ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա ծռերի» գործերով ամբաստանյալների` անժամկետ կալանքի տակ մնալը կարծես որևէ մեկի չի մտահոգում 07/20/2017 14:26 | Քրեական խրոնիկոն
Մեկ տարի է անցել 2016թ. հուլիսի 17-ի կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու դեպքից:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել և արդեն մեկ ամիս է, ինչ ընդհանուր առմամբ 32 մեղադրյալների վերաբերյալ երկու տարբեր քրեական գործերը դատարանում են, ովքեր, ի դեպ, շուրջ 1 տարի է, որ գտնվում են նախնական կալանքի տակ:
Սակայն ինչպես տեսնում ենք, գործերի դատարան մուտք լինելուց մինչ այսօր սայլը տեղից չի շարժվում. թե՛ առաջին և թե՛ երկրորդ գործով դեռևս նախապատրաստական փուլը հաղթահարված չէ. պատճառը հիմնականում մեկն է` նշանակված յուրաքանչյուր նիստից առաջ առնվազն մի քանի փաստաբան դատական նիստերին ներկա չեն գտնվում:
Ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ վերջին շրջանում դատարան մուտքագրված Ժիրայր Սեֆիլյանի գործով ուժեղացված հսկողություն է իրականացվում և դատարան մուտք գործող ցանկացած անձ զննության է ենթարկվում. Դատական օրենսգրքի մի քանի հոդվածներով ամրագրված է դատական կարգադրիչի լիազորությունները և այդ լիազորությունները իրացնելիս կարգադրիչը իրավունք ունի զննության ենթարկել դատարան մուտք գործող յուրաքանչյուր անձի և նրանց իրերը:
Սակայն փաստաբաններն այս ամենը խուզարկություն են որակում և հրաժարվում զննության ենթարկվելուց, ուստիև նրանց բացակայության պայմաններում անհնարին է դառնում գործի քննության նորմալ ընթացք ապահովվելը:
Երեք տասնյակից ավել անձինք շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ դատաքննության ողջամիտ ժամկետների պահապնման մասին այսօր խոսելն անիմաստ է, քանի ակնհայտ է, որ նման տեմպերով ու պայմաններում նիստեր գումարելու դեպքում մեղմ ասած մի քանի տարի կպահանջվի առաջին ատյանի դատարանում գործերի հանգուցալուծման համար։ Սա նշանակում է, որ կալանքի տակ գտնվող անձինք դեռևս երկար են սպասելու դատական ակտի կայացմանը։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցը կարծես որեւէ մեկին չի էլ հետաքրքրում։
Դատական նիստերի ձախողումը պետք է որ չբխի կողմերից որևէ մեկի շահերից՝ ոչ մեղադրանքի եւ ոչ էլ պաշտպանական, եթե, իհարկե, ձգձգումը չի արվում դիտավորյալ հեռահար ինչ-ինչ նպատակներով։
Անկախ ամեն ինչից՝ յուրաքանչյուր նիստի համար հանիրավի այդքան մարդկային ռեսուրսներ և ֆինանսական միջոցներ վատնելու փոխարեն վատ չէր լինի, եթե ի վերջո դատարանում ապահովվեր առարկանների զննման անհրաժեշտ սարքը, որի պարագայում, կարծում ենք, մի շարք հարցերի շահարկումից հնարավոր կլիներ խուսափել։ Ի վերջո, պետությունն է առաջնային պատասխանատվությունը կրում դատական նիստերի բնականոն կազմակերպման համար։
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան