ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային պաշտպանը չլքեց դատական նիստի դահլիճը, սակայն տեղափոխվեց ապակիներից այն կողմ, ինչի համար սանկցիայի արժանացավ 07/21/2017 15:57 | Դատական ռեպորտաժներ
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին է մակագրվել այս տարվա մայիսի 26-ին:
7 ամբաստանյալով քրեական գործով կայացել է 8 դատական նիստ, այս ընթացքում դատավորի կողմից միակ գործողությունը, որը կատարվել է ջանասիրաբար, ամբաստանյալների և պաշտպանների նկատմամբ դատական սանկցիայի կիրառումն է եղել:
Այսօրվա նիստում ևս նախագահող դատավորը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի, ինչպես նաև՝ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ. դատարանը գրությամբ կդիմի փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Իսկ փաստաբանների նկատմամաբ սանկցիայի հիմք էր հանդիսացել այն, որ նրանք լքել էին դատական նիստերի դահլիճը:
Դատական սանկցիա կիրառվեց նաև հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովայի նկատմամբ, ով այսօր ներկայացել էր դատարան՝ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, սակայն Գրիգորյանի նկատմամբ ևս դատական սանկցիա է կիրառված և հեռացված է նիստերի դահլիճից. դահլիճ բերվելուց հետո նա հայտարարեց, թե անձի դեմ ոչինչ չունի, սակայն ինքը չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ:
Միևնույն ժամանակ ամբաստանյալը հայտարարեց, որ ինքն այլ պաշտպան ունի և անհրաժեշտության դեպքում կմիջնորդի և կհրավիրի այդ պաշտպանին:
Եվ չնայած նրան, որ ամբաստանյալը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից, դատարանը, առանց հաշվի առնելու այդ հանգամանքը, գործին ներգրավեց հանրային պաշտպանին:
Փաստաբան Աննա Ջուվանովան էլ հայտարարեց, որ ինքը չի կարող ներկայացնել ամբաստանյալի շահերը, քանի որ նա չի ցանկանում, շատ կարևոր է, որ այն անձը ում ինքը պետք է պաշտպանի, համաձայնություն տա, իսկ տվյալ պարագայում անձը հստակ նշեց՝ չի ցանկանում, որպեսզի իր շահերը հանրային պաշտպան ներկայացնի, և որ նա նաև այլ պաշտպան ունի:
Նման պայմաններում Աննա Ջուվանովան դատարանին հայտնեց, որ այդ պահին պաշտպանի համար նախատեսված աթոռը լքում է և տեղ կզբաղեցնի դահլիճում՝ քաղաքացիների համար նախատեսված հատվածում՝ ապակիներից այն կողմ՝ կունկնդրի նիստը, սակայն որպես պաշտպան՝ չի մասնակցի:
Դատարանը դա դիտեց դահլիճից հեռացում և փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ:
Վերադառնալուց հետո էլ հանրային պաշտպան Աննա Ջուվանովայի նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառելուց հետո փաստաբանին ներգրավեց նաև որպես ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան:
Նշենք, որ Սաֆարյանի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Տիգրան Եգորյանը ով 3 անընդմեջ դատական նիստ բացակայել է, և այդ հիմքով դատարանը որոշել էր Սաֆարյանին այլ պաշտպանով ապահովվել:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից