Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը 07/29/2017   11:17  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:   

Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 1.2 տոկոս:  Մարզի արդյունաբերական ձեռնարկությունները տարեկան թողարկում են 15-16 մլրդ դրամի համախառն արտադրանք, գերակշռողը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչև 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման գրասենյակի միջոցով կառուցվել է 23 կմ ոռոգման ներքին ցանց, ծախսվել է 720 մլն դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացման համար հեռանկարային են կոոպերատիվների ստեղծումը, ֆերմերային տնտեսությունների խթանումը և ինտենսիվ այգիների հիմնումը:

Վարչապետի հանձնարարականի հիման վրա Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 20 ներդրումային  ծրագիր՝ 2 մլրդ 384 մլն դրամ արժեքով: Կառավարության հավանությանն է արժանացել 8 ծրագիր՝ 1 մլրդ 616 մլն դրամ արժողությամբ, որից 2-ը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը (120 մլն դրամ) արդեն  ֆինանսավորվել են: Կազմվել է մարզի զարգացման 2017-2025թթ. ռազմավարությունը, որտեղ նշվել են զարգացման գերակա ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերության արդիականացում:

Մարզում զարգացման ներուժ ունեցող ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունն ու էներգետիկան: Բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարևոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը, որի շրջանակում 2017-2018թթ. կներդրվի 370 մլն դոլար, կստեղծվի 1300 աշխատատեղ: Այժմ հանքավայրում աշխատում է 730 մարդ, որոնցից 350-ը մարզի բնակիչներն են:

Մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից է զբոսաշրջությունը. 2016թ. զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 42 հազարի, իսկ 2017թ. առաջին կիսամյակում այն կազմել է 20400: Ջերմուկ քաղաքում նախատեսվում են իրականացվել 10 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Նախագծման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 40 մլն դրամ:

Մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են 701 մլն դրամ: 2017թ. 6 ամսվա հավաքագրումը կատարվել է 101.7 տոկոսով, որի աճը 2016թ. համեմատ կազմում է 16 տոկոս: 2016թ. Վայոց ձորի մարզի 18 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել են Վայքի, Ջերմուկի, Զառիթափի խոշորացված  համայնքները, 2017թ. նախատեսվում է խոշորացնել ևս 24 համայնք:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վայոց ձորում արդեն իրականացվել են 1 միլիարդ 230 մլն դրամի և 117 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. արդյունքում ստեղծվել է մոտ 600 նոր աշխատատեղ:

Զեկուցվել է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին մարզը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, 129 աղբավայրերից 112-ը փակվել են: Կազմվել են 4 աղբավայրի ամբողջական վերացման հաշվարկները, աշխատանք է տարվում գործող 13 աղբավայրից ևս 6-ի փակման ուղղությամբ: Կազմակերպչական աշխատանքներ են տարվել հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար:

Կարեն Կարապետյանը կարևորել է տարբեր ծառայությունների մատուցման գործառույթներում, այդ թվում՝ աղբահանության, մասնավորին ներգրավելու հարցը և նշել, որ դա կբերի որակական փոփոխություն: Կառավարության ղեկավարն, անդրադառնալով «Մաքուր Հայաստան»-ին, ընդգծել է. «Նկատել եմ, որ միջհամայնքային ճանապարհներին կան մարդիկ, ովքեր զբաղվում են աղբահանությամբ ու դա մեծապես ուրախացնում է: Եթե այսպես հետևողական շարունակենք՝ վեց ամիս հետո, մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ»:

 Այնուհետև Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության զարգացման ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված և առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: 

 Կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում օպտիմալացման ուղղությամբ, որոնց արդյունքնում կրթության ոլորտում արդեն իսկ տնտեսվել է 56, իսկ առողջապահության բնագավառում 24 մլն դրամ: Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: «Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ  մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը: Եվ ուղղակի այդ ժամանակ պետք է օբյեկտիվորեն, հաշվի առնելով մեր հնարավորությունները, գումարների էֆեկտիվ ծախս կատարենք: Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Զեկուցվել է, որ մարզի դպրոցներում հաջողությամբ կազմակերպվում են տեսադասեր. համագործակցություն է ծավալվում Երևանի Այբ, Մխիթար Հերացու անվան և Ֆիզմաթ դպրոցների հետ:

Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների ցուցանիշներից և այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից, հանձնարարել է մարզպետին համապատասխան քայլեր ձեռնարկել:

Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում նախատեսվող ծրագրերին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 27/07/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը
11:57 27/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվող լուծումները բավարար չեն ծառահատումների դեմ արդյունավետ պայքարելու համար
09:23 25/07/2017  |  ՄամուլՆերդրումների մասին տվյալները՝ առևտրային գաղտնի՞ք. դրանք կբացահայտեն բլեֆը. «Ժողովուրդ»
09:13 25/07/2017  |  ՄամուլԿարեն Կարապետյանը գոհ է սպասվող զարգացումներից. «Իրատես»
21:46 20/07/2017  |  ԼՐԱՀՈՍՓողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում. Վարչապետ
14:15 14/07/2017  |  ԼՐԱՀՈՍ«Որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք». Կարեն Կարապետյան
13:04 11/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆշանակվել է փոխնախարար
20:17 08/07/2017  |  ԼՐԱՀՈՍԿոտայքում կհիմնվեն նոր ջերմոցներ եւ այգիներ
19:46 06/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ իրավիճակների ոլորտում կզարգանա հայ-ռուսական համագործակցությունը
23:30 29/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում ենք համարձակ քայլեր մոտ ապագայում. Վարչապետ

Արխիվ

[]