ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային պաշտպանի գրասենյակի և՛ քրեական և՛ քաղաքացիական գործերի քանակն աճել է 07/28/2017 12:16 | ԼՐԱՀՈՍ
2017 թվականի առաջին կիսամյակում Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերի քանակը 3425 է, քաղաքացիական գործերի քանակը՝ 3277:
ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քրեական գործերն ավելացել են 365-ով, քաղ գործերի աճը՝ 869:
2016 թվականին ամբողջ ծավալով գործարկվել և արդեն իսկ անխափան գործում է «Հանրային պաշտպանի գրասենյակ» էլեկտրոնային ծրագիրը:
Էլեկտրոնային հանրային պաշտպանի ծրագրի մշակումն ու ներդնումն իրականացվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է հեշտացնել, կենտրոնացնել և առավելագույնս արդյունավետ դարձնել ՀՊԳ գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման հնարավորություններ:
«Էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում, կատարել իրենց աշխատանքային որոշ գործառույթներ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի:
Ծրագրով ներդրված է մոդուլները հնարավորություն են տալիս բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը, հաշվի առնելով համակարգի հետևյալ գործառույթները՝
հանրային պաշտպանների աշխատաժամանակի տնտեսում և նրանց ծանրաբեռնվածության նվազեցում.
հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը, փաստաթղթերի կազմումը և շրջանառությունը, տեղեկատվության որոնումն ու առցանց օգտագործումը, ինչպես նաև հանրային պաշտպաններին գործերի մակագրումն ապահովող միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգի առկայություն.
հանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխում,
հանձնարարության (գործի) առցանց մակագրում,
հանրային պաշտպանի գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում:
հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում.
հանրային պաշտպանի կողմից ըստ տարբեր չափանիշների տրամադրվող հաշվետվությունների գեներացում.
հաճախորդների տվյալների շտեմարանների վարում.
տիպային փաստաթղթերի գեներացում. յուրաքանչյուր գործով (խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն) առանձին էլեկտրոնային արխիվի վարման հնարավորություն.
դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում և դրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ
համապատասխան հիշեցում.
էլեկտրոնային արխիվի վարում.
համակարգում անհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնում:
Ծրագրի միջոցով ապահովվում է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ դիմումների և որոշումների կենտրոնացված և միասնական հաշվառումը, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրոնային մոնիթորինգ և վերահսկողություն մարզերի հանրային պաշտպանների կողմից գործերի վարման ժամկետների և արձանագրված արդյունքների վերաբերյալ:
ՓՊ-ից նաև տեղեկացնում են, որ այսօր 54 հաստիքով աշխատող 71 հանրային պաշտպան կա, որից 28-ը Երևանում, 43-ը՝ մարզերում:Այս մասին տեղեկացնում է՝ «Հանրային պաշտպանի գրասենյակը»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել