ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Վարդանյանը ծրագրում էր ժողովրդին ներկայացնել զինված հեղաշրջման շարժառիթը, նպատակը և սպասվող հեռանկարային իրադարձությունները. մեղադրական եզրակացություն 07/28/2017 19:20 | Դատական ռեպորտաժներ
Հանցավոր համագործակցության վերաբերյալ աղմկահարույց գործով այսօր շարունակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը` գործով մեղադրվում է թվով քսան անձ, նրանց թվում է նաև ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Դա ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ըստ էության յուրաքանչյուր ամբաստանյալի մեղադրանքի հիմքում դրված է ընդհանուր մեղադրանքի նույն նկարագրությունը՝ չնչին երանգային տարբերություններով: Ըստ այդմ, Արթուր Վարդանյանը և «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա, Հայաստանի և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկրան Թոթոնջյանը իրենց հերթական հանդիպման ժամանակ երկուստեք հանգել են համոզման, որ ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների, Արցախի հարցում հնարավոր զիջումների գնալու պայմաններում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով:
Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանն՝ ունենալով զինված գործողությունների իրականացման փորձ և ռազմական հմտություններ, ստանձնել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ իշխանության զավթումն իրականացնելու նպատակով, որի լրիվ ֆինանսավորումը պարտավորվել է ապահովել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:
2015թ. ապրիլի վերջերից սկսած Արթուր Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ստեղծելու, դրանում Հայաստանի քաղաքացիներին ներգրավելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ նախապատրաստական գործողություններ իրականացնելուն, որի համար Անտոն Դիկրան Թոթոնջյանից պարբերաբար, մաս-մաս ստացել է շուրջ 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Արթուր Վարդանյանը ձգտել է հանցավոր համագործակցությունում ընդգրկել մարդկանց, ովքեր նախկինում մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին, հաշվի առնելով նրանց անցած մարտական ուղին ու զենքին տիրապետելու հմտությունները, բացի այդ հիմնականում ներգրավել է սոցիալապես խոցելի, նյութական խնդիրներ ունեցող անձանց, որոնց համար, հավաքագրման ընթացքում, նա գումարային չնչին հարցեր է կարգավորել, ընդ որում՝ խմբում ներգրավվել են Թոթոնջյանի հետ կապ ունեցած, նրա շրջապատում եղած անձինք:
Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանը Հայաստանում տևական ժամանակ իր գտնվելը պատճառաբանելու, իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու և կասկածներից զերծ մնալու նպատակով շրջապատում ներկայացրել է, թե իբր մտադիր է մարզամշակութային բարեգործական գործունեություն ծավալել Հայաստանում և այդ նպատակով 2015թ. հուլիսի 10-ին անգամ հիմնադրել է «Հայոց վահան մեկ» անվանմամբ մարզամշակութային հասարակական կազմակերպությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Վահան Շիրխանյանը համաձայնություն է տվել մասնակցել հանցավոր համագործակցությանը և կոնկրետ հանձնառություն ստանձնելով, պարտավորվել է ապահովել բանակի աջակցությունը կամ առնվազն չեզոքությունը՝ Արթուր Վարդանյանի զինված խմբի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում՝ դրանով իսկ վստահություն ներշնչելով Արթուր Վարդանյանին՝ իր հանցավոր մտադրությունում:
Ըստ մեղադրական եզրակացության, բացի այդ, Վահան Շիրխանյանն իր խորհուրդներով Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել պետական մարմինների վրա առանց բացահայտ հարձակումներ գործելու՝ Հայաստանի Հանրապետության նախագահի դեմ հնարավոր տարբեր եղանակներով ու հանգամանքներում մահափորձ իրականացնելու միջոցով:
Իշխանության զավթման ծրագիրն իրագործելու համար բավարար չափով համախոհներ հավաքագրելով, Արթուր Վարդանյանը նախատեսել է խմբի անդամների մասնակցությամբ հարձակումներ գործել ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կառավարության և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» շենքերի վրա, վերջին շրջանում Ա.Վարդանյանն առավել հակված է եղել հարձակում գործել միայն Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» վարչական շենքերի վրա:
Ըստ մեղադրական եզրակացության, բացի այդ, քննարկվել է նաև ՀՀ Նախագահի օդանավը թռիչքի պահին «Զվարթնոց» օդանավակայանի անմիջապես հարևանությամբ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից, որտեղ բնակվել է գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը, «ՌՊԳ» տեսակի հակատանկային նռնականետով կամ «ՊԿ» գնդացրով խոցելու հնարավորությունը, սակայն սպանության ուղղությամբ նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկվել և իրականացվել:
Ըստ մեղադրական եզրակացության, նախատեսվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» վարչական շենքերի վրա հարձակումից հետո գործով ամբաստանյալ Արման Հայրապետյանն ապահովելու էր Արթուր Վարդանյանի կողմից նախապես ձայնագրված տեսագրության եթեր հեռարձակումը: Արթուր Վարդանյանը ձայնագրությամբ դիմելու էր ժողովրդին՝ ներկայացնելով, որ զինված հեղաշրջումը կատարվել է «Հայոց վահան» կազմակերպության կողմից՝ մի խումբ ազատամարտիկների աջակցությամբ, դրա շարժառիթը, նպատակը և սպասվող հեռանկարային իրադարձությունները:
20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացության՝ 120 էջ կազմող եզրափակիչ մասի հրապարակումը կշարունակվի հաջորդ դատական նիստում՝ երկու շաբաթ անց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան