Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Դատարանը լրիվ, օյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել. արդարացման դատավճիռը բեկանվել է 08/05/2017   13:59  |  Դատական ռեպորտաժներ

Վերաքննիչ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարան է  վերադարձել սպանության փորձի մեղադրանքով Հայկ Դավթյանի գործը:

Հիշյալ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել էր ամբաստանյալ Հայկ Դավթյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ,  առաջադրված մեղադրանքում` նրա արարքը ՀՀ քրեական օրենքով իրավաչափ համարվելու պատճառաբանությամբ:

Հայկ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել էր, և նա անհապաղ ազատվել էր կալանքից դատական նիստի դահլիճում:

Դատարանը գտել էր, որ Հայկ Դավթյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չէ հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Անհրաժեշտ պաշտպանությունը) համաձայն,  համարվում է իրավաչափ:

Դատարանը, ամբաստանյալ Հայկ Դավթյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն, համարել է իրավաչափ, նրա` ֆիզիկապես թույլ և տուժող Արայիկ Մխիթարյանի` ֆիզիկապես ուժեղ լինելու հանգամանքով, ինչի մասին են վկայում Գևորգ Մարգարյանի և Ռոզա Զոհրաբյանի տված ցուցմունքները այն մասին, որ Ա.Մխիթարյանը «էշի ուժ ունի» և նրա ֆիզիկական տվյալներն անհամեմատ են Հայկի տվյալների հետ:

 

Արդարացման դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել մեղադրող Կ.     Սավթալյանը, ով վերաքննիչ բողոքում խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը,   Հայկ Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104-րդ  հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և «նրա նկատմամբ նշանակել կատարած հանցագործության բնույթին,  հասարակական վտանգավորությանն ու նրա անձը բնութագրող տվյալներին համաչափ պատիժ»:

 

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր մեղադրողի վերաքննիչ բողոքը, Հայկ Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի 18.07.2016թ. դատավճռը բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Հայկ Դավթյանի նկատմամբ ընտրվել էր  չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ըստ մեղադրողի վերաքննիչ բողոքի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-րդ մասով առաջադրված մեղադրանքում Հայկ Դավթյանին արդարացնելով՝ Դատարանը քրեական օրենքը ճիշտ չի կիրառել, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի 2016 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, Դատարանը, հանգել է այն հետևության, որ Հայկ Դավթյանի գործողություններն իրավաչափ են, հիմնվելով դատաքննության ընթացքում ամբաստանյալի, գործով վկաների և տուժողի կողմից տրված ցուցմունքների վրա, առանց նշված անձանց դատաքննության ընթացքում հայտնած տեղեկությունները նրանց նախաքննական ցուցմունքների հետ համադրելու, որի վերաբերյալ դատավճռում առկա չէ որևէ վերլուծություն, թեև նախաքննական և դատաքննական ցուցմունքների վերլուծությունն իրենց համակցության մեջ ակնհայտորեն վկայում են այն մասին, որ առավել արժանահավատ են նրանց նախաքննական ցուցմունքները, որոնցով և հիմնավորվում է ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի կատարումը:

Ըստ մեղադրանքի,  Հայկ Դավթյանը 2015թ.  մայիսի 21-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ընկերոջ հետ գտնվելով Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 6-րդ շենքի իր ծանոթ Ռոզա Զոհրաբյանին պատկանող բնակարանում, այդ բնակարանն իր կողմից վաճառելու հանգամանքը հերքելու կապակցությամբ վիճաբանել է Ռոզա Զոհրաբյանի ամուսնու` Արայիկ Մխիթարյանի, հետ ու, երբ վերջինս պնդել է, որ ինքը նման մտադրություն ունի, այդ ընթացքում իր արժանապատվությունը ոտնահարված համարելով` ապօրինաբար Ա.Մխիթարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածներ է հասցրել Ա.Մխիթարյանի կզակի, կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանում` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որն արտահայտվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող, կզակի շրջանում կտրած, ձախ ազդրի շրջանի վերքերի, կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանների ճանկռվածքների ձևով: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել շարունակել դանակով հարվածներ հասցնել Ա.Մխիթարյանին. Հայկ Դավթյանի ընկերը միջամտել է վիճաբանությանը, իր ձեռքից բռնի ուժով վերցրել է դանակը, որի արդյունքում էլ Ա.Մխիթարյանը կարողացել է փախչել և բժշկական օգնության է դիմել:

 

Վերաքննիչ դատարանն  արձանագրել է, որ գործով անցնող մի շարք անձանց` մասնավորապես ամբաստանյալ Հայկ Դավթյանի, վկաներ` Ռոզա Զոհրաբյանի, Մարիամ Զոհրաբյանի, Գևորգ Մարգարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ, որոնք Դատարանը արձանագրել է, բայց չի անդրադարձել դրանց, նախապատվությունը տալով նշված անձանց միայն դատաքննական ցուցմունքներին:

 

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը լրիվ, օյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել, չի պարզաբանել վերոգրյալ անձանց ցուցմունքներում առկա հակասությունները, ինչը կարող է փոխել գործի ելքը:

Վերաքննիչ դատարանն եկել է  համոզման, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանել ամբաստանյալ Հայկ Դավթյանի վերաբերյալ 18.07.2016թ. արդարացման դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, նոր դատաքննությամբ անհրաժեշտ է ամբաստանյալ Հայկ Դավթյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, վերստին հետազոտել, պատշաճ իրավական վերլուծության և գնահատման ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները:

Բացահայտման ենթակա անհրաժեշտ հանգամանքները պատշաճ իրավական վերլուծության և գնահատման ենթարկելու ու առկա հակասությունները պարզելու, դրանց պատշաճ գնահատական տալու արդյունքում նոր միայն հնարավոր կլինի եզրակացության հանգել, ինչպես կատարած արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու, այնպես էլ ամբաստանյալ Հայկ Դավթյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության կամ անմեղության մասին: Դա հնարավոր է կատարել նոր դատաքննությամբ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել` հանգեցնելով քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտման, որն ազդել է սույն գործով վերջնական ճիշտ որոշում կայացնելու համար և ինչը բավարար հիմք է Դատարանի դատավճիռը բեկանելու և նոր դատաքննության ուղարկելու համար:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]