ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա ծռերի» գործով կրքերը չեն հանդարտվում. փաստաբանները շարունակում են սանկցիաների արժանանալ 07/19/2017 12:55 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը վերսկսվելուց հետո էլ, ինչպես պարզ դարձավ, կրկին դատական նիստերի դահլիճում չէին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը և Արայիկ Պապիկյանը:
Նախագահողը ներկաններին տեղեկացրեց, որ դատական կարգադրիչի կողմից արձանագրություն է կազմվել և ներկայացվեց, ըստ որի՝ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին մետաղաորսիչ սարքով զննելիս ազդանշան է հնչել, որ նրանց պայուսակներում կա մետաղյա իր: Կարգադրիչը պահանջել է դուրս բերել այն, սակայն պաշտպանները գտել են, որ իրենց ապօրինի պահանջ է ներկայացվել և պայուսակը չեն բացել և դուրս չեն բերել, այսպես կոչված, մետաղյա իրը, ուստիև՝ նրանց թույլ չի տրվել դատական նիստերի դահլիճ մտնել:
Իսկ մինչ այդ հարցը կլուծվի, դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանից գրություն է ստացվել, որով պաշտպանը հայտնել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիայի ժամկետը երկարացնելու մասին նիստի է և չի կարող ներկայանալ այս նիստին:
Դատարանը հայտնեց, որ Հայկ Ալումյանը անընդմեջ չի ներկայանում այս գործով 5 դատական նիստի և հղում կատարելով 304-րդ հոդվածի պահանջին՝ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին հարցրեց, թե նա այլ պաշտպան ունի՞, ում կարող են ներգրավել, սակայն Բարսեղյանը հրաժարվեց այլ պաշտպանից և ասաց, որ չի առարկում իր պաշտպանի բացակայությամբ դատական նիստի անցկացմանը:
Հաջորդ գրությունը դատարանն ստացել էր փաստաբան Լուսինե Սահակյանից, վերջինս ներկայացնում է ամբաստանյալներ Սեդրակ Նազարյանի և Էդուարդ Գրիգորյանի պաշտպանությունը:
Սահակյանը դատարանին տեղեկացրել է, որ հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 9-ը արձակուրդում է գտնվելու և բացակայելու է ՀՀ-ից, ուստիև՝ նշանակված դատական նիստերին չի կարող մասնակցել:
Ամբաստանյալներ Սեդրակ Նազարյանի և Էդուարդ Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնում էնաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, և այս պարագայում մյուս պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չէ նիստերի անցկացմանը:
Նախագահող դատավոր Արտուշ գաբրիելյանը, պաշտպաններին դիմելով, խնդրեց արձակուրդը կազմակերպել օգոստոսի 1-ից- 15-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի նիստերը արձակուրդ գնալու պարագայում անհարկի չձգձգվեն, դատարանի այս առաջարկը կողմերին, մեղմ ասած, այնքան էլ դուր չեկավ. պատճառաբանեցին, որ իրենք այլ դատական գործեր ևս ունեն, արդեն նշանակված դատական նիստեր, և չեն կարող դատարանի այս առաջարկն ընդունել:
Ինչ վերաբերում է դատարանին հասցեագրված երրորդ գրությանը, ապա այն ստացվել էր ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Լամբարյանի և Արթուր Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանից: Վերջինս գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ այլ դատարանում դատական նիստի է մասնակցում և շուրջ 40 րոպե ուշացումով կներկայանա: Պաշտպանը խնդրել էր իր ուշացումը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չդիտել:
Դատարանը որոշում կայացրեց անհարգալից վերաբերմունք դիտել փաստաբան Շուշանյանի վարքագիծը և նրա նկատմամաբ կիրառվեց դատական սանկցիա և դիմել Փաստաբանական պալատ:
Փաստաբանի նկատմամաբ դատական սանկցիայի կիրառումը կրկին բորբոք կրքերը, և փաստաբանները մեկ մյուսին հերթ չտալով փորձում էին հայտարարությամբ հանդես գալ. դատարանի գործողությունները փաստաբանները անօրինակ գնահատեցին:
Վիճաբանությունն այնքան թեժացավ, որ նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ կրկին փաստաբանների նկատմամբ սանկցիայի հարց լուծելու նպատակով:
Լուսանկարը՝ Azatutyun.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից