնել Մանուչարին:
Եթե Լիբիկը ցուցմունք տար կամ թելադրեին, որ գրեր՝ Մանուչարին նվաստացրել են 60 կամ 80 օր տևական ժամանակ առաջ, մեղադրանք չէին կարող առաջադրել այն պատճառով, որ այդ արարքի ժամանակ պարզապես այդպիսի հոդված գոյություն չուներ, իսկ եթե գրեին, որ արարքը կատարվել է դեպքին նախորդող մի քանի օրերի ընթացքում, ապա մեղադրանքը ընդհանրապես կփլուզվեր՝ քանի որ այդ պարագայում տևականությունը, պարբերականությունը կկորեր, ինչը ինքնասպանության հասցնելու պարագայում կարևոր և էական հանգամանք է:
Արման Ստեփանյանի պարագայում հարկադրված են եղել ընդգծելու պատճառահետևանքային կապի անուղղակիությունը՝ քանի որ հուլիսի 29-ից 2 օր անց է կատարվել դեպքը, որպիսի պայմաններում առհասարակ չի կարող խոսք գնալ, սիստեմատիկ, տևական ճնշման և բռնության մասին:
Այսպիսի պայմաններում պաշտպանը գտնում է, որ Լիբիկ Մկրտչյանի ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել և դրվել մեղադրանքի հիմքում:
Ըստ Նորայր Նորիկյանի՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերվել է մասնագիտական անբարեխղճություն, իսկ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազության կողմից՝ աչքակապություն:
Պաշտպանը գտնում է, որ գործով առկա փաստական տվյալները բավարար չէ՝ Ստեփանյանի մասով մեղադրական դատավճիռ հրապարկելու համար:
Ի սկզբանե առաջադրվել է շինծու և կեղծ մեղադրանք, ըստ էության՝ առանց բավարար ապացույցների:
Միևնույն ժամանակ պաշտպանը նաև նշեց, որ եթե առաջնորդվեն փորձագետների տրամաբանությամբ, և բառապաշարով և եթե դատարանը Ստեփանյանի մասով արժանահավատ համարի Լիբիկ Մկրտչյանի ցուցմունքները, ապա առնվազն պետք է վերաորակի նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանյանն անազատության մեջ է ավելի քանի երեք տարի՝ դատապարտի նրան երեք տարի ժամկետով ազատազրկման և ազատ արձակի դատական նիստերի դահլիճից:
Այսպիսով, պաշտպանը միջնորդեց հռչակել Արման Ստեփանյանի անմեղությունը և նրան արդարացնել:
Նշենք, որ Արման Ստեփանյանը սպորտսմեն է, բազմաթիվ անգամներ պարգևատրվել է, իսկ վերջին անգամ պարգևատրվել է ՀՀ ՊՆախարարի կողմից՝ ՀՀ ԶՈւ 15-րդ համաբանակային սպորտակիադայի եզրափակիչ փուլում բազմամարտ սպորտաձևից 80 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավելու համար:
Գործով մյուս ամբաստանյալը՝ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ՝ օգոստոսի 24-ին կայանալիք դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը