ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվել են նորանշանակ դատախազները 07/25/2017 18:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է նշված մարզերի և Երևանի վարչական շրջանների նորանշանակ դատախազներին և տեղերում տվել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված աշխատանքների ակտիվացմանը, մինչդատական վարույթում գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության ապահովման նկատմամբ հսկողության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության հետ կապված գործառույթներն իրականացնելիս ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներից բխած հանձնարարականներով առաջնորդվելու, օրենքի առջև բոլորի հավասարության և հանցագործությանը համարժեք պատժի անխուսափելիության համոզմունքի ձևավորմամբ դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժշտությունը:
Լոռու մարզի դատախազությունում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արթուր Դավթյանը տեղի իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազությունում վերջերս կայացած քննարկման արդյունքներով ապօրինի անտառահատումների կանխարգելման, կատարված հանցագործությունների բացահայտման հարցում հետևողականություն հանդես բերելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տրված հանձնարարականների անվերապահ կատարման անհրաժեշտության վրա:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն իր հերթին տեղերում ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության Երևանի, Եղեգնաձորի և Լոռու կայազորների նորանշանակ զինվորական դատախազներին:
ՀՀ զինվորական դատախազը առանձնացրել է քննչական և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ սերտ համագործակցությամբ առաջին հերթին զինծառայողների միջև կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման, ծառայողական պարտականությունների կատարումից խուսափելու կամ ոչ պատշաճ կատարելու անցանկալի հետևանքների շուրջ բացատրական աշխատանքների միջոցով հանցագործությունների կանխարգելման գերխնդիրը: Նա կարևորել է օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև նախաքննության ընթացքում քննչական և դատավարական այլ գործողությունների անհարկի հապաղումներ թույլ չտալու նպատակով դատախազական ներգործության մեխանիզմների գործադրումը: Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից