Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ»
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 08/07/2017   16:31  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի Շնող գյուղում 56-ամյա բարեկամուհու բռնաբարության, ապա սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արսենը 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 02-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Շնող գյուղի իր ազգական, «շիզոֆրենիա պարանոիդ ձև, մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապող իր բարեկամուհու տուն, որտեղ նախ առաջարկել է, ապա փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։

Առաջարկը բարեկամուհին մերժել է: Վրդովվելով բարեկամուհու կողմից իր հանգուցյալ հոր հասցեին հնչեցրած հայհոյանքից ու ոստիկանության մարմիններին դիմելու դիրքորոշումից, Արսենն ապօրինաբար կյանքից զրկելու և սեռական հակումն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերն ու սրբիչի գործադրմամբ փակելով շնչուղիները` խեղդամահ է արել նրան։

Դրանից անմիջապես հետո Արսենը սեռական հարաբերություն է ունեցել բարեկամուհու հետ, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու և վերացնելու նպատակով մասամբ այրել է կնոջ դին ու անկողնային պարագաները։

Արսենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ալկոհոլի ազդեցության տակ բռնաբարել է, ապա սպանել բարեկամուհուն

Գործի նախաքննության ընթացքում Արսենը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, որ շուրջ մեկ տարի առաջ բաժանվել է իր կնոջից ում հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Նրանք համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել և բաժանվել են անձնական խնդիրների`միմյանց չհասկանալու պատճառով:

Իսկ գործով տուժողն իր հոր հորաքրոջ աղջիկն է, վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ և օգտագործել է բժշկի կողմից նշանակված դեղեր: Ըստ Արսենի նախաքննական ցուցմունքի՝ տուժողը բնակվել է միայնակ, և ինքն է զբաղվել նրա խնամքով` հետևելով, որ դեղերը ժամանակին խմի:

Իսկ դեպքին նախորդող ժամերին հարևանի տանը փայտ է կոտրել, որից հետո մի քանի համագյուղացիներով օղի են խմել: Դեպքի օրը գիշերը՝ ժամը 01-ից 02-ի սահմաններում, հարբած վիճակում իրենց տանը հեռուստացույց դիտելիս, իր մոտ սեռական ցանկություն է առաջացել և որոշել է գնալ տուժողի տուն՝ տեսնելու, թե նա ինչպես է և նրա համաձայնության դեպքում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Երբ գնացել է տուժողի տուն, հրել է և տան դուռը բացվել է, տուժողն էլ անկողնում պառկած է եղել:  Արսենը նստել է նրա մահճակալին, հարցրել է, թե ինչպես է նա զգում իրեն, որին տուժողը պատասխանել է՝ լավ, ապա կինն ասել է, թե չի հասկանում, թե այդ ժամին, ինչու է գնացել իր տուն:

Արսեն էլ ասել է, որ անհանգստանալու բան չկա, ապա ձեռքը տարել է անկողնում պառկած տուժողի ծածկոցի տակ և շոյել նրա հետույքը, իսկ տուժողը, մի կողմ քաշվելով, սեռական բնույթի հայհոյանք է տվել իր մահացած հոր հասցեին, որից ինքը զայրացել է և աջ ձեռքով մեկ անգամ ապտակել է նրան, տուժողը սկսել է բղավել:

Լոռիում բռնաբարության և սպանության դեպքով կասկածյալը խոստովանել է (Լուսանկարներ)

Արսենը մահճակալի մոտ գտնվող պահարանի դարակից վերցրել է թափանցիկ կպչուն ժապավենը և դրանով փակել է տուժողի բերանը, որպեսզի չգոռա՝ նպատակ ունենալով նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Այնուհետև մահճակալի գլխավերևում գտնվող խալաթով կապել է նրա ձեռքերը, իսկ ոտքերի մոտ գտնվող սրբիչը դնելով նրա բերանին՝ ուժեղ սեղմել է և այդպես պահելով 5 րոպե, տեսել է, որ նա չի շարժվում և մահացել է, սրբիչը ետ է քաշել և նրա հետ մտել սեռական հարաբերության մեջ, որը ավարտելուց հետո, պոկել է նրա բերանին կպցրած կպչուն ժապավենը, քանդել խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը դրել իր նախկին տեղում, ապա շրջելով դիակը՝ հետքերը թաքցնելու նպատակով իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը։

Բացի այդ, ըստ Արսենի ցուցմունքի, ինքը նաև այրել է հարևան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը:

Արսենը հայտնել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ այդ արարքները չէր կատարի:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` տուժող կնոջ մահը մեխանիկական շնչահեղձության հետևանք է, որը պայմանավորված է շնչուղիների փակումը փափուկ հյուսվածքներով, ներքին օրգանների գերարյունության, հեղուկ արյան առկայությամբ սրտի խոռոչներում` հատկապես աջ կեսում, թոքերի փքվածության և էմֆիզեմայի հետ, միջթոքաբշտային միջնապատերի ձգվածության, բարակեցման ամբողջականության խախտման օջախների, էկխիմոզներ պլևրայի և էնդոկարդի տակ։

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են՝ քթի շրջանի քերծվածքներ, բերանի անկյան և ներսային մակերեսի արյունազեղումներ, ըստ եզրակացության՝ դրանք հասցվել են կենդանության օրոք բութ, կոշտ առարկաներով, մահից անմիջապես առաջ ընկած ժամանակահատվածում:

Բացի այդ հայտնաբերվել են նաև մարմնի որոշ հատվածներում 2,3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, որոնք պատճառվել են մահից հետո ընկած ժամանակահատվածում:

Դատարանն արձանագրել, որ Արսենի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվել այն, որ հանցագործությունը ալկոհոլայի հարբածության վիճակում է կատարել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]