ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադվոկատ Լիլիթ»-ը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման 07/31/2017 13:39 | Քրեական խրոնիկոն
Քաղաքացիների վստահությունը չարաշահելու, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան ներկայացած և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու համար 34-ամյա Լիլիթ Ֆարմանյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ֆարմանյանից հօգուտ տուժող Ա. Ա-ի կբռնագանձվի 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 1 300 000 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում, իսկ տուժող Բ. Թ-ի կբռնագանձվի՝1 697 500 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում:
Լիլիթ Ֆարմանյանը կալանքի է վերցվել անմիջապես դատական ակտի հրապարակումից հետո՝ դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Ֆարմանյանը ներկայանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով Երևանի բնակչուհի Ա.Ա-ից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1 427 625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, բացի այդ նա տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս Ա-ից խարդախությամբ հափշտակել է 1 334 000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 761 625 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ Լ.Ֆարմանյանը ուրիշի գույք խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր նրանց ներկայանալով որպես փաստաբան վստահություն ստեղծելով կարող է ՀՀ քաղ.դատարանում հանդես գալ նրանց անունից, 2014թ.սեպտեմբեր պահանջել և ստացել է 816 060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար սեպտեմբեր ամսին 1 220 400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր առմամբ նրանցից հափշտակելով 2 036 460 ՀՀ դրամին համարժեք գումար:
Լիլիթ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-չդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ֆարմանյանը՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել, թե ինքը փաստաբան չի հանդիսացել և որևէ մեկին որպես փաստաբան չի ներկայացել, ավելին՝ խաբեությամբ գումարներ չի վերցրել:
Հաճախել է գեղեցկության սրահ, որտեղ վարսահարդարներից մեկն իրեն կնքել է «ադվոկատ Լիլիթ» մականունով, հենց այդ գեղեցկության սրահում էլ ծանոթացել է տուժող Ա.-ի հետ, ով տեղյակ լինելով, որ ինքը հանդիսանում է իրավաբան, խնդրել է օգնել բնակարանի հետ կապված հարցով: Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ամբաստանյալը տուժող Ա.-ին ասել է, որ կփորձի օգնել, սակայն դրա համար նրա անունից լիազորագիր պետք է տրվեր, ինչի համար նրան է տվել իր անձնագրի պատճենը:
Ըստ ամբաստանյալի՝ այս ընթացքում իր և տուժող Ա-ի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ և իրենք ավելի մտերմացել են: Որոշ ժամանակ անց ինքն անձնական խնդիրների պատճառով Ա.-ից պարտքով 3500 ԱՄՆ դոլար է խնդրել, կարճ ժամանակ անց վերադարձնելու պայմանով, սակայն գումարը չի կարողացել վերադարձնել, ինչից հետո իր և Ա.-ի հարաբերությունները վատացել են և վերջինս պահանջել է գումարը վերցնելու մասին նոտարական կարգով փոխառության պայմանագիր կնքել, որին ինքը ստիպված համաձայնվել է, թեև այդ պայմանագրում ներառված են եղել նաև Ա.ի կողմից պետական մարմիններում վճարված գումարները:
Հետագայում խնդիրներ են առաջացել և ինքը չի կարողացել ամբողջությամբ վճարել պայմանագրով սահմանված պարտքի գումարը, սակայն պարբերաբար Ա.-ին վերադարձրել է տարբեր չափերով գումարներ, սակայն Ա.-ն այդ գումարները դիտարկել է, որպես տոկոսագումարներ:
Ամբաստանյալը մասնակի առարկել է տուժող Ա.-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ, ընդունելով միայն 3500 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մասը:
Ըստ էության մյուս տուժողի հետ կապված պատմությունը չի տարբերվում, ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ տուժողի կնոջ հետ ծանոթացել է այդ նույն վարսավիրանոցում և հետագայում իրեն խնդրել են օգնել՝ տան հետ կապված խնդիրների հարցերով:
Տուժող Բագրատ Թորոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ ամբաստանյալն առարկել և ամբողջությամբ չի ընդունել:
Դատարանն ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից:
Դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանը խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով՝ չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երևան քաղաքի բնակչուհուն ներկայանալով որպես փաստաբան և վերջինիս համար փաստաբանական ծառայություններ մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և նրա շահերը պաշտպանելու պատրվակով, 2013 թ. հոկտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, նրանից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 3500 ԱՄՆ դոլար գումար, իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս 1 334 000 ՀՀ դրամ գումար՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2761625 ՀՀ դրամ գումար: Այդ ամենից հետո ի հավաստումն կատարված աշխատանքի Ա. Ա.-ին ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի կողմից իբրև կայացված վճռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի կեղծ պատճենները:
Այսպիսով, դատարանն ապացուցված է համարել նաև այն, որ Ֆարմանյանը տեղեկանալով Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են քաղաքացիական գործով կողմեր, նրանց ևս ներկայացել է որպես փաստաբան և վստահեցրել է, որ կարող է
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդես գալ նրանց անունից, որից հետո 2014 թվականի փետրվար ամսին պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին՝ 3000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2 036 460 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից