ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անօրինականություն եք թույլ տալիս և դեռ դատարանի հանդեպ հարգալից վերաբերմունք եք պահանջում. «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալ 08/02/2017 13:33 | Դատական ռեպորտաժներ
Պավել Մանուկյանի և մյուսների վերաբերյալ «Սասնա Ծռեր»-ի գործով այսօրվա դատական նիստում առաջ քաշվող խնդիրները նույնն էին՝ դատական կարգադրիչների կողմից փաստաբանի խուզարկություն, պաշտպանների բացակայություն, դատարանի դահլիճից հեռացվելու ժամկետի հաշվարկ:
Այսպես, պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօրվա նիստում հայտարարեց, որ ինքը օրենքի խախտմամբ՝ դատական կարգադրիչների կողմից խուզարկվել է:
Քննության առարկա դարձավ նաև պաշտպանների բացակայության հարցը: Մասնավորապես, դատարանը հայտնեց, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը 7-րդ նիստն է բացակայում է դատական նիստից: Գրությամբ պաշտպանը դատարանին տեղեկացրել է, որ մի քանի դատական նիստեր ունի տարբեր դատարաններում, ուստի զբաղվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:
Դատարանը նաև հայտարարեց, որ Հայկ Ալումյանը գործով անցկացված յոթ նիստից միայն մեկին է ներկայացել, սակայն այդ նիստի ժամանակ էլ դատարանի դահլիճ չի մտել:
Դատարանն արձանագրեց, որ դատական նիստերի դահլիճից հեռացվելու սանկցիայի ենթարկված Սմբատ Բարսեղյանի համար պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, ուստի դատարանը դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակին՝ հանրային պաշտպան նշանակելու խնդրանքով:
Ժամանակավորապես դատարանի դահլիճ ներկայացված Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ իր շահերը պաշտպանում է միայն Հայկ Ալումյանը, եթե նա չի ներկայացել դատական նիստին, ինքն այդտեղ որևիցե խնդիր չի տեսնում: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ցանկություն չունի այլ պաշտպան ունենալ:
Դատարան ներկայացած հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, ով այս գործի շրջանակում պաշտպանում է նաև ամբաստանյալ Արմեն Բիլյանի շահերը, հայտարարեց, որ ինքը չի կարող ստանձնել Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը, քանի որ վերջինս ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի Հայկ Ալումյանը:
Պաշտպան Արա Զաքարյանն էլ իր հերթին կոչ արեց դատարանին չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են օրենսդրությանը:
Այդուհանդերձ դատարանը Արմինե Ֆանյանին ներգրավեց որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան, ինչին հետևեց վերջինիս արձագանքը՝ անօրինականություն եք թույլ տալիս և դեռ դատարանի հանդեպ հարգալից վերաբերմունք եք պահանջում:
Դատարանի որոշմանը արձագանքեց նաև հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը՝ նա նկատեց, որ ինքը չի կարողանալու պաշտպանության մարտավարություն քննարկել Սմբատ Բարսեղյանի հետ, քանի որ նա իրեն չի ընդունելու որպես իր պաշտպան: «Չեմ կարող տեխնիկապես և իրավաբանորեն»,- ասաց Արմինե Ֆանյանն՝ ընդգծելով, որ հանրային և պայմանագրային պաշտպանները չեն կարող համատեղ պաշտպանություն իրականացնել՝ օրենքի ուժով:
Պաշտպանական կողմը բարձրացրեց նաև, սանկցիայի ժամկետի հաշվարկի հարցը: Մասնավորապես, կարծիք հնչեց, որ սանկցիայի հաշվարկի մեջ պետք է ներառել ոչ միայն դատական նիստերի ժամանակը, այլև դատարանի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակը՝ չէ՞ որ դատարանը խորհրդակցական սենյակ է հեռանում աշխատելու:
Դատարանը հորդորեց պաշտպաններին «Սասնա Ծռեր»-ի գործի նիստերի հետ նույն օրը նշանակված այլ նիստերը հետաձգել՝ երբ որ սույն գործով դատարանում սկսվի դատաքննության փուլը, անգամ մեկ պաշտպանի բացակայության պարագայում դատական նիստերը հետաձգվելու են:
Դատարանը տեղեկացրեց կողմերին, որ այսօրվա նիստից հետո դատական նիստը հետաձգվելու է 15 աշխատանքային օրով՝ դատարանում արձակուրդային սեզոնը սկսվելու կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ