Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից

Լրագրողի հանդեպ բռնություն գործադրած անձինք դատապարտվեցին՝ տուգանքի 07/29/2017   17:58  |  Դատական ռեպորտաժներ

Դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել անցյալ տարվա հուլիսին «news.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ բռնության գործով:

 Մասնավորապես, ամբաստանյալ Գոռ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ  հոդվածի 1-ին մասով՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը,  և 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ընդհանուր առմամբ  դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000 ՀՀ դրամի չափով։

Ամբաստանյալ  Գարեգին  Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ  հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամի չափով։

Ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի դատավճռով բռնագանձվելու է  123.660 ՀՀ դրամ` որպես դատական ծախս։

Ըստ  ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի, Գոռ  Խաչատրյանը՝ քեռորդու հետ, տեղեկանալով, որ Երևան քաղաքում ցույցեր են կազմակերպվում` ի պաշտպանություն ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամների, 2016թ. հուլիսի 29-ի երեկոյան Մասիս քաղաքից եկել են Երևան քաղաքի «Ազատության» հրապարակ։ Ցուցարարների մեջ նկատել են նաև Գարեգին  Հովսեփյանին, ում հետ ծանոթացել են մեկ շաբաթ առաջ Երևանի Նուբարաշենի խճուղում գործող ավտոշուկայում։  

 Երբ ցուցարարները հայտարարել են, որ երթով շարժվում են Երևանի քաղաքի Մ.Խորենացու փողոց, միացել են նրանց և  ցուցարարների հետ քայլելով հասել են Նար-Դոս փողոց։ Նշված փողոցից երթի մասնակցների հետ փոխել են ուղղությունն ու բարձրացել Սարի թաղ։ Այնտեղ ցուցարարները կանգնել են Մ.Խորենացու փողոց իջնող ոլորանների մոտ, որտեղից երևացել է ՊՊԾ գնդի տարածքն ու իրենց ողջույնի խոսքն են ուղղել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին։

 Ցուցարարներից ներքև տեղակայված են եղել ոստիկանության ստորաբաժանումները։ Ժողովրդի կողմից ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուց և վերջիններիս կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո սկսվել է անկանոն, խառնաշփոթ իրավիճակ։ Առաջացած իրարանցման ժամանակ նկատել են, որ իրենց է տեսանկարահանում լրագրողական անվանաքարտ  կրող «news.am» լրատվական-վերլուծական կայքի լրագրող Խորեն Գրիգորյանը։ Իրենց մասնակցությամբ տեսագրությունը հետագայում համացանցով կամ հեռուստատեսությամբ հայտնվելուց խուսափելու նպատակով որոշել են լրագրողից խլել տեսախցիկը։

 Այդ նպատակով Գոռ Խաչատրյանը մոտեցել է լրագրողին, փորձել խլել տեսախցիկը, սակայն դրա բացված էկրանը կոտրվել է, որից հետո, նույն նպատակով, Գարեգին Հովսեփյանն է մոտեցել, ու բռնելով Խորեն Գրիգորյանի ձեռքից` կարողացել է խլել «Sony HDR-CX620» մոդելի թվային տեսախցիկն ու դիմել են փախուստի։

 Դրանից հետո Գոռ Խաչատրյանը նշված տեսախցիկը վերցրել է Գարեգին Հովսեփյանից ու հարվածելով գետնին կոտրել` «news.am» լրատվական-վերլուծական կայքին պատճառելով զգալի չափի` 145.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

 Այնուհետև, նկատելով իրենց մոտեցող ոստիկաններին, դիմել են փախուստի։

 Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներն իրենց  մեղավոր են ճանաչել և օգտվելով իրենց  սահմանադրական իրավունքից, հրաժարվել են դատաքննությամբ ցուցմունք տալուց։

Դատարանը գտել է, որ Գոռ Խաչատրյանի և Գարեգին Հովսեփյանի մեղքը մեղսագրված արարքներում հաստատված է, Գ.Խաչատրյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ  հոդվածի 1-ին մասով և 185-րդ  հոդվածի 1-ին մասով, իսկ Գ.Հովսեփյանը` ՀՀ քրեական  օրենսգրքի 164-րդ  հոդվածի 1-ին մասով, որով և պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Դատարանն ամբաստանյալ Գոռ Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել  այն, որ վերջինս երիտասարդ է, ամուսնացած, խնամքին ունի մինչև 14 տարեկան 3 մանկահասակ երեխաներ, իր դրսևորած վարքագծով արժանացել է տուժողի ներողամտությանը և վերջինս նրանից որևէ պարտք ու պահանջ չունի, զղջացել է կատարած արարքի համար և ընդունել մեղքը, ինչն որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը և զղջացել է դրա համար։

Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ  հոդվածի 1-ին մասի սանկցիան պատիժ է նախատեսում տուգանքի, կալանքի և ազատազրկման ձևով։ ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ  հոդվածի 2-րդ մասի համաձայն` կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին (...) խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ, ուստի Գ.Խաչատրյանի նկատմամբ օրենքի ուժով չի կարող նշանակվել նշված պատժատեսակը։

Հետևաբար, դատարանը գտել է, որ Գոռ Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ  հոդվածի 1-ին մասի սանկցիայով պատիժ պետք է սահմանվի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատիժը` տուգանքի ձևով, քանի որ այն կարող է ապահովել պատժի նպատակները։ Ըստ դատավճռի, նման պատիժ նշանակելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ  հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը, հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ  և 61-րդ  հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, ուստի դատարանը գտել  է, որ ամբաստանյալի ուղղվելը և պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց նրան հասարակությունից մեկուսացնելու։

Դատարանը գտել  է, որ Գ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ  հոդվածի 1-ին մասի սանկցիայով պատիժ կարող է սահմանվել միայն տուգանքի ձևով, քանի որ նշված հոդվածի սանկցիայով նախատեսվում է պատիժ միայն տուգանքի ձևով։

Դատարանն ամբաստանյալ Գարեգին Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել  այն, որ վերջինս երիտասարդ է, իր դրսևորած վարքագծով արժանացել է տուժողի ներողամտությանը և վերջինս նրանից որևէ պարտք ու պահանջ չունի, զղջացել է կատարած արարքի համար և ընդունել մեղքը, ինչը որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը և զղջացել է դրա համար։

Դատարանն ի նկատի ունենալով այն, որ Գ.Հովսեփյանի կողմից կատարած արարքի` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ  հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսվում է պատիժ միայն տուգանքի ձևով, գտել է, որ Գարեգին Հովսեփյանի նկատմամբ պատիժ կարող է սահմանվել միայն տուգանքի ձևով։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]