Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Արթուր Վարդանյանը ծրագրում էր ժողովրդին ներկայացնել զինված հեղաշրջման շարժառիթը, նպատակը և սպասվող հեռանկարային իրադարձությունները. մեղադրական եզրակացություն 07/28/2017   19:20  |  Դատական ռեպորտաժներ

Հանցավոր համագործակցության վերաբերյալ աղմկահարույց գործով այսօր շարունակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը` գործով մեղադրվում է  թվով քսան անձ, նրանց թվում է նաև ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

 Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանը  2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Դա ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:  

 Ըստ էության յուրաքանչյուր ամբաստանյալի մեղադրանքի հիմքում դրված է ընդհանուր մեղադրանքի նույն նկարագրությունը՝ չնչին երանգային տարբերություններով: Ըստ այդմ, Արթուր Վարդանյանը և «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա, Հայաստանի և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկրան Թոթոնջյանը իրենց հերթական հանդիպման ժամանակ երկուստեք հանգել են համոզման, որ ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների, Արցախի հարցում հնարավոր զիջումների գնալու պայմաններում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով:

 Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանն՝ ունենալով զինված գործողությունների իրականացման փորձ և ռազմական հմտություններ, ստանձնել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ իշխանության զավթումն իրականացնելու նպատակով, որի լրիվ ֆինանսավորումը պարտավորվել է ապահովել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

 2015թ. ապրիլի վերջերից  սկսած Արթուր Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ստեղծելու, դրանում Հայաստանի քաղաքացիներին ներգրավելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ նախապատրաստական գործողություններ իրականացնելուն, որի համար Անտոն Դիկրան Թոթոնջյանից   պարբերաբար, մաս-մաս ստացել է շուրջ 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Արթուր Վարդանյանը ձգտել է հանցավոր համագործակցությունում ընդգրկել մարդկանց, ովքեր նախկինում մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին, հաշվի առնելով նրանց անցած մարտական ուղին ու զենքին տիրապետելու հմտությունները, բացի այդ հիմնականում ներգրավել է սոցիալապես խոցելի, նյութական խնդիրներ ունեցող անձանց, որոնց համար, հավաքագրման ընթացքում, նա գումարային չնչին հարցեր է կարգավորել, ընդ որում՝ խմբում ներգրավվել են Թոթոնջյանի հետ կապ ունեցած, նրա շրջապատում եղած անձինք:

Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանը Հայաստանում տևական ժամանակ իր գտնվելը պատճառաբանելու, իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու և կասկածներից զերծ մնալու նպատակով շրջապատում ներկայացրել է, թե իբր մտադիր է մարզամշակութային բարեգործական գործունեություն ծավալել Հայաստանում և այդ նպատակով 2015թ. հուլիսի 10-ին անգամ հիմնադրել է «Հայոց վահան մեկ» անվանմամբ մարզամշակութային հասարակական կազմակերպությունը:

Ըստ մեղադրական եզրակացության, Վահան Շիրխանյանը համաձայնություն է տվել մասնակցել հանցավոր համագործակցությանը և կոնկրետ հանձնառություն ստանձնելով, պարտավորվել է ապահովել բանակի աջակցությունը կամ առնվազն  չեզոքությունը՝ Արթուր Վարդանյանի զինված խմբի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում՝ դրանով իսկ վստահություն ներշնչելով Արթուր Վարդանյանին՝ իր հանցավոր մտադրությունում:

Ըստ մեղադրական եզրակացության, բացի այդ, Վահան Շիրխանյանն իր խորհուրդներով Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել պետական մարմինների վրա առանց բացահայտ հարձակումներ գործելու՝ Հայաստանի Հանրապետության նախագահի դեմ հնարավոր տարբեր եղանակներով ու հանգամանքներում մահափորձ իրականացնելու միջոցով:

 Իշխանության զավթման ծրագիրն իրագործելու համար բավարար չափով համախոհներ հավաքագրելով, Արթուր Վարդանյանը նախատեսել է խմբի անդամների մասնակցությամբ հարձակումներ գործել ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կառավարության և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» շենքերի վրա, վերջին շրջանում Ա.Վարդանյանն առավել հակված է եղել հարձակում գործել միայն Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» վարչական շենքերի վրա:

Ըստ մեղադրական եզրակացության, բացի այդ, քննարկվել է նաև ՀՀ Նախագահի օդանավը թռիչքի պահին «Զվարթնոց» օդանավակայանի անմիջապես հարևանությամբ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից, որտեղ բնակվել է գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը, «ՌՊԳ» տեսակի հակատանկային նռնականետով կամ «ՊԿ» գնդացրով խոցելու հնարավորությունը, սակայն սպանության ուղղությամբ նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկվել և իրականացվել:

Ըստ մեղադրական եզրակացության, նախատեսվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» վարչական շենքերի վրա հարձակումից հետո գործով ամբաստանյալ Արման Հայրապետյանն ապահովելու էր Արթուր Վարդանյանի կողմից նախապես ձայնագրված տեսագրության եթեր հեռարձակումը: Արթուր Վարդանյանը ձայնագրությամբ դիմելու էր  ժողովրդին՝ ներկայացնելով, որ զինված հեղաշրջումը կատարվել է  «Հայոց վահան» կազմակերպության կողմից՝ մի խումբ ազատամարտիկների աջակցությամբ, դրա շարժառիթը, նպատակը և սպասվող հեռանկարային իրադարձությունները:

   

20 անձի վերաբերյալ  մեղադրական եզրակացության՝ 120 էջ կազմող եզրափակիչ մասի հրապարակումը կշարունակվի հաջորդ դատական նիստում՝ երկու շաբաթ անց:   

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]