ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թեւան Պողոսյանն ընտրվել է Հայաստանի ՔՀԿ‐ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 07/24/2017 09:28 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 21‐ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը և այնուհետև կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվեց Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ և նախագահ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
Մասնավորապես, նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Կոալիցիան կառավարությանը ներկայացրել էր 6 կետից բաղկացած առաջարկություններ, և համագործակցությամբ իրականացվել են դրանց մի մասն ամբողջությամբ (օրինակ, քրեականացվել է ապօրինի հարստացումը), մյուս մասը՝ մասնակի և մյուս մասիուղղությամբ կատարվում են քայլեր:
Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու հարցին, Կարեն Զադոյանընշեց, որ այս մարմնի վերաբերյալ իրավական ակտերը մշակվել են կառավարության ու քաղաքացիական հասարակության երկխոսության արդյունքում։ Սեղանին դրված անկախ մարմնի երկու մոդելներից գործադիրը ընտրել է կանխարգելիչը, թեև Կոալիցիան հակված է եղել ունիվերսալ մոդելի ընտրությանը, որն իրականացնում է ոչ միայն կանխարգելիչ ու կրթական, այլև իրավապահ գործառույթներ։
Այդուհանդերձ, կառավարությունը 2017‐2022 թվականների իր ծրագրում նախատեսել է նաև ունիվերսալ մոդելի ուսումնասիրության հարցը. «Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք այն բանին, որ ամենաուշը 2018 թվականին, երբ կսկսի կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը գործել, զուգահեռ ունենանք կոռուպցիոն հանցագործությունները քննող մեկ միասնական քննչական մարմին, հակառակ դեպքում մենք կարող ենք լուրջ արդյունքներ չարձանագրել», -ասաց Կարեն Զադոյանը:
Կոալիցիայի ներկայացրած առաջարկներից իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը ներդրվել է մասնակի՝ միայն պետական գնումների ոլորտում: Պետական գնումների մրցույթում հաղթող ընկերությունը այսուհետև ներկայացնում է հայտարարություն՝ ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ: Սակայն բաց է մնում իրական սեփականատերերի բացահայտման կարգավորումը տնտեսական մրցակցության ոլորտում:
Առաջարկների թվում է եղել նաև հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումը: Կ. Զադոյանը հիշեցրեց, որ այդ կենտրոնները գործարկվել են 2011‐2014 թվականներին և նույն ժամանակաշրջանում Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական տեղաշարժ է ունեցել, ինչը չի նկատվել վերջին 3 տարիներին։
Ուստի, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում առաջարկ է եղել քայեր ձեռնարկել այդ կենտրոնների վերագործարկման ուղղությամբ, եղել է վարչապետի համապատասխան հանձնարարականն, ու սպասվում է, որ կհայտարարվի բաց մրցույթ՝ այդ կենտրոնների գործարկման համար։ Կարեն Զադոյանի զեկուցումից հետո Կոալիցիայի անդամները ընտրեցին կառավարման խորհրդի անդամներին (անդամների ցանկը՝ տես 3‐րդ էջում), որից կառավարման խորհրդի նորընտիր անդամներն ընտրեցին ընտրվեց խորհրդի նախագահին։
Այս պաշտոնում ընտրվեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Կոալիցիան այն ինստիտուտն է, որ ներկայումս գիտակցված ըմբռնումով ու մոտեցումով կարողանում է առնվազն խնդիրը բարձրաձայնել ու տեղ հասցնել որոշումներ կայացնողների առջև, ինչպես իրականացնել քայլեր, որ որոշումներ կայացնողները չշարունակեն այնպես, ինչպես նրանք են ցանկանում ու հաշվի նստեն Կոալիցիայի հետ»,‐ ասաց նորընտիր նախագահ Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով Կոալիցիայում իր ծրագրերին, նա հատուկ կարևորեց անպատժելիության դեմ պայքարը, նշեց նաև, որ հակակոռուպցիոն պայքարում
հաջողության հասնելու համար պետք է քայլեր ձեռնարկել այն կանխարգելելու և հասարակությանը կրթելու ուղղությամբ:
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.‐ի նոյեմբերի 28‐ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ‐ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ