ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը լրիվ, օյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել. արդարացման դատավճիռը բեկանվել է 08/05/2017 13:59 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարան է վերադարձել սպանության փորձի մեղադրանքով Հայկ Դավթյանի գործը:
Հիշյալ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել էր ամբաստանյալ Հայկ Դավթյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, առաջադրված մեղադրանքում` նրա արարքը ՀՀ քրեական օրենքով իրավաչափ համարվելու պատճառաբանությամբ:
Հայկ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել էր, և նա անհապաղ ազատվել էր կալանքից դատական նիստի դահլիճում:
Դատարանը գտել էր, որ Հայկ Դավթյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չէ հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Անհրաժեշտ պաշտպանությունը) համաձայն, համարվում է իրավաչափ:
Դատարանը, ամբաստանյալ Հայկ Դավթյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն, համարել է իրավաչափ, նրա` ֆիզիկապես թույլ և տուժող Արայիկ Մխիթարյանի` ֆիզիկապես ուժեղ լինելու հանգամանքով, ինչի մասին են վկայում Գևորգ Մարգարյանի և Ռոզա Զոհրաբյանի տված ցուցմունքները այն մասին, որ Ա.Մխիթարյանը «էշի ուժ ունի» և նրա ֆիզիկական տվյալներն անհամեմատ են Հայկի տվյալների հետ:
Արդարացման դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել մեղադրող Կ. Սավթալյանը, ով վերաքննիչ բողոքում խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, Հայկ Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և «նրա նկատմամբ նշանակել կատարած հանցագործության բնույթին, հասարակական վտանգավորությանն ու նրա անձը բնութագրող տվյալներին համաչափ պատիժ»:
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր մեղադրողի վերաքննիչ բողոքը, Հայկ Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի 18.07.2016թ. դատավճռը բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:
Հայկ Դավթյանի նկատմամբ ընտրվել էր չհեռանալու մասին խափանման միջոցը:
Ըստ մեղադրողի վերաքննիչ բողոքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-րդ մասով առաջադրված մեղադրանքում Հայկ Դավթյանին արդարացնելով՝ Դատարանը քրեական օրենքը ճիշտ չի կիրառել, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի 2016 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը ենթակա է բեկանման:
Մասնավորապես, Դատարանը, հանգել է այն հետևության, որ Հայկ Դավթյանի գործողություններն իրավաչափ են, հիմնվելով դատաքննության ընթացքում ամբաստանյալի, գործով վկաների և տուժողի կողմից տրված ցուցմունքների վրա, առանց նշված անձանց դատաքննության ընթացքում հայտնած տեղեկությունները նրանց նախաքննական ցուցմունքների հետ համադրելու, որի վերաբերյալ դատավճռում առկա չէ որևէ վերլուծություն, թեև նախաքննական և դատաքննական ցուցմունքների վերլուծությունն իրենց համակցության մեջ ակնհայտորեն վկայում են այն մասին, որ առավել արժանահավատ են նրանց նախաքննական ցուցմունքները, որոնցով և հիմնավորվում է ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի կատարումը:
Ըստ մեղադրանքի, Հայկ Դավթյանը 2015թ. մայիսի 21-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ընկերոջ հետ գտնվելով Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 6-րդ շենքի իր ծանոթ Ռոզա Զոհրաբյանին պատկանող բնակարանում, այդ բնակարանն իր կողմից վաճառելու հանգամանքը հերքելու կապակցությամբ վիճաբանել է Ռոզա Զոհրաբյանի ամուսնու` Արայիկ Մխիթարյանի, հետ ու, երբ վերջինս պնդել է, որ ինքը նման մտադրություն ունի, այդ ընթացքում իր արժանապատվությունը ոտնահարված համարելով` ապօրինաբար Ա.Մխիթարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածներ է հասցրել Ա.Մխիթարյանի կզակի, կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանում` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որն արտահայտվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող, կզակի շրջանում կտրած, ձախ ազդրի շրջանի վերքերի, կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանների ճանկռվածքների ձևով: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել շարունակել դանակով հարվածներ հասցնել Ա.Մխիթարյանին. Հայկ Դավթյանի ընկերը միջամտել է վիճաբանությանը, իր ձեռքից բռնի ուժով վերցրել է դանակը, որի արդյունքում էլ Ա.Մխիթարյանը կարողացել է փախչել և բժշկական օգնության է դիմել:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործով անցնող մի շարք անձանց` մասնավորապես ամբաստանյալ Հայկ Դավթյանի, վկաներ` Ռոզա Զոհրաբյանի, Մարիամ Զոհրաբյանի, Գևորգ Մարգարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ, որոնք Դատարանը արձանագրել է, բայց չի անդրադարձել դրանց, նախապատվությունը տալով նշված անձանց միայն դատաքննական ցուցմունքներին:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը լրիվ, օյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել, չի պարզաբանել վերոգրյալ անձանց ցուցմունքներում առկա հակասությունները, ինչը կարող է փոխել գործի ելքը:
Վերաքննիչ դատարանն եկել է համոզման, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանել ամբաստանյալ Հայկ Դավթյանի վերաբերյալ 18.07.2016թ. արդարացման դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, նոր դատաքննությամբ անհրաժեշտ է ամբաստանյալ Հայկ Դավթյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, վերստին հետազոտել, պատշաճ իրավական վերլուծության և գնահատման ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները:
Բացահայտման ենթակա անհրաժեշտ հանգամանքները պատշաճ իրավական վերլուծության և գնահատման ենթարկելու ու առկա հակասությունները պարզելու, դրանց պատշաճ գնահատական տալու արդյունքում նոր միայն հնարավոր կլինի եզրակացության հանգել, ինչպես կատարած արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու, այնպես էլ ամբաստանյալ Հայկ Դավթյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության կամ անմեղության մասին: Դա հնարավոր է կատարել նոր դատաքննությամբ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել` հանգեցնելով քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտման, որն ազդել է սույն գործով վերջնական ճիշտ որոշում կայացնելու համար և ինչը բավարար հիմք է Դատարանի դատավճիռը բեկանելու և նոր դատաքննության ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան