Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Դատավորը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ անօրինություն. Փաստաբանը դիմել է երկրի նախագահին 07/31/2017   17:22  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ուշադրության արժանացնել Ժիրայր Սեֆիլյանի գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործունեությանը և դադարեցնել նրա լիազորությունները:

Փաստաբանի նամակն ստորեւ.

 

«Մեծարգո ՜ Նախագահ,


Հրապարակայնորեն դիմում եմ Ձեզ ցանկանալով բարձրաձայնել մի ակնհայտ անարդարության մասին, որը վերջին օրերին լայնորեն կիրառվում է մեր միջավայրում և շարունակվում է ավելի բացահայտ ու ցուցամոլաբար կիրառվել: Նման անպատիժ վարքագիծը բնականաբար չարիք է, որին պետք է վերջ դրվի, հակառակ պարագայում այն վերածվելու է հիվանդության, որը հյուծելու ու թուլացնելու է արդարադատության իրականացման գործընթացը:

Չբացահայտելով և չմերժելով նման վարքգիծը մենք հեղինակազրկելու ենք արդարադատության իրականացումը, ինչն անդառնալի հետևանքներ է թողնելու ամբողջ դատական համակարգի վրա:

Խոսքը վերաբերում է հանրությանը քաջ հայտնի վերջերս սկսված հրապարակային դատավարություններին: Ժիրայր Սեֆիլյանի և վեց մեղադրյալների մասով գործը մակագրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով նորանշանակ դատավոր է: Չնայած այս գործով բավականին բարձր է հանրային հետաքրքրությունը, դատավարությունն անցնում է օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով: Չեն պահպանվում նույնիսկ քրեական դատավարության ամենահիմնարար սկզբունքները: Ամեն դատական նիստում դատավորը իրավաբանությանը անհայտ «նորամուծություններ է կատարում», ինչը դատավարության մասնակիցներին խորթ է և անհասկանալի: 
Ամեն նիստում կոպտորեն խախտվում են դատավարական նորմերը, ընդ որում՝ այդ խախտումները ակնհայտ են: Դատավորի թույլ տված խախտումները հեղինակազրկում են արդարադատությունը և դրանք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ:

Դատավորի կարգավիճակի մասին Եվրոպական Խարտիայի Մեկնաբանության 2.1 կետը, անդրադառնալով դատավորի թեկնածուի ընտրության հարցին, նշում է. «Իրավունքը կիրառելու ունակությունը ենթադրում է միաժամանակ իրավունքի իմացությունը և այն կիրառելու ընդունակությունը, որոնք տարբեր բաներ են: Վերջապես, ընտրության ժամանակ անհրաժեշտ է համոզվել դատավորի թեկնածուների վարքագիծը քաղաքացիների արժնապատվության հետ զուգակցելու ունակության մեջ, ինչը կարևոր է իշխանության հետ և քաղաքացիների նկատմամբ ունեցած հարաբերություններում, որոնք հաճախ դժվար իրավիճակներում են հանդես գալիս արդադատության մարմինների առջև»:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի <<Դատավորի վարքագծի կանոնները>> սահմանելու մասին թիվ 01-Ն որոշման 2-րդ կանոնի համաձայն՝
Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս:

9-րդ կանոնի համաձայն՝
Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է չարտահայտել իր դրական կամ բացասական վերաբերմունքը դատավարության կողմերի հանդեպ և չցուցաբերել այնպիսի վարքագիծ (միմիկա, ժեստիկուլյացիա, հեգնանք և այլն), որը դատավարության մասնակիցների կողմից կարող է ընկալվել որպես նախատրամադրվածության դրսևորում:

12-րդ կանոնի համաձայն՝ 
Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար և բարեկիրթ, հարգալից վերաբերմունք դրսևորի գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, … և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է, իր համար ընդունի այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը:

Դատավորի երդումը, հանդիսանալով դատավորի անձին ներկայացվող բարոյական բնույթի պահանջների հանրագումար, հիմք պետք է լինի դատավորին ոչ միայն բարոյական, այլև իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Ճիշտ այնպես, ինչպես բավարար չէ միայն իրավաբանական որոշակի գիտելիքներ ունենալը դատավոր լինելու համար, այդպես էլ դատավորը իրավական պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն իրավական, այլև բարոյական պահանջները խախտելու համար:

ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր դատավոր երդվում է. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:

Մեծարգո ՜ Նախագահ,
Հենց դատավորի անձն է, որ իրականություն է դարձնում նրա անկախության բոլոր դատարանակազմական և դատավարական երաշխիքները: Եվ այդ անձը պետք է ընդունակ լինի դառնալու այդ բոլոր երաշխիքների լիիրավ և պատասխանատու սուբյեկտը:

2-րդ խմբագրությամբ «Դատավորի սեղանի գրքում» (5-րդ էջում ) ասվում է.
«Դատավորը պետք է զգայուն լինի հասարակության խնդիրների հանդեպ խորապես հետաքրքվելով այն անձանց ճակատագրով, ովքեր հայտնվել են դժբախտության մեջ օժտված լինելով բավականաչափ համեստությամբ և խոնարհությամբ հասկանալու, որ այդ հատկանիշներով կարող են օժտված լինել ոչ բոլորը»:

Դատավորի կարգավիճակի մասին Եվրոպական Խարտիայի Մեկնաբանության 1.1 կետում ամրագրված է. 
«Կարգավիճակը ինքնանպատակ չէ, այլ միջոց է ապահովելու քաղաքացիների համար, որոնց իրավունքների պաշտպանությունը հանձնարարված է դատական մարմիններին և դատարաններին, այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են այդ պաշտպանության արդյունավետության համար»:

Ֆրանսիայի 1793թ. հունիսի 24-ի սահմանադրության, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի 30-րդ կետի համաձայն՝ պետական պաշտոններն, ըստ էության, ժամանակավոր են. դրանք չի կարելի դիտել ոչ իբրև արտոնություններ, ոչ էլ իբրև պարգև, այլ միայն որպես պարտականություններ:

Անգլիական հայտնի ասույթի համաձայն՝ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է տեսանելի լինի, որ այն իրականացվում է: Այս դրույթը սահմանված է նաև Եվրոպական Խարտիայի 3-րդ կետով, որի համաձայն՝ «Դատավորը ոչ միայն պետք է լինի անաչառ, այլ բոլորը պետք է տեսնեն, որ նա անաչառ է»:

Մեծարգո Նախագահ.
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդարադատություն իրականացնելիս չի դրսևորում մարդկային և բարոյական բարձր հատկանիշներ: Նա հենց դատական նիստում կշտամբում է դատավարական մասնակիցներին, անհարգալի արտահայտություններով վիրավորում իրենից տարիքով մեծ անձանց:

Միևնույն իրավիճակում Տաթևիկ Գրիգորյանը տարբեր վարքագիծ է դրսևորում և տարբեր որոշումներ կայացնում: Նիստերի ժամանակ դատավորը չի դրսևորում համեստություն, հանդուրժողականություն, զսպվածություն, ողջախոհություն:

Ավելին, նա նիստերը այնպես է վարում, կարծես ինքը ինչ-որ հիմնարկի ղեկավար է և հրամաններ է տալիս իր ենթականերին: Ընդհամենը 6 օր ընթացած դատական նիստերի ընթացքում Տաթևիկ Գրիգորյանը հարյուրավոր անգամներ խախտել է օրենքը, ոտնահարել քրեական դատավարության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները, խախտել դատավարության մասնակիցների իրավունքները և գրեթե զրոյացրել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Ցանկանում եմ մատնանշել կոնկրետ փաստեր:

1. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արհամարհում և անտեսում է օրենքը: Նա կոտորեն ոտնահարում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները: Քրեական գործերով դատավարության ընթացքում ցանկացած հարցի վերաբերյալ պաշտպանը իրավունք ունի հայտնելու իր կածիքը և դատավարության ընթացքում պաշտպանը ցանկացած ժամանակ իրավունք ունի իր առարկությունները ներկայացնելու նախագահող դատավորի անօրինական գործողությունների դեմ (ՀՀ քր. դատ. օր-ի 73 հոդվածի 1-ին մաս 21 և 19 կետեր):

Եթե այս սկզբունքը չլինի, ապա արդարադատության իրականացում չի կարող լինել, քանի որ նախագահողի գործողությունները չի ստուգվում պաշտպանի և դատախազի կողմից: Եթե այս սկզբունքը չլինի, ապա նախագահողի անօրինական գործողությունները կշարունակվեն մինչև վերջ, ինչը կնշնակի, որ դատավորը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ անօրինություն:

Արդարադատության իրականացման ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը դատավարության մրցակցայնության սկզբունքն է: Մինչդեռ Տաթևիկ Գրիգորյանի նորամուծություններից մեկը այն է, որ դատարանը գործը կարող է քննել առանց պաշտպանի մասնակցության, իսկ եթե պաշտպանը անգամ ներկա է դատավարությանը, ապա նա չի կարող իր կարծիքը հայտնել քննարկվող հարցի շուրջ, կամ իր առարկությունները ներկայացնել նախագահողի գործողությունների դեմ:

Սա է պատճառը, որ 8 պաշտպանների նկատմամբ անհիմն և անօրինական սանկցիաներ կիրառվելուց հետո նրանք այլևս չեն մասնակցում նիստերին, իսկ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերջին 4 նիստերը շարունակում է անցկացնել առանց 6 ամբաստանյալների և 8 պաշտպանների:

Արդար դատաքննության իրավունքը ենթադրում է, որ պաշտպանական կողմը պետք է հնարավորություն ունենա իր առարկությունները ներկայացնել, հակառակ դեպքում անիմաստ է խոսել արդարադատության իրականացման մասին: Այս պարզ, սակայն միևնույն ժամանակ հիմնարար հարցը չի հասկանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, և նրա կողմից վերջին ժամանակներում կատարված նորամուծությունը խաչ է քաշում արդեն 19 տարի ընդունված և կիրակվող արդարադատության իրականացման վրա:

Մեծարգո պարոն Նախագահ.
Ստիպված ենք դիմել Ձեզ և բոլոր այն կառույցներին, ովքեր մտահոգված են Հայաստանում արդարադատության կայացման գործընթացով: Պահանջը մեկն է՝ պաշտպանել արդեն ընդունված և մոտ 20 տարի կիրակվող օրենքը և չթույլատրել, որ դատավորը կամայականորեն խախտի այն՝ ոտնահարելով տարիներ շարունակ բազմաթիվ ջանքերի շնորհիվ ձեռք բերված առաջընթացը:

2. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդեն մի քանի տասնյակ անգամ կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածը և դատական սանկցիաներ կիրառել ամբաստանյալների նկատմամբ՝ նրանց որոշակի ժամկետով հեռացնելով նիստերի դահլիճից: Չնայած այս հոդվածը դատավորի ամենասիրելի հոդվածներից է, սակայն դատավորը լավ չպատկերացնելով այս հոդվածը, ակնհայտ սխալ ձևով է այն կիրառում: Դատավորը ամբաստանյալների վրա պարտավորություններ է դնում, որոնք մեր օրենսդրությամբ նախատեսված չեն: Այս հանգամանքը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է:

Այսպես. Դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2 րդ կետից հստակ երևում է, որ դատական նիստերից հեռացումը հաշվարկվում է փաստացի ժամերով: Այսինքն՝ եթե ամբաստանյալը հեռացվում է 6 կամ 10 ժամով, սա նշանակում է, որ հաջորդ դատական նիստին նա պետք է ներկա գտնվի դատաքննությանը:

Հենց դատական օրենսգրքի այս նորմն է, որ բացահայտում է դատական սանկցիայի էությունը և այն կիրառելու պայմանը: Մինչդեռ շատ դատավորներ չունենալով համապատասխան գիտելիքներ և տարրական տրամաբանություն շարունակում են պաշտոնավարել և հեղինակազրկել արդարադատությունը:

Օրենքի այս պարզ դրույթը հասանելի չի եղել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և նա բազմաթիվ անգամներ կիրառելով այս հոդվածը, կոպտորեն խախտել է այն և ամբաստանյալներին հեռացրել է նիստերի դահլիճից ավելի շատ ժամանակով, քան նախատեսում է օրենքը՝ նրանց զրկելով նիստին ներկա գտնվելու իրենց իրավունքներից: Սա է պատճառը, որ այս արատավոր պրակտիկան վարակիչ հիվանդության նման հասավ նաև «Սասնա Ծռերի» գործը քննող մյուս դատավոր Ա.Գաբրիելյանին:

Բնականաբար դատավորը չիմանալով օրենքի այս տարրական նորմերը չի կարող արդարադատություն իրականացնել, տարօրինակ է, թե ինչպես է նա հանձնել քննությունը և դատավորի կարգավիճակ ձեռք բերել:

Մեծարգո Նախագահ,

Կրկին խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որ պաշտպանվի Ազգային ժողովի կողմից արդեն ընդունված օրենքը, խնդրում ենք պաշտպանել օրենքի հեղինակությունը և թույլ չտալ, որ օրենքը ոտնահարվի և անտեսվի:

3. 27.07.2017թ. նիստում դատարանը խախտելով ՀՀ քր. դատ. օր՜ի 314-րդ հոդվածի 2-րդ կետով և դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի արդեն 3 րդ մասով ամրագրված պահանջը ամբաստանյալներին հեռացրեց նիստերի դահլիճից՝ առանց նրանց նախապես նախազգուշացնելու: Մինչդեռ 314-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դատավորը պարտավոր էր ոչ միայն նախազգուշացնել ամբաստանյալներին, այլև բացատրել նման վարքգծի շարունակելու դեպքում նրանց սպասվող դատավարական հետևանքները: Oրենքի hամաձայն միայն այս դեպքում դատարանը սանկցիա կիրառելու իրավունք ունի:
4. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 6 ամբաստանյալների հեռացրել է դատական նիստերի դահլիճից, ընդ որում՝ որոշ ամբաստանյալների մի քանի անգամ, այսինքն՝ դատավորը նման որոշումներ է կայացրել 10 ից ավելի անգամ և այս 10 ից ավելի դեպքերից և ոչ մեկով դատավորը չի պահպանել օրենքի մեկ ուրիշ պահանջը, այն է՝ նույն դատայան նիստում (ոչ թե նույն օրվա դատական նիստում) ամբաստանյալին հեռացնել, եթե նա նույն նիստում երկրորդ անգամ է խախտում կարգը: Այսպիսով՝ դատավորը դատական սանկցիաները կիրառել է օրենքի խախտումներով և նրա գործողություններում որևէ տրամաբանություն չկա:

5. Թե առաջին, թե երկրորդ դատական նիստերում, երբ նախագահող դատավորը մտնում էր նիստերի դահլիճ մի քանի ամբաստանյալներ ոտքի չէին կանգնում: Այս իրողությունը կրկնվել է մի քանի անգամ և դատավորը որևէ ձևով չի անդրադարձել դրան: Երկրորդ նիստի ինչ-որ պահից սկսած դատավորը կտրուկ փոխեց իր մոտեցումը և նույն արարքի համար սկսեց սանկցիաներ կիրառել ամբաստանյալների նկատմամբ: Այս ոչ միատեսակ մոտեցումը ցույց է տալիս, որ դատավորը սկզբունքային չէ, որ նա հստակ դիրքորոշում չունի ամբաստանյալների վարքագծի առնչությամբ և առաջնորդվում է պահի թելադրանքով: Այս դեպքում կասկած է առաջացնում, որ դատավորը ինչ-որ մեկի ցուցումով է առաջնորդվում:

6. Ըստ ՀՀ քր. դատ. օր ի 314.1-րդ հոդվածի դատավորը սանկցիա կիրառում է, եթե խոչընդոտվում է դատարանի բնականոն ընթացքը և նիստերի անցկացման կարգը և դա անհարգալից դրսևորում է դատարանի նկատմամբ: Այսինքն՝ ըստ այս հոդվածի, եթե խախտվում է նիստերի կարգը, ապա միայն այս հանգամանքը բավարար չէ դատավարության մասնակցին նիստերի դահլիճից հեռացնելու համար, այլ անհրաժեշտ է, որ այս կարգը խախտելը նաև անհարգալից լինի դատարանի նկատմամբ: Մյուս կողմից, եթե անձը ոտքի չի կանգնում իր կրոնական կամ քաղաքական հայացքների համար, ապա սա չի կարող անհարգալից վերաբերմունք դիտվել դատարանի նկատմամբ:

Ավելին, երբ Սեֆիլյանը ցանկանում էր պարզաբանումներ տալ դատարանին, թե ինքն ինչու ոտքի չի կանգնում, նախագահող դատավորը չթույլատրեց նրան պարզաբանել: Մինչդեռ անձին չի կարելի պարտադրել իր դավանանքին կամ դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ընդունել: Սա արժանապատվությունը նվաստացնող հանգամանք է:

Ավելի, դատավորը մյուս նիստում կրկին առանց իրավասության հրավիրեց Սեֆիլյանին նիստի և նրան որոշակի հարցեր ուղղեց: Սեֆիլյանը կրկին առանց ոտքի կանգնելու սկսեց հանգիստ պատասխանել դատավորին: Եթե նախագահող դատավորը ոտքի չկանգնելը դիտում էր անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դրա համար սանկցիա էր կիրառել, ապա նույն դատավորը ինչպես կարող էր նման արհամարհական վերաբերմունք դրսևորած ամբաստանյալի հետ քննարկումներ իրականացնել և նրանից պատասխաններ ստանալ: Ընդ որում, այն էլ այն ժամանակ, երբ դատավորը սանկցիա էր կիրառել նույն արարքի համար: Այս դեպքում ևս դատավորը սկզբունքային և հետևողական չէ և դրսևորում է կամայական վարքագիծ:

7. ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2 րդ կետի համաձայն՝ սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը: Այսինքն՝ սանկցիայի նպատակը, ոչ թե ամբաստանյալին պատժելն է, որ վերջինս պատժի սպառնալիքից ահաբեկված փոխի իր դիրքորոշումը, այլ սանկցիայի կիրառման նպատակը դատարանի գործունեության բնականոն ընթացքը ապահովելն է:

Մինչդեռ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառելով ոչ թե ապահովել է դատարանի գործունեության բնականոն ընթացքը, այլ ընդհակառակը՝ խաթարել է այն: Վերջին դատական նիստում դատավարության 20 ից ավելի մասնակիցներից միայն երեքն են գտնվել դատական նիստում և դատավորի կողմից սանկիաների կիրառման արդյունքում դատարանի աշխատանքը կազմալուծվել է: Այսպիսով՝ դատական սանկցիաներ կիրառելով դատարանը օրենսգրքին հակառակ արդյունքի է հասել: Ինչպես կարելի է այս դեպքում ենթադրել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողություններով հասարակության մեջ բարձրացվում է հարգանքը դատարանի նկատմամբ:

8. Նախագահող դատավորը առաջին նիստի ավարտին որոշում կայացրեց հաջորդ նիստը նշանակելու օրն ու ժամը: Սակայն օրեր անց մամուլից տեղեկացանք, որ դատավորը փոխել է իր իսկ կողմից կայացված որոշումը և դատական նիստը նշանակել է այլ ժամի: Դատավորը այս դեպքում չի կատարել և խախտել է իր իսկ կողմից կայացրած որոշումը: Բնականաբար սա կասկածի տակ է դնում դատական որոշման հեղինակությունը և օրինավորությունը: Դատավորը չէր կարող նիստից դուրս նոր որոշում կայացնել, ինչը նշանակում է, որ նա ինքը չէ արդարադատությունն իրականացնողը: Սա նշանակում է, որ դատավորը արտադատարանական կապի մեջ է գտնվել այլ մարմինների հետ և նրանց պահանջով նիստի նշանակված ժամը փոփոխել է, ինչը հարցականի տակ է դնում դատավորի կողմից արդար դատաքննության հանգամանքը:

9. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդարադատությանը հեղինակազրկող մեկ այլ նորամուծության հիմնադիրը դարձավ: Դատական նսիտի ժամանակ դատական կարգադրիչները նրան զեկուցագրեր են փոխանցել: Զեկուցագրերով կարգադրիչները նշել են, որ պաշտպանները հրաժարվել են զննության ենթարկվել: Առանց ձեռքի տակ այլ ապացույցներ ունենալու, առանց պարզելու, թե դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և դատական սանկցիաներ կիրառելու որոշումներ է կայացրել պաշտպանների նկատմամբ: Փաստորեն դատավորը նիստերի դահլիճից դուրս գտնվող իրադարձություններին գնահատականներ է տվել և առանց ստուգելու փաստերի գոյությունը դատական ակտեր է կայացրել, խախտելով և անտեսելով ՀՀ քր. դատ. օր-ի 40 հոդվածի 2-րդ կետի դրույթները:

Մեծարգո նախագահ. 


Մինչ այս, երբեմն մեղադրանքներ էր հնչում որոշ դատավորների հասցեին այն բովանդակությամբ, որ նրանք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի պատվերով դատական ակտեր են կայացնում, սակայն այս դեպքում Տաթևիկ Գրիգորյանը դատական ակտեր է կայացրել կարգադրիչների պատվերով, ինչը չի կարող անդառնալի հետևանքներ չունենալ դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի նվազման նկատառումներից:

10. Քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը կատարվում է դատական կարգադրիչների միջոցով, մինչդեռ Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներին հեռացնում էր ոստիկանության ծառայակիցների միջոցով:

Նիստերի դահլիճում ներկա են բազմաթիվ ոստիկաններ և գրեթե չկան դատական կարգադրիչներ: Միայն նիստերի նման ընթացքին հետևելուց տպավորություն է, որ ոչ թե դատական նիստ է ընթանում, այլ ռազմականացված ինչ որ միջոցառում: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ նիստերի դահլիճում կարգուկանոնը հաստատեն կարգադրիչները, այլ ոչ թե ոստիկանները: Ընդ որում այս դատական նիստերում ներկա են գտնվում նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք չեն կարող անաչառ իրենց պարտականությունները իրականացնել: Ոստիկանները իրենց այնքան ազատ են զգում դատարանի շենքում, որ հենց դատարանի շենքում մեկ այլ քրեական գործով խոշտանգման ենթարկեցին ամբաստանյալներին:

11. Դատավոր Տաթևի Գրիգորյանը երկու նիստերի ընթացքում կարողացավ պաշտպանների նկատմամբ անհիմն կերպով դատական սանկցիաներ կիրառել: Ընդ որում, դատավարության սկզբում բոլորի համար պարզ էր, որ Տաթևիկ Գրգորյանը ցանկանում է դատավարությունը այնպես անցկացնել, որ նիստերից հեռացվեն պաշտպանները, իսկ նրանց փոխարեն նշանակվեն հանրային պաշտպաններ: Այդ նպատակին հասնելու համար դատավորը առանց որևէ հիմքի և առանց որևէ ողջամիտ բացատրության սկսեց սանկցիաներ կիրառել: Ընդ որում դատավորը սանկցիաներ էր կիրառում ընտրողաբար: Դատական նիստին ներկա չէին պաշտպանների մի մասը, բայց դատավորը հետևողականորեն դատական սանկցիաներ էր կիրառում միայն նրանցից մի մասի նկատմամբ:

Բերեմ մի օրինակ: Ես ներկա եմ եղել 30.06.2017թ. նիստերին և երբ օրենքի խախտմամբ հեռացվեց իմ պաշտպանյալը, ես ստիպված դուրս եմ եկել նիստերի դահլիճից, քանի լիազորված չեմ եղել ներկայացնելու պաշտպանյալիս շահերը: Հաջորդ նիստին՝ 04.07.2017թ. նույն պատճառով չեմ ներկայացել: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը իմ այս երկու նիստերին բացակայելը դիտել է ոչ թե երկու անընդմեջ բացակայություն, այլ երեք անընդմեջ բացակայություն: Փաստորեն դատավորը այնքան է շահագրգռված պաշտպաններին հեռացնելու իր ծրագրով, որ անգամ չի կարողանում հաշվել մինչև երեքը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը այն աստիճան է դեգրադացրել արդարադատության իրականացումը, որ թքած ունենալով օրենքով սահմանված պահանջի վրա, ակնհայտորեն ամենաթողության մթնոլորտում առանց վարանալեու անտեսում և խախտում է օրենքը: Նման գործելակերպ ոչ մի դատավոր մինչև այսօր չի դրսևորել:

13. Ավելին, դատական սանկցիաներ կիրառելով պաշտպանների նկատմամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը շարունակել է դատական նիստեր անցկացնել և պաշտպանների չներկայանալը չի ազդել նիստերի անցկացման վրա: Սա նշանակում է, որ դատավորը դատական սանկցիաներ կիրառել է, ոչ թե այն բանի համար, որ դատական նիստի կարգը խաթարվել է, և անհրաժեշտ է նիստի բնականոն ընթացքը ապահովել, այլ որպեսզի պատասխանատվության ենթարկելով պաշտպաններին հետագայում հեռացնի նրանց: Ինչպես կարող է այսքանից հետո այս նույն դատավորը վստահություն և հարգանք վայելել դատավարության մասնակիցների կամ հասարակության մոտ:

14. Անտեղի եմ համարում թվարկել Տաթևիկ Գրիգորյանի մյուս անօրինական գործողությունները: Այս բոլոր խախտումները Տաթևիկ Գրիգորյանը կատարել է իմ պաշտպանյալիս իրավունքների դեմ ընդամենը 20-30 րոպե տևած նիստերի ժամանակ: Բնականաբար եթե մյուս պաշտպանները ներկայացնեին խախտումները դրանք շատ ավելին կլինեին:

Նման վարքագիծը անկասկած վնաս է հասցնում դատարանի նկատմամբ հարգանքի ձևավորմանը և չի կարելի այն արդարադատության իրականացում համարել: Մեծարգո Նախագահ, դիմումս ցանկանում եմ ավարտել կրկին մեջբերելով Ձեր հայտնի ելույթից:

«Մենք այսօր առավել քան երբևէ պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է։ Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը։ Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել։ Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը»։

Փաստաբան Տիգրան Հայրապետյան
31.07.2017թ.»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:57 21/07/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրային պաշտպանը չլքեց դատական նիստի դահլիճը, սակայն տեղափոխվեց ապակիներից այն կողմ, ինչի համար սանկցիայի արժանացավ
12:24 21/07/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների վարքագիծը չի տարբերվում Սասնա ծռերի գործով փաստաբանների վարքագծից
11:31 10/07/2017  |  Քրեական խրոնիկոնԳևորգ Սաֆարյանին 10 օրով պատժախուց են տեղափոխել
09:22 08/07/2017  |  ՄամուլԶինյալ խմբի դատավարության ամենազավեշտական ծեսը դատավորին ինքնաբացարկ հայտնելն է. «Առավոտ»
14:20 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներՁեր պաշտպանը պահեք Ձեզ. Սեֆիլյան
13:14 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալներից 2-ի համար շտապօգնություն էր հրավիրվել
13:03 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
13:00 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Արայիկ Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
12:17 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներԴատարանը փաստաբանին արգելեց մինչև գործի քննությանը ներգրավվելը դիրքորոշում հայտնել
16:13 30/06/2017  |  Դատական ռեպորտաժներԴատարանի դահլիճից տասը ժամով հեռացվեցին նաև Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը

Արխիվ

[]