Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Պետք է խնդիրները կարգավորել՝ գտնելով նաև ոչ ստանդարտ լուծումներ. Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզում 07/29/2017   10:46  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին`  զարգացման ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան և Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են մոտ 4.7 մլրդ դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` մոտ 1.6 մլրդ. դրամ։ Վեցամսյա ժամանակահատվածում նախատեսված 614.7 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 697.5 մլն դրամ, կամ նախատեսվածի 113.5 տոկոսը։ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրվել է 10.2 մլն դրամով ավելի գումար, սեփական եկամուտների աճը կազմել է 17.2 տոկոս։ Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6.9 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որոնց  23.8 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, իսկ  76.2 տոկոսը՝  ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Դոնոր կազմակերպությունները գյուղատնտեսության ոլորտում իրականացրել են ավելի քան 2.3 մլրդ ներդրումային ծրագրեր ֆերմերային տնտեսություններին աջակցության, ներտնտեսային ոռոգման ցանցի և ջրամատակարարման համակարգի վերակառուցման նպատակով: Զեկուցվել է, որ 2017թ. հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 294,2 մլն դրամ, որի շրջանակում շինարարական աշխատանքներ են տարվում մարզի Կապան, Սիսիան, Սպանդարյան, Արավուս, Մեղրի համայնքներում: Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են ավելի քան 24.5 մլրդ դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բացի մարզերի անձնագրերով ներկայացված հայտանիշերից, առաջիկայում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացնելու է 11 հայտանիշ, որոնց միջոցով տվյալ մարզում արձանագրված ցուցանիշների հիման վրա գնահատվելու է մարզպետարանի աշխատանքը, մարզում առկա ընդհանուր իրավիճակը և այն համեմատվելու է այլ մարզերի ցուցանիշների հետ: Վարչապետն ընդգծել է, որ ներկա դրությամբ  մարզերի և նույն հնարավորություններն ունեցող համայնքների միջև առկա են ֆինանսական և այլ անհամաչափություններ: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների թվայնացումն ու գույքագրումը և ավելացրել, որ թվերը լինելու են հետագա գործունեության ուղեցույց: «Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է, ինչը մեկ շնչի նկատմամբ մեծ թիվ չի կազմում, սակայն դրա դիմաց մատուցվում է սկզբունքորեն որակյալ այլ ծառայություն: Վստահ եմ, որ ունենք ավելորդ ծախսերի մեծ ծավալ կամ ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեծ ներուժ: Դուք ունեք բավականին լուրջ ռեսուրսներ, որոնք կարող եք շատ ավելի նպատակային կառավարել: Օպտիմալացմամբ որևէ մեկը միջոցներ կրճատելու խնդիր չի դնում, բայց տեսնում ենք նաև, որ առօրյայում կառավարման մեջ ունենք բազմաթիվ ոչ հետևողական և ոչ համակարգված աշխատանք»,- դիմելով համայնքապետերին՝ ասել է Կարեն Կարապետյանը:  

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է. «Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր թիվ մեկ խնդիրը ներդրում ներգրավելն է, աշխատատեղ ստեղծելը, քանի որ սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխության առաջնային ցուցանիշը հենց դա է: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է փորձել կապեր ստեղծել այն մարդկանց հետ, որոնք դուրս են եկել սյունյաց աշխարհից և հաջողությունների հասել. նկատի ունեմ ոչ միայն գործարարներին, այլ նաև բժիշկներին, գիտնականներին, տնտեսագետներին, ներդրողներին, լրագրողներին»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է հստակ պատկերացնել ներքին կապիտալը, առկա ներուժը, այն ակտիվացնելու ուղղությամբ հետևողական քայլեր կատարել և ներդրումային հնարավորությունները պատշաճ ներկայացնել ներդրողներին: Վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում առկա է զարգացման մեծ ներուժ, կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը: «Ձևավորելու ենք հետաքրքիր միջավայր, որի շրջանակում մարզի համայնքների համար կստեղծվեն Իրանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ», - ընդգծել է գործադիրի ղեկավարը:  

            Վարչապետին զեկուցվել են Սյունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

            Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության կազմակերպման սակագները՝ տարբեր սուբյեկտների համար սահմանելով համապատասխան չափանիշներ:

            Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ մարզում առկա է 20 հազար գյուղացիական տնտեսություն, որից 2 հազար 700-ը ֆերմերային է: 43 հազար վարելահողերից մշակվում է 85 տոկոսը: Նշվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ: Արդեն իսկ քննարկվում է նման 10 հայտ: Ընթացքի մեջ է 650 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման ծրագիրը՝ նախատեսված Սիսիանի տարածաշրջանի համար:

Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և մարզպետին հանձնարարել ներկայացնել մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով համալրելու ամբողջական ներդրումային ծրագիր: Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի զարգացմանը: Վարչապետն առաջարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ  մանրամասն քննարկել առկա խնդիրները և գտնել ոռոգման խնդրի կարգավորման լուծումներ: Գործադիրի ղեկավարն ավելացրել է նաև, որ գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 7 ծրագիր, որոնց միջոցով այս ոլորտում արդյունավետությունը կտրուկ փոխվելու է:

            Զեկուցվել է նաև, որ մարզի առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Նշվել է, որ դրական միտումը հիմնականում պայմանավորված է բժշկական կենտրոնների կառավարման համակարգի արդիականացմամբ:

            Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարևոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է և մթնոլորտը, և միջավայրը», - շեշտել է Կարեն Կարապետյանը: 

         Խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել նաև տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր, որոնք կքննարկվեն կառավարությունում և կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ կատարվող ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  կառավարությունից:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:55 28/07/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը
09:32 25/07/2017  |  ՄամուլՈրտե՞ղ են հանգստանում նախարարները. «Հրապարակ»
23:30 16/05/2017  |  ԼՐԱՀՈՍՄշակվում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
20:12 15/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍահմանամերձ Չինարի գյուղի ներդրումային ծրագրերը քննարկվել են կառավարությունում
15:39 12/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄարզերից ստացված իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է
14:51 22/02/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը նոր օգնական ունի
19:32 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ
18:49 10/02/2017  |  ԼՐԱՀՈՍ5 մլրդ դրամ՝ մարզերին
20:10 07/02/2017  |  ԼՐԱՀՈՍՖինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ. Վարչապետ
20:44 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍՁեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում. Վարչապետը` առողջապահության նախարարին

Արխիվ

[]