ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 07/25/2017 19:50 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների ու երեխաների հետ:
Վերականգնողական կենտրոնում անվճար սպասարկվում են ֆիզիկական, մտավոր, լսողական, լեզվական, հոգեբանական խնդիրներ ունեցող 0-18 տարեկան շուրջ 350 երեխաներ եւ դեռահասներ մարզի տարբեր համայնքներից: Ինչպես տեղում ներկայացրել են ՀՀ ԱԺ նախագահին, երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացվել է մշտական 10-ը աշխատատեղ, եւ, ամենակարեւորը, բոլոր մասնագետները տեղացիներ են:
Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարն այցելել է Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչը նախատեսվում է ավարտել 2018թ-ի սեպտեմբերին: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են սահմանափակ կարողություններով երեխաները. նրանց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված բոլոր պայմանները:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը եղել է նաեւ Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա: Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին եւ դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը:
«Մեր պատասխանատվությունը երեխայի հանդեպ ոչ միայն երջանիկ մանկությունը, այլ նաեւ երջանիկ ապագան ապահովելն է»,- ներկայացնելով այցի հիմնական նպատակը՝ լրագրողների հետ զրույցում նշել է Արա Բաբլոյանն ու հավելել. «Մեր մտածած ծրագիրը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը, ընդ որում, այն պետք է ընթանա կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում: Պետք է անենք հնարավորը, որպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողական կենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում եւ աշխատանք կապը: Վերականգնողական կենտրոնից հետո հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներում, ապա՝ դպրոցներում: Մեր նպատակն է նաեւ նորածին երեխաների, օրինակ, լսողական խնդիրները հայտնաբերել ժամանակին ու անվճար տալ ճիշտ ախտորոշում, ինչն էլ կօգնի հետագայում երեխային ապարատի միջոցով արհեստական չխոսել»,- եզրափակել է Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը, նշել է նաեւ, որ որքան շուտ լուծվի երեխայի խնդիրը, այնքան շուտ նա կվերադառնա ընտանիք, ինչն էլ իր հերթին կնպաստի մանկատների բեռնաթափմանը:
Այցի ավարտին խորհրդարանի նախագահը նաեւ եղել է Սեւանում կառուցվող Բժշկական կենտրոնում, որտեղ նախատեսվում է միավորել հիվանդանոցը եւ պոլիկլինիկան՝ մեկ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնում: Սեւանի նորակառույց բժշկական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից բժշկական սարքավորումներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից