ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Լոքյան. «Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին» 07/19/2017 16:10
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկացմամբ՝ համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին և այս համատեքստում կարևորել է Եվրամիության իրական, գործնական և լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար:
2016 թվականին ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները: Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը և համաչափության ապահովմանը, հիշեցրել, որ կառավարության նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել և ֆիքսել է երկրի տարածքների համաչափ զարգացումը:
«Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք և արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարևոր է: Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու և զարգացում ապահովելու համար ֆինանսական կառույցի փաստաթուղթը: Մեր համապետական բյուջեի ներսում մենք ոչ ուղղակիորեն առանձնացնելու ենք տարածքային զարգացման ֆինանսավորման միջոցները, հետո համապատասխան նախարարությունները համաձայնեցնելով հարցերը մարզերի, մարզպետների և համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ, որից հետո միայն սկսվելու են իրականացվել ներդրումները:
Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ, որը պետք է ապահովի աշխատատեղ և ավելացված արժեք: Իսկ 30 տոկոսը սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով և մենք առաջնորդվելու ենք»,-ասել է Դ. Լոքյանը, տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբեր սկսելու են արդեն գործառնական ծրագրերի քննարկումները: Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան:
Ռոբերտ Գիրեյկոն իր ելույթում նկատել է, որ տարածքային զարգացման հարցերի հետ կապված համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել:«Այսօր Հայաստանն իրականացնում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականություն, դրանում կարող ենք համոզվել եվրոպական երկրների կամ այլ երկրների հետ համեմատելիս: Հայաստանում առաջընթացն այս ոլորտում վերջին 2-3 տարիներին ահռելի է եղել»,-ասել է Ռ. Գիրեյկոն, վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը ՀՀ ՏԿԶ նախարարության հետ:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային զարգացման բարեփոխումների ընթացքին, ներկայացվել են ԵՄ փորձնական տարածքային զարգացման ծրագրի հիման վրա ձևավորված մոդելներ: Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելելու են Դիլիջան և Գյումրի, որտեղ հնարավորություն են ունենալու ավելի խորը ծանոթանալ տարածքային զարգացման միջամտությունների ժամանակակից ինտեգրված մոտեցումներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից