ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Մարտունու շրջանում այսօր մեկնարկեց «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը 08/01/2017 14:56 | ԼՐԱՀՈՍ
Այսօրվանից երկու շաբաթ տեւողությամբ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում կգործի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:
Ամառային դպրոցին մասնակցում են Մարտունի քաղաքի, Գիշիի եւ հարակից գյուղերի 10-15 տարեկան 125 աշակերտներ: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին:
«Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են բարձրորակ մասնագետներ եւ վստահ ենք, որ այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-ասում է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը:
Ամառային դպրոցի համար պատրաստվել է հատուկ ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել երեխաների հետազոտական, ստեղծագործական համագործակցության հմտությունները՝ ժամանցային եւ կրթական բաղադրիչների միջոցով: Կրթական մասը կառուցված է STEM (Science, Technology, Engineerig, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառմամբ եւ հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն եւ կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ հայ ժողովրդի պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը:
«Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից։ Մենք էլ՝ հայաստանցի եւ արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն եւ նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից եւ Արցախից հրավիրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կկիսվեն նաեւ տեղի ուսուցիչների հետ»,-ասում է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:
«Թեեւ սա ամռային դպրոց է եւ կրթական մասն ավելի գերակա է, բայց ծրագիրը մշակելիս փորձել ենք մեծ ուշադրություն դարձնել նաեւ ժամանցին: Ծրագրի շնորհիվ երեխաները դպրոցում ստացած գիտելիքները, դասագրքերում ներկայացված երեւույթները կկարողանան ավելի լավ պատկերացնել, տեսնել դրանց դրսեւորումները կյանքում, հասկանալ, որ այդ երեւույթներն իրականում կարեւոր են իրենց համար»,-ասում է նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու եւ համակարգող Տաթեւիկ Նալբանդյանը, ով նաեւ Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրասենյակի կրտսեր դպրոցի ծրագրի խորհրդատու է։
Ամառային դպրոցում կներգրավվեն նաեւ մանկավարժներ, ովքեր «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում մասնակցել էին Մարտունու շրջանի ուսուցիչների համար կազմակերպված վերպատրաստման դասընթացներին:
Ամառային դպրոցը հնարավորություն կտա մասնակիցներին իրականացնել իրենց փոքրիկ հետազոտությունը ըստ հետաքրության եւ ներկայացնել այն ընկերներին եւ ուսուցիչներին։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդպիսով աշակերտների շրջանում կմեծանա գիտության ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալու հակումը։
Կիրականացվեն նաեւ երեխաների շփման, հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված խաղեր եւ վարժություններ, կլինեն սպորտային պարապմունքներ, պար, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարականները կհուրընկալեն նաեւ հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով: Կլինի նաեւ այցելություն զորամաս եւ անմիջական շփում զինվորների ու սպայական կազմի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ