Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»

Սպանության մեղադրանքը վերաորակվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության մեղադրանքի 07/29/2017   16:17  |  Դատական ռեպորտաժներ

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր ՝ Յու.Իսկոյանի նախագահությամբ,  հուլիսի 14-ին դատավճիռ է կայացրել 2015 թվականի հունվարի 26-ին Լիճք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով:

Դատարանը գործով ամբաստանյալներ Էդուարդ և Էդգար  Սրքոյան եղբայրներին ու ամբաստանյալ Գառնիկ Նիկողոսյանին անմեղ է ճանաչել ու արդարացրել խուլիգանության մեղադրանքում, իսկ  ամբաստանյալ Արմեն Գորոյանին անմեղ է ճանաչել մեկ՝ խուլիգանության,  մեղադրանքում, իսկ նրան առաջադրված սպանության մեղադրանքը վերաորակել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության մեղադրանքի:

Ամբաստանյալ Աշոտ Ավետիսյանին առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեղադրանքը և ամբաստանյալ Արիստակես Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանքի:

Այսպես, դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Արմեն Գորոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն,  նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Արմեն  Գորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝  անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը, պահելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով Ա.Գորոյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 1 տարի ժամկետով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3  տարի ժամկետով:

Ամբաստանյալ Աշոտ Ավետիսյանը մեղավոր է  ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը  և դատապարտվել տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով, ամբաստանյալի  21.10.2015 թվականից կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվեկցվել է  նշանակված պատժին, և նա լրիվ ազատվել է  տուգանքի ձևով պատիժը կրելուց:

Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել  է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Ամբաստանյալ Արիստակես  Բարսեղյանը նույնպես մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով: Արիստակես Բարսեղյանի  նկատմամբ նշանակված պատժին հաշվեկցվել է նրա  03.01.2016 թվականից մինչև 05.01.2016 թվականը կալանքի տակ գտնվելու ժամկետը, մեղմացվել նշանակված պատիժը և թողնվել կրելու տուգանք 98.000 դրամի չափով:

Դատարանը ճանաչել և հռչակել է  Գառնիկ Նիկողոսյանի, Էդուարդ և Էդգար Սրքոյան եղբայրների  անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Գառնիկ Նիկողոսյանի և Էդուարդ Սրքոյանի  նկատմամբ ընտրված գրավը, իսկ Էդգար Սրքոյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցները վերացվել են:

Ըստ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի, Արմեն  Գորոյանը խմբի կազմում 2015 թվականի հունվարի 26-ին ժամը 15-ի սահմաններում, Լիճք գյուղում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է նաև Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանի նկատմամբ որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն գործադրելով և մարմնական վնասվածք պատճառելով:

Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներ Էդգար և Էդուարդ Սրքոյանների, Աշոտ  Ավետիսյանի, Երևան քաղաքի բնակիչներ Գառնիկ  Նիկողոսյանի և Արիստակես Բարսեղյանի ու գործով չպարզված 4-5 անձանց հետ 2015 թվականի հունվարի 26-ին, ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59,08 կմ հատվածում գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք, որտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին և Միշա Խաչատրյանին:

Խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին և արհամարհելով մարդկային համակեցության կանոններով ընդունված ձեռքսեղմումով Արայիկ Իրիցյանի կողմից բարև տալու հանգամանքը՝ հայհոյանք տալով, հեգնական տոնով հարցրել է վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը և պահանջել է կանչել նրան: Նրանց է մոտեցել Արիստակես Բարսեղյանը և լրացնելով Գառնիկ Նիկողոսյանի սկսած խուլիգանական գործողությունները՝ բռունցքով հարվածել է Արայիկ Իրիցյանի քթին: Այդ ընթացքում Արմեն Գորոյանը լրացնելով Գառնիկ Նիկողոսյանի, Արիստակես Բարսեղյանի ու մյուսների խուլիգանական գործողությունները, և այդտեղ գտնվող քաղաքացիներ՝ Միշա Խաչատրյանի, Համբարձում Հովսեփյանի, Ավետիք Մանուկյանի, Վահան Ավդալյանի, Արտյոմ Ալեքսանյանի, Արթուր Մարտիրոսյանի, Ռուբիկ Մկրտչյանի և մյուսների հարգանքի դրսևորման տարրերին ու համակեցության կանոններին արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ցանկությամբ, տևական ժամանակ, շուրջ 5 րոպե տվել է հայհոյանքներ, նախապես ձեռքը վերցրած որպես զենք օգտագործվող մահակով մեկ անգամ հարվածել է Արայիկ Իրիցյանի գլխի գագաթային մասին՝ պատճառելով արյունազեղում, այնուհետև իր հանցավոր գործողությունները լրացնող մի խումբ անձանց հետ շարունակելով հասարակական կարգի կոպիտ խախտումը, ոտքերով ու ձեռքերով հարվածել է Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին և բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորել հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող Համբարձում Հովսեփյանի և Միշա Խաչատրյանի միջամտությանը: Նրա կատարած գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է զայրույթ, վրդովմունք, վախի զգացում՝ առողջության և գույքի պահպանության կապակցությամբ, խաթարվել է բենզալցակայանի, սննդի և տեխսպասարկման կետերի բնականոն աշխատանքը, որից հետո դեպքի վայրից հեռացել են:

Բացի այդ, Արմեն Գորոյանը 2015 թվականի հունվարի 26-ին, ժամը 15:20-ի սահմաններում, գտնվելով Լիճք գյուղի «Արցախյան պատերազմում զոհվածների» հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են միմյանց հետ, Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածել է Աշոտ Ավետիսյանին: Երբ Արմեն Գորոյանը փորձել է մոտենալ նրանց, այդ ընթացքում ներկաները բաժանել են վիճաբանողներին ու Արթուր Իրիցյանն իր ձեռքին գտնվող զենքը դրել է հուշարձանի պատի տակ ու Աշոտ Ավետիսյանից փորձել է պարզել իր եղբորը ծեծի ենթարկելու պատճառը և այդ ամենը տեսնելով Արմեն Գորոյանը ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից, իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնի աջ կողմնային շրջանին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով Արթուր Իրիցյանը Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է:

 

Դատարանը գտել է, որ  քրեական գործի ողջ դատական քննության ընթացքում, քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ հետազոտված ապացույցների ամբողջությունը դատարանին չեն բերել այն համոզման, որ գործով հավաքված և ուսումնասիրված ապացույցները կարող են բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալներին վերոհիշյալ հոդվածներով (որոնցով ամբաստանյալներն արդարացվել են կամ նրանց առաջադրված մեղադրանքը վերաորակվել է) մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Դատարանի պարզաբանման ենթակա առաջին հարցն այն է եղել, թե 2015 թվականի հունվարի 26-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին պատկանող բենզալցակայանում տեղի ունեցած միջադեպը խուլիգանության հանցակազմ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ:

Դատարանը խուլիգանության դրվագով ձեռք բերված ապացույցների վերլուծությամբ հանգել է այն հետևության, որ Շիրակ Խալոյանի բենզալցակայանի մոտ, Արայիկ Իրիցյանի հետ կապված միջադեպը, բացառապես կոնկրետ անձին է ուղղված եղել՝ հիմքում ունենալով անձնական դրդապատճառներ, մասնավորապես, հանգուցյալ Արթուր Իրիցյանի հետ կենցաղային հողի վրա տևական ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքը:

Այսինքն, գործով անվիճելի որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ այդ դեպքի հետ առնչություն ունեցող անձինք հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ են հետապնդել կամ էլ խուլիգանական մղումներից ելնելով վարքագիծ դրսևորել:

Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից երևում է, որ նրանք պատահաբար են հանդիպել Արայիկ Իրիցյանին և նրա հետ կապված կատարել են խուլիգանություն, սակայն որևէ շարժառիթ չի նշվել, իսկ քրեական գործի ամբողջ քննությամբ հիմնավորվել է, որ շարժառիթը կրել է զուտ անձնական բնույթ՝ հանգուցյալ Արթուր Իրիցյանի հետ եղած տարաձայնությունները: Ի վերջո քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել այն մասին, որ ամբաստանյալները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մտայնություն են ունեցել:

Դատարանն արձանագրել է, որ  Արթուր Իրիցյանին սպանելու դրվագով, բացի Արմեն Գորոյանից հարցաքննվել են ևս 35 անձինք: Այս դրվագով Արմեն Գորոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ուղղակի ապացույցներ դատարանը չի արձանագրել, իսկ հետազոտված ապացույցներն, ըստ դատարանի հիմնավորումների,  առավելապես բացառում են դիտավորությամբ սպանություն կատարելու փաստը:

Դատարանն արձանագրել է, որ հարցաքննված անձանց, այդ թվում՝ տուժողի հարազատների, ցուցմունքները հիմնականում հիմնված են ենթադրությունների վրա, առանց իրենց կողմից հայտնված տեղեկությունների ձեռք բերման աղբյուրի նշման, իսկ եթե նույնիսկ նշել են աղբյուրը, այն արդեն անարժանահավատ է եղել:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է տուժողի հայրը՝ Յուրիկ Իրիցյանը, մայրը՝ Արևիկ Իրիցյանը, եղբայրը՝ Արայիկ Իրիցյանը, իսկ վերջին երկուսը հարցաքննվել են նաև դատարանում: Նրանց կողմից որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել. թե ինչու պետք է Արմեն Գորոյանը սպաներ Արթուր Իրիցյանին և ինչ հանգամանքներում է կատարվել դեպքը:

Կապված Արթուր Իրիցյանի սպանության շարժառիթների հետ, տուժող Արայիկ Իրիցյանիև նրա ծնողների ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ:

Մասնավորոպես, եթե Արևիկ և Յուրիկ Իրիցյանները ցուցմունքներ են տվել, որ Գառնիկ Նիկողոսյանի և Արթուր Իրիցյանի հարաբերությունները լարված են եղել, և որ նա է կազմակերպել Արթուր Իրիցյանի սպանությունը, մինչդեռ Արայիկ Իրիցյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ իր եղբայր Արթուր Իրիցյանի և Գառնիկ Նիկողոսյանի միջև խոսակցություններ եղել են, բայց լարված չեն եղել, իրարից նեղացել էին, բայց արդեն նորմալ էին:

Արայիկ Իրիցյանը նշել է նաև, որ երկու տարի առաջ Արմեն Գորոյանի ավտոմեքենայի մեջ տեսել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ որ իր տեսածն այդ կարգի ատրճանակ է եղել, «տեսել է կինոներում, աֆիցերներից է հարցրել»:

 

Դատարանն արձանագրել  է, որ վերջին հանգամանքն ապացույց չի կարող հանդիսանալ Արմեն Գորոյանի կողմից իր զենքով Արթուր Իրիցյանին սպանելու հանգամանքը հիմնավորելու համար, քանի որ ապացույց չկա, որ դեպքը տեղի է ունեցել Արայիկ Իրիցյանի տեսած զենքով:

Ավելին, նախ տուժողի նման ենթադրություններն անհիմն են, քանի որ քրեական գործի և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ իրականում Արմեն Գորոյանը նախկինում ապօրինաբար ձեռք է բերել և պահել է հրազեն հանդիսացող ատրճանակ՝ այն էլ, «Մակարով» տեսակի: Ընդհակառակը, հարցաքննաված բոլոր վկաներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ դեպքից անմիջապես առաջ Արմեն Գորոյանի մոտ կամ նրա ձեռքին զենք չեն տեսել: Բացի այդ, քրեական գործով չի հաստատվել այն հանգամանքը, որ իրականում, տուժող Արայիկ Իրիցյանն իր մատնանշված ժամանակահատվածում Արմեն Գորոյանի ավտոմեքենայի մեջ տեսել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Այն հանգամանքը, որ Արմեն Գորոյանը դեպքից անմիջապես առաջ ատրճանակ չի կրել, հաստատվել է նաև մատնադրոշմային, միկրոմասնիկային, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի Արմեն Գորոյանի հագուստների վրա զենքի կրման հետքեր չեն հայտնաբերվել:

 Ավելին, մատանադրոշմային, միկրոմասնիկային, հետքաբանական փորձաքննության  եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված մեկ պարկուճը, հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գործարանային արտադրության 9մմ տրամաչափի (ինչպիսին հանդիսանում է նաև «Մակարով» տեսակի ատրճանակը) զենքերից կրակելու համար նախատեսված կրակված փամփուշտի պարկուճ, հանդիսանում է փամփուշըի մաս և ռազմամթերք չի հանդիսանում: Այսինքն, փորձագետը հետևություններ է կատարել առ այն, որ ներկայացված պարկուճը հանդիսանում է, ոչ թե հենց միայն «Մակարով» տեսակի ատրճանակից կրակելու համար նախատեսված փամփուշտի, այլ ընդհանրապես 9 մմ տրամաչափի զենքից կրակելու համար նախատեսված փամփուշտի մաս:

 Այսինքն, սույն քրեական գործի նախաքննությամբ կամ դատաքննությամբ ձեռք չեն բերվել Արմեն Գորոյանի կողմից մինչև դեպքը և դեպքից անմիջապես առաջ հրազեն հանդիսացող կոնկրետ «Մակարով» տեսակի ատրճանակ ձեռք բերելու, պահելու կամ կրելու հանագամանքները հաստատող հիմնավոր կասկածից վեր ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալները:

 Ավելին, քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Գորոյանի ավտոմեքենայի մեջ զենքի կրման կամ պահելու հետքեր չեն հայտնաբերվել: Չի հայտնաբերվել նաև 9 մմ տրամաչափի փամփուշտը կրակած ատրճանակը, կրակած գնդակով զենքի նույնացում չի կատարվել:

 Դատարանը նաև արձանագրել  է, որ որոշ վկաների մատնանշած այն հանգամանքը, որ Արմեն Գորոյանը ձեռքերը կուրտկայի գրպանը դրած, փորին սեղմած մոտեցել է Արթուր Իրիցյանին, որով էլ կարծել են, որ նա թաքցրել է զենք, այս հանգամանքն ընդամենն ենթադրություն է, իսկ չփարատված կասկածները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ  հոդվածի պահանջով մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:

Դատարանը նաև արձանագրել է, որ հրազենը, որով սպանվել է Արթուր Իրիցյանը, չի հայտնաբերվել, որի պատճառով չի լուծվել հրազենի հնարավոր պատկանելության հարցը:

Արմեն Գորոյանի վերնազգեստի վրա հայտնաբերված կրակված փամփուշտների արգասիքների վերաբերյալ նախաքննական մարմնի հետևություններն այն մասին, որ Արմեն Գորոյանի մեղքը նաև հիմնավորվում է նրա հագուստի վրա հայտնաբերված արգասիքներով, որ թողնվել է իր կողմից կրակված զենքից,  չի բխում գործի տվյալներից:

Դատարանը չժխտելով Արմեն Գորոյանի կողմից զենքով կրակելու հանգամանքը, գտել է, որ առավել տրամաբանական է, որ այդ արգասիքները թողնվել են Արթուր Իրիցյանի արձակած կրակոցներից, քանի որ ակնհայտ է, որ Արմեն Գորոյանի սպորտային վերնազգեստի առջևի ամրաշղթայի աջակողմյան ներսային մակերեսին առկա է հրազենային կոտորակային վնասվածք, իսկ ըստ գործի տվյալների,  Արթուր Իրիցյանը կրակել է որսորդական հրացանով:

Մեղադրողի մատնանշած հանգամանքների վերաբերյալ առ այն, եթե Արթուր Իրիցյանը հրազենից կրակել է, ապա ինչպե՞ս է որ որևէ մեկը վնասվածքով բուժօգնության չի դիմել, հետևաբար, Արմեն Գորոյանի պատճառաբանությունն անհիմն է,  դատարանն արձանագրել  է, որ հարցադրումն ինքնին, ավելի քան, ենթադրության սահմաններից է և չի կարող Արմեն Գորոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույց հանդիսանալ:

Դատարանը՝ վերլուծելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները,  գտել  է, որ Արմեն Գորոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պատճառահետևանքային կապը իրավաչափ չէ:

Նախ՝ նույնիսկ տուժողի ծնողները և հարազատները հանցագործության պատճառի մասին որևէ կոնկրետ հանգամանք չեն նշել: Այս առումով հատկանշական է, որ տուժողի իրավահաջորդ Արևիկ Իրիցյանն իր որդու սպանության կազմակերպիչ համարելով կոնկրետ անձի՝ Գառնիկ Նիկողոսյանին, նաև հայտնել է, որ իր համար էլ մութ է մնացել, թե ինչն է եղել իր որդու և տվյալ անձի միջև եղած լարվածությունը:

Քննարկվող հարցի կապակցությամբ քրեական գործով անցնող անձանց ցուցմունքներն այն մասին, որ Արմեն Գորոյանի և Արթուր Իրիցյանի հարաբերությունները վերջին 2 տարում եղել են լարված, դատարանի գնահատմամբ,  անորոշ արտահայտություններ են:

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, թե ո՛րն է եղել այդ լարվածության պատճառը և բաց է մնում այն հարցի պատասխանը, որ լարվածությունն այնպիսի՞ն է եղել, որը կարո՞ղ էր հանգեցրել նման հետևանքի: Ավելին, դատարանի համար չպարզված է նաև այն հարցը, որ եթե Արմեն Գորոյանը նախապես դիտավորություն է ունեցել սպանել Արթուր Իրիցյանին, ապա ինչու է ընտրվել այն հանրության առաջ կատարելու տարբերակը:

Գործի փաստական հանգամանքները դատարանին բերել են այն համոզման, որ Արմեն Գորոյանը և մյուսները ցանկացել են հանդիպել Արթուր Իրիցյանի հետ, այլ ոչ թե նրան սպանել: Գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ կողմերի հանդիպումը կարող էր հանգեցնել սպանության:

Այսինքն, շարադրվածը փաստում է, որ քրեական գործով չկա սպանության փաստարկված շարժառիթ, հետևաբար քննարկվող հանցագործության դրվագով բացակայում է սպանության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող տարրերից մեկը՝ հանցավոր արարքի և առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապի պարտադիր առկայությունը:

 

Հետևաբար, այդ պարագայում նույնպես դիտավորյալ սպանության հանցակազմը բացակայում է:

Դատարանն արձանագրել  է նաև, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանին բերում են այն համոզման, որ Արմեն Գորոյանի կողմից Արթուր Իրիցյանի սպանությունը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Այսինքն, այս դրվագով Արմեն Գորոյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներ, որով էլ նա  ենթակա է քրեական պատասխանատվության:

Արմեն Գորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դատարանը գտել  է, որ անհերքելի է մնում այն հանգամանքը, որ Արմեն Գորոյանը հարազենով է կրակել և սպանել Արթուր Իրիցյանին, իսկ զենքը չի հայտնաբերվել: Դատարանն անհերքելի է համարում նաև այն փաստական հանգամանքը, որ հրազենով ամբաստանյալ Արմեն Գորոյանը կրել է հանցագործության գործիք հանդիսացող հանրորեն վտանգավոր արարքը կատարելուց հետո ապօրինի ձեռք բերած հրազենը, հետևաբար այդ հոդվածով նույնպես նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանը նաև ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Արիստակես Բարսեղյանը բռունցքով հարվածել է Արայիկ Իրիցյանի դեմքին և պատճառել է առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:

Դատարանը գտել է, որ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ ամբաստանյալներին մեղսագրվող հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:

Նման եզրահանգման գալով դատարանը ղեկավարվել է ապացուցման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները՝ կապված անձին առաջադրված մեղադրանքի ապացույցների բավարարության և անբավարար լինելու հետ:

Այսպիսով, ըստ դատարանի եզրահանգման, քրեական գործի դատաքննությամբ հաստատվել են Արթուր Իրիցյանի սպանության վերաբերյալ Արմեն Գորոյանի ցուցմունքներում արձանագրված հանգամանքները:

Դատարանը, հրապարակային դատաքննության արդյունքում արձանագրել  է, որ ապացուցված և հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Արմեն Գորոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 104-րդ հոդվածի 1-ին մասերով, Աշոտ Ավետիսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գառնիկ  Նիկողոսյանը, Էդգար Սրքոյանը, Էդուարդ  Սրքոյանը և Արիստակես Բարսեղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները: Դատարանը գտել է, որ Արմեն Գորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը պետք է վերավորակել 108-րդ հոդվածով, Աշոտ Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ 117-րդ հոդվածով, Արիստակես  Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Արմեն Գորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գառնիկ Նիկողոսյանին, Էդգար Սրքոյանին, Էդուարդ  Սրքոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով պետք է ճանաչվի և հռչակվի վերջիններիս անմեղությունը և նրանց նկատմամբ նշված հոդվածներով առաջադրված մեղադրանքներով պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ նրանց վերագրող արարքում հանցադեպի բացակայության հիմքով:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]