ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քլունի հիմնադրամը հանուն արդարության» և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սիրիացի փախստականների համար յոթ հանրակրթական դպրոց կբացեն Լիբանանում 08/02/2017 18:55 | ԼՐԱՀՈՍ
Գուգլ և «HP» ընկերությունների աջակցությամբ, Քլունիի հիմնադրամի 2.25 միլիոն դոլարի համագործակցությունը և մեկ միլիոն դոլարի տեխնոլոգիական դրամաշնորհը կօգնեն ներկայիս դպրոց չհաճախող հազարավոր փախստականների ստանալ կրթություն և լրացուցիչ աջակցություն Լիբանանի հանրակրթական դպրոցներում
Նյու Յորք, 2-ը օգոստոսի, 2017թ. – Քլունիի հիմնադրամն այսօր հայտարարեց 2.25 միլիոն դոլար բյուջե ունեցող համագործակցության մասին, որը ներառում է առատաձեռն նվիրատվություն Գուգլ ընկերության կողմից և մեկ միլիոն դոլարի տեխնոլոգիական դրամաշնորհ «HP» ընկերության կողմից: Նախաձեռնությունն ուղղված է Լիբանանում Սիրիացի փախստականների կրթության ապահովմանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում կբացվեն յոթ հանրակրթական դպրոցներ և մոտ 3000 փախստական երեխաներ կսկսեն դպրոց հաճախել արդեն այս տարի: Ավելին, փախստական երեխաների և լիբանանյան երիտասարդության շրջանում կրթական ձեռբերումները խթանելու և ամրապնդելու նպատակով դպրոցներում կփորձարկվեն տարբեր տեխնոլոգիական լուծումներ:
«Հազարավոր սիրիացի երիտասարդներ ռիսկի տակ են, որ հասարակության համար պիտանի անդամ չեն դառնա: Ֆորմալ կրթությունը կարող է դա փոխել: Դա է այս նախաձեռնության նպատակը: Մենք չենք ուզում կորցնել մի ամբողջ սերնդի միայն այն պատճառով, որ նրանց բախտը չի բերել և ծնվել են ոչ ճիշտ վայրում ոչ ճիշտ ժամանակ», - նշեցին Ջորջ և Ամալ Քլունիները:
Սիրիական ճգնաժամը ամենամեծ մարդասիրական ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Լիբանանը մեկ շնչի հաշվով փախստականների բնակչության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում: Ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականներ ապաստանել են այնտեղ: Տվյալ իրավիճակը կրճատել է տեղական ռեսուրսները՝ ազդեցություն գործելով փախստական երեխաների և լիբանանյան աշակերտների վրա:
Անդրադառնալով այսօրվա հայտարարությանը, Լիբանանի կրթության նախարար Մարվան Համադեն (Marwan Hamade) նշել է, - «Լիբանանի կառավարությունը խորապես շնորհակալ է Ջորջ և Ամալ Քլունիներին և չափազանց ուրախ է, որ նրանք աջակցում են մեզ բացելու նոր հանրակրթական դպրոցներ, որպեսզի Լիբանանում ապրող յուրաքանչյուր երեխա ստանա անվճար կրթություն: Անհամբերությամբ սպասում ենք հիմնադրամի հետ համագործակցության մեկնարկին՝ ուղղված դասարաններում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը: Կրթվելու հնարավորություն ստացած յուրաքանչյուր երեխա մեր կյանքը փոխում է դեպի լավը: Այսպիսով, Քլունիների հիմնադրամի կողմից ստացված դրամաշնորհը չափազանց կարևոր ներդրում է Լիբանանի ապագա սերունդների համար»:
«Ինչպե՞ս կարող են երեխաները դառնալ իրենց երկրների աշխատողներն ու առաջնորդները, երբ նրանք չեն ստացել՝ իրենց ներուժին հասնելու անհրաժեշտ կրթությունն ու աջակցությունը», -ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Աջակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Սիրիայի հակամարտությունից տուժած երեխաներին կրթություն տրամադրելու հարցում, Քլունիի հիմնադրամը ոչ միայն ներդրում է կատարում երեխաների ապագայի մեջ, այլ նաև բարելավում է ամբողջ տարածաշրջանի ապագան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես շնորհակալ է տվյալ չափազանց կարևոր քայլի համար»:
Լիբանանում գրեթե 200,000 սիրիացի փախստական երեխաներ դպրոց չեն հաճախում: Նրանց կյանքերը մշտապես ուղեկցվել են բռնությամբ, տեղահանություններով, հնարավորությունների, այդ թվում կրթության, բացակայությամբ: Առանց կրթության և բնականոն կյանքի, այս երեխաները կանգնած են կորած սերունդ դառնալու վտանգի առջև: Ճգնաժամի սկսվելուց ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարածաշրջանի գործընկերների հետ միասին երեխաների կարիքների առաջնահերթության կոչ է արել: Արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելուց և անհրաժեշտ ծառայություններ մատուցելուց բացի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նաև հոգացել են սիրիացի փախստական երեխաների կարիքները, այդ թվում՝ կրթության, հոգեբանական խորհրդատվության և հասարակության մեջ ներառման:
«Մենք պետք է վստահ լինենք, որ չենք հիասթափեցնի նույնիսկ ամենախոցելի երեխաներին, ովքեր մազապուրծ են եղել Սիրիայի կոտորածներից: Մենք հուսով ենք, որ փախստական երեխաները, ովքեր տվյալ նախաձեռնության շնորհիվ շուտով դպրոց կհաճախեն, կնպաստեն առավել խաղաղ և ազնիվ աշխարհի կառուցմանը, որտեղ մեղավորները դատի կարժանանան», - նշեց Քլունի հիմնադրամի գործադիր տնօրեն, դեսպան Դեյվիդ Փրեսմանը (David Pressman):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար՝
Զառա Սարգսյանին
Հեռ.՝ +37410 580 174
Էլ. հասցե՝ [email protected]
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:
Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից