ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը 07/19/2017 17:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության պաշտոնական կայքից:
Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի անտառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց բացահայտումն ապահովելուն և նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող այն հանգամանքները, որոնց իրավապահ համակարգը բախվում է քրեադատավարական պրակտիկայում: Ուշադրություն է դարձվել անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերին, դրանց լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերին:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պետք է էապես ակտիվացնել այս ոլորտում դատախազական հսկողությունը, և հետևողական պայքար է ծավալվելու այս բնույթի հանցագործությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ բացահայտման և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության երթակելու ուղղությամբ: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է այդ գործերով նախաքննության պլանավորամանը, ապօրինի անտառահատման հանցակազմ պարունակող բոլոր դեպքերում ներգրավված, շատ հաճախ միտումնավոր թաքցվող հանցակիցների ամբողջական շրջանակի բացահայտմանը, անտառահատումների փաստերին առնչություն ունեցող իրավասու բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու վրա:
Ելնելով արծարծված հիմնահարցերի վերլուծությունից, ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի անտառահատումների դեմ իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն միտված կոնկրետ հանձնարարություններ:
Մասնավորապես, հանձնարարվել է այս հանցատեսակի փաստով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: Որոշվեց նաև դիմել՝
• ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին՝ առավել հստակեցնելու, որոշ դեպքում նաև վերանայելու այն իրավակարգավորումները, որոնցում առկա անորոշությունները, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումները մինչ այժմ քիչ արդյունավետ են դարձրել ապօրինի անտառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելումը, այդ փաստերով հարուցված քերական գործերի օբյեկտիվ, լիարժեք և ամբողջական քննության իրականացումը, պետությանը հասցված վնասի իրական ծավալների բացահայտումն ու հատուցման լիարժեքության ապահովումը,
• ՀՀ Ոստիկանության պետին՝ ապահովելու անտառային և ոչ անտառային գոտիներում ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
• ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ակտիվացնելու օրենքով նախատեսված վարչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները փայտավերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ փայտահումքի ձեռբերման, դրա հետ կապված ֆինանսական հոսքերի օրինականության կտրվածքով, և, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրավախախտումների հայտնաբերման դեպքում, նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը:
Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև մշտադիտարկման ենթարկել ապօրինի ծառահատումների մասին ահազանգ պարունակող ԶԼՄ բոլոր հրապարակումները և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության առարկա դարձնել դրանցում ներկայացված բոլոր հանգամանքները կամ փաստերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից