ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ 07/21/2017 17:33 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ հուլիսի 21-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում համատեղ քննարկվել են էներգետիկայի ոլորտի՝ պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման պատճառներն ու արդյունքների բարելավման նպատակով ձեռնարկվող միջոցները:
Քննարկման թեման պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից օրեր առաջ տրված հստակ հանձնարարականներով՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի ներկայացրած զեկույցի շուրջ:
Խոսքը պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների համալիր վերլուծության, ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում ունեցող առևտրային կազմակերպությունների ցուցանիշների արձանագրման, վատթարացման պատճառների ու գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքության մասին է:
Այսօրվա քննարկման օրակարգում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն է, հաջորդական քննարկումներով անդրադարձ է կատարվելու նաև էներգետիկայի և այլ ոլորտների մյուս ընկերություններին:
ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ Վարչությունը պետական մասնակցությամբ 182 առևտրային կազմակերպությունների 2013-2015թթ. ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքների վերլուծությամբ պարզել է, որ կազմակերպությունների մեծ մասի շահութաբերության ցուցանիշը բավականին ցածր է և միջինում կազմել է մոտ 1,2 %: «Հաշվի առնելով, որ նշված ցուցանիշը բավականին ցածր է, առաջարկվել է սահմանել կազմակերպությունների համար նվազագույն սահմանային շահութաբերության ցուցանիշի շեմ, և ելնելով 6% բանկային վերաֆինանսավորման նորմատիվի մեծությունից, ընդունվել է այդ շեմի մեծությունը: Իհարկե, նման մոտեցման պայմաններում պետք է հաշվի առնել նաև կազմակերպությունների ճյուղային առանձնահատկությունները:
Ըստ այդմ, միայն 10 կազմակերպությունների /որոնց կշիռը ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 5,5 %/ շահութաբերության մակարդակն է հավասար կամ գերազանցում է նվազագույն սահմանային շեմը (6%) և որոնք նշված ժամանակահատվածի համար ունեն ըստ տարիների շահութաբերության ցուցանիշի աճ: Եվ եթե եթե սահմանային շեմը հեռանկարում հավասարվի 6%-ի, ապա կազմակերպությունների շահույթի մակարդակը կավելանա մոտ 8 անգամ»,- ասել է Արման Սահակյանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջարկվել է առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման, տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների հսկողության գործում արմատական փոփոխություններ կատարել: Այդ փոփոխությունները հնարավորություն կտան իրատեսորեն որոշել կազմակերպությունների արդյունավետությունը, հստակ գնահատել գործադիր մարմինների կատարած աշխատանքը:
Արդյունքում, կախված աշխատանքների կատարման մակարդակից, ընկերությունների նկատմամբ կկիրառվեն ինչպես պատասխանատվության, այնպես էլ խրախուսման միջոցներ: Այդ նպատակից ելնելով, Վարչության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձաքննության մոնիտորինգի անցկացման նոր կարգ, ինչպես նաև մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել կազմակերպությունների գործարար ծրագրերի օրինակելի նոր ձև: Նոր մոտեցումները թույլ կտան ֆինանսատնտեսական դիտարկման արդյունքում իրատեսորեն գնահատել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը:
Մասնավորապես, սկսած 2018թ-ի հունվարի 1-ից, գործարար ծրագրի եռամսյակային տվյալների դիտարկման շհորհիվ հսկողություն կիրականացվի կազմակերպությունների ծրագրային առաջադրանքների կատարման նկատմամբ, ինչպես նաև, գործադիր մարմինների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու մասով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից