ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 08/03/2017 13:21 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժի փոխանցմամբ՝ գիշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես,պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղել շրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասը տուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել տարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի և գարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք:
Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին,բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն,ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն,անհամեմատ ավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50ց բերք: «Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմիցհնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում:Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակման ագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքեր շարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ են ունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այնգործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն:
Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաև աշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելով շրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակին կազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունը առաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերի մշակության հետ կապված հարցերին: Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերի ներուժին, նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն էդարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումը կիրականացնեն գյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան: Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ,աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում,որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ