ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իրավապահները ներգրավում են նաեւ այլ պետությունների իշխանությունների. հայտարարություն 07/24/2017 11:56 | ԼՐԱՀՈՍ
20 տարի հանդիսանալով Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանի ղեկավար, ես հետևողականորեն և նպատակաուղղված կերպով պայքարում եմ Հայաստանում Մարդու հիմնարար Իրավունքների, խոսքի ազատության իրականացման, հայ ժողովրդի խաղաղ ապրելու եւ ազատ զարգանալու իրավունքի համար։ Իմ անձնական հավատամքն է հանրային նպատակներին հասնելը ոչ բռնի պայքարի միջոցով, ինչը ես բազմիցս վերահաստատել եմ թե հրապարակված հոդվածներում, թե ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, թե հանրահավաքներում ներկայացված ելույթներում, թե խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ, թե քաղաքացիական անհնազանդության դրսեւորման միջոցով։
Իմ քաղաքական հայացքներին հակառակ, ինձ մեղադրում են էքստրեմիստական դրսեւորումներով բռնություն կատարելու մեջ: Նախնական քննության ընթացքում տասնվեց դռնփակ դատական նիստերում պաշտպաններիս հետ միասին առարկել եմ այս զրպարտության դեմ եւ պահանջել եմ իմ ազատ արձակումը: Այսօր, երբ այլեւս կաշկանդված չեմ պաշտպանել նախնական քննության գաղտնիությունը, անհրաժեշտ եմ համարում իրազեկել հանրությանը ապօրինի ազատազրկման եւ հիմնարար իրավունքների խախտումների փաստերի մասին:
Սարի թաղում անցյալ տարվա հուլիսի 29-ին խաղաղ ցույցը ցրելուց հետո ինձ ձերբակալեցին անհիմն մեղադրանքով, իբր հրահանգել եմ քաղաքացիներին քարեր նետել ոստիկանների վրա: Կեղծ մեղադրանքը հիմնավորելու համար ոստիկանությունը դիմեց արհեստական ապացույցներ ստեղծելու գործողություններին: Դեպքից 3 օր հետո ոստիկանությունը քննությոնը ներկայացրեց 55 ռետինե մահակ եւ 17 վահան, պնդելով, որ այդ մահակների ծայրամասերը եւ վահանների ներսի կողմից գտնվող բռնակները վնասվել են ցուցարարների կողմից նետված քարերից: Դեպքից 3 շաբաթ անց, ոստիկանները զանգվածաբար հիշեցին, որ ֆիզիկական ցավ են ապրել ցույցը ցրելու ժամանակ իրենց վրա նետված քարերից եւ թեպետ չունեին մարմնական վնասվածքներ, քննիչի կողմից ճանաչվեցին տուժողներ:
Այսպիսով, օգոստոս ամսվա ընթացքում թղթի վրա ստեղծվեց զանգվածային անկարգությունների արհեստական պատկեր՝ իր մեղադրյալներով, տուժողներով եւ վնասված գույքով: Սակայն այդ սուտ պատկերը հերքվեց արդեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից ներգրավված վկաները, այդ թվում «a1plus.am», «civilnet.am», «1in.am» լրատվական կայքերի լրագրողները իրենց տված ցուցմունքներում հերքեցին առաջադրված մեղադրանքները: Վկաների ցուցմունքները եւ լրատվամիջոցների կողմից այդ օրվա ուղիղ եթերով հրապարակված տեսագրությունները հաստատեցին, որ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ չեն եղել, իսկ ոստիկանությունը, ցուցարարների շարքում իր ներդրած աշխատակիցների միջոցով, փորձ է արել բախում հրահրել ոստիկանների դեմ հատուկ միջոցներ կիրառելու նպատակով: Դատարանը հրաժարվեց ուսումնասիրել հիմնավոր կասկածը հերքող ու ոստիկանության ղեկավարության համար վտանգավոր այդ ապացույցները եւ հայտարարեց, որ կալանքի հարցը քննարկելու ժամանակ «իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորությանը»: Այսպիսով, ստացվեց, որ Հայաստանում դատարանը չի կարող ազատ արձակել անհիմն կալանավորված մարդուն, նույնիսկ նրա անմեղությունը, ալիբին հաստատող ապացույցների առկայության դեպքում: Այս փաստը վկայում է, որ ձեւական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունները, որի համաձայն «անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը»:
Քրեական հետապնդումը փլուզումից փրկելու համար, ոստիկանությունը հոկտեմբեր ամսին ստիպված եղավ ստեղծել նոր արհեստական ապացույցներ եւ որպես վկա գործում ներգրավեցին երկու ոստիկանական առերեւույթ գործակալների: Նոր վկաների ակնհայտ սուտ ցուցմունքների համաձայն, հուլիսի 29-ին, ես ծրագրավորել եմ կազմակերպել Երեւանում այնպիսի ճակատամարտ, որին կնախանձեին Տիգրան Մեծը եւ Վարդան Մամիկոնյանը: Երբ ինչ-որ մի պնդում ակնհայտորեն դուրս է գալիս ողջամտության շրջանակից, ապա այն անխուսափելիորեն արժանանում է հեգնանքի: Նոր վկաները, բացի այն, որ անցյալում ունեցել են դատվածություն, մեկը՝ փաստաթղթերի կեղծման եւ խարդախության, մյուսը՝ գողության համար, նաեւ հաշվառված են հոգեբուժական հիմնարկներում: Այդ պատճառով քննությունը դեկտեմբերից մինչեւ մարտ ամիս դոփում էր տեղում, քանի որ դատահոգեբուժական փորձագետները որոնում էին եղանակ, ինչպես հիմնավորել, որ «շիզոֆրենիա, անձի պարանոյիդ խանգարում» ախտորոշմամբ փսիխոպատ համարվող անձնավորությունը եւ «խրոնիկական ալկոգոլիզմ» նարկոլոգիական հիվանդություն ունեցող անձինք կարող են հանդես գալ, որպես լիարժեք վկաներ: Նախնական քննությունը տեղից շարժվեց ընտրություններից հետո, երբ զինվելով հակասական եւ խիստ կասկածելի փորձագիտական եզրակացություններով, սոսկ ենթադրությունների հիման վրա քննիչը մեղադրեց ինձ զինվելու, պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու փորձ կատարելու մեջ: Բնականաբար, այդ անհիմն եւ անօրինական մեղադրանքներին ի պատասխան, պաշտպանությունը միջնորդեց հարցաքննել իմ դեմ տրված սուտ ցուցմունքները հերքող նոր վկաներին եւ կատարել փաստերի ստուգման համար անհրաժեշտ գործողություններ: Վարույթն իրականացնող մարմինը մերժեց մեր բոլոր միջնորդությունները, պատճառաբանելով, որ մեղադրանքը հերքող ապացույցներ ուսումնասիրելու եւ վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործում եղած ապացույցները, ըստ իրենց, բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար:
Բացի այն, որ քննիչը մերժեց կամ ընդհանրապես հրաժարվեց քննարկել իմ կողմից նոր վկաներ ներգրավելու հարցը, գործում արդեն ներգրաված իմ անմեղությունը հաստատող վկաներին նա նույնիսկ հրաժարվեց ընդգրկել դատարան կանչվող անձանց ցանկում: Այս փաստը վկայում է, որ ձեւական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունը, որի համաձայն «հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն եւ հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տվող անձինք»: Փաստ է նաեւ, որ ձեւական է քննիչի եւ դատախազի օրենքով սահմանված պարտականությունը՝ մանրակրկիտ ուսումնասիրել մեղադրվողին արդարացնող ապացույցները:
Գործի նյութերին ծանոթանալու արդյունքում ի հայտ եկավ, որ դեռևս 2016թ. հունիսի 20-ին ոստիկանությունը դիմել է դատարան՝ իմ հեռախոսահամարը գաղտնալսելու թույլատվություն ստանալու համար: Ըստ ոստիկանության միջնորդության, ես՝ Անդրիաս Ղուկասյանս «ս.թ. (այսինքն՝ 2016թ-ի) դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեում եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում, ծրագրավորում է հայտարարված քաղաքացիական անհնազանդության միջոցները վերածել զանգվածային անկարգությունների» եւ նրա հեռախոսահամարի գաղտնալսումը «թույլ կտա կանխել նախատեսվող հանցագործությունը»:
Ըստ ոստիկանության այս տարօրինակ փաստաթղթի, կամ Հայաստանում 2016թ. դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենար նոր հանրաքվե, որի մասին հանրությունը տեղյակ չի եղել, կամ, եթե խոսքը գնում է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին, ապա մնում է տարակուսել՝ ինչպես կարելի է 2016թ. հունիսի 20-ին կանխել «նախապատրաստվող հանցագործությունը», որը տեղի չի ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին եւ դրան նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածներում:
Դատարանը բավարարեց ոստիկանության ակնհայտ սուտ եւ անհեթեթ միջնորդությունը եւ թույլատրեց իմ հեռախոսահամարի գաղտնալսումը: Այս փաստը վկայում է, որ Հայաստանում սահմանադրությամբ միջազգայնորեն ճանաչված «մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության իրավունքը» նույնպես կրում է ձեւական բնույթ:
Գործի նյութերից նաեւ պարզվեց, որ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը ստանալու համար ոստիկանությունը ներկայացրել է քննությանը ակնհայտ սուտ տեղեկություն, վերագրելով, որ մի ընկերոջ հեռախոսահամարը պատկանում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին: Այդ սուտ տեղեկության հիման վրա դատարանը թույլատրել է ստանալ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը, իսկ դրա հիման վրա միջազգային կոնվենցիայի համաձայն Հայաստանի պատկան մարմինները դիմեցին ԱՄՆ-ի իշխանություններին՝ իմ նամակագրությունը տրամադրելու պահանջով: Այս բոլոր փաստերը վկայում են, որ արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով, Հայաստանի իրավապահ մարմինները խախտում են մարդու հիմնարար իրավունքները եւ նույնիսկ խաբեության միջոցով, այդ իրավախախտ գործողություններում ներգրավում են նաեւ այլ պետությունների իշխանություններին:
Նախնական քննության ընթացքում, քննիչը ցանկացել է ինձանից ճշտել ընդամենը երկու հարց. Ինչու՞ եմ մասնակցել հանրահավաքներին եւ երթերին եւ ինչու՞ կոչով չեմ դիմել «Սասնա Ծռերին»՝ զենքերը վայր դնել եւ հանձնվել: Այս հանգամանքը բացահայտում է այն փաստը, որ իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր գործունեությունը դիտվում է որպես քրեական հետապնդման համար բավարար հիմք:
Երբ երկրում փլուզված է արդարադատությունը, որպես իրական դատարան կարող է հանդես գալ միայն ժողովուրդը: Այդ պատճառով, դատաքաննության ժամանակ «Հարգելի դատարան» խոսքերով դիմելու եմ ժողովրդին, ինչպես նաեւ ժողովրդի առջեւ իմ հարգանքը մատուցելու եմ ոտքի կանգնելով: Դատաքննության ժամանակ ժողովրդին եմ ներկայացնելու իմ նկատմամբ քրեական հետապդման իրական պատճառները:
Հայաստանի իշխանությունները համոզում են միջազգային հանրությանը, որ անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների հետ կապված կատարվում է անաչառ, արդար դատաքննություն: Ես ներկայացրերի մի քանի փաստեր այդ սուտը բացահայտելու համար, իսկ ողջ ճմարտությունը բնականաբար ի հայտ է գալու դատաքննության ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
- 01/09/2025 18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան
- 01/09/2025 17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը