ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
7 տարվա ազատազրկում՝ մանկասայլակում գտնվող մանկահասակ երկվորյակ երեխաների վրաերթի գործով 08/01/2017 14:04 | Քրեական խրոնիկոն
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաների մահվանը հանգեցրած, հասարակական հնչեղություն ստացած վրաերթի գործով ամբաստանյալը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 51-ամյա Ռազմիկ Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
Միաժամանակ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ռ.Ավետիսյանին կալանքի տակ պահած ժամկետը՝ 1 տարի 3 ամիս 22 օրը, և թողնվել է կրելու ազատազրկում 5 տարի 8 ամիս 8 օր ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016թ. նոյեմբերի 16-ից՝ Ռ.Ավետիսյանը արգելանքի տակ է գտնվել 2015թ. փետրվարի 19-ից մինչև 2016թ. հունիսի 10-ը՝ 1 տարի 3 ամիս 22 օր, ապա արգելանքի տակ է գտնվում 2016թ. նոյեմբերի 16-ից:
Ռազմիկ Ավետիսյանից հօգուտ Աննա Հարությունյանի պետք է բռնագանձվի 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի՝ հուղարկավորության ծախսերի հատուցում, բռնագանձումը տարածելով որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ ՀՀ դատական դեպարտամենտի գանձապետական հաշվին «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության «Սարաջով» մասնաճյուղում 01.06.2016 թ-ին վճարված 1.000.000 ՀՀ դրամի վրա:
Մնացած՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա մասով, Աննա Հարությունյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
Նշենք, որ տուժող կողմը ներկայացրել էր իր կրած վնասի ու ծախսերի հատուցման քաղհայց՝ 4 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
Ըստ մեղադրանքի, Ռազմիկ Ավետիսյանը տառապելով «Էպիլեպսիա» հիվանդությամբ և դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալով գիտակցության կորուստ, գիտակցելով հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպինոպայի և գիտակցության կարուստ ունենալու հնարավորությունը, իսկ դրա պատճառով իր կողմից օգտագործվող առավել վտանգի աղբյուրի կառավարման անհնարինությունն ու դրա հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և առանց բավարար հիմքերի վերացականորեն հույս ունենալով խուսափել դրանցից, իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ և թույլ տալով Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ` չընտրելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ, կատարել է վրաերթ:
Մասնավորապես, Մարաշի Արմենակյան փողոցում Ռազմիկ Ավետիսյանի վարած՝ «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 4 հոգու` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաներին և նրանց մորը` 29-ամյա Աննա Հարությունյանին:
Դեպքի օրը մեքենայի ղեկին` ընթացքի ժամանակ, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունն ու մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է եկել մայթ ու վրաերթի ենթարկել հետիոտներին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից