ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-հնդկական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ 07/18/2017 15:39 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները:
Ընդգծելով, որ Հայաստանը և Հնդկաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը այդ հոբելյանը լավ առիթ է համարել ի մի բերելու ձեռքբերումները և նախանշելու հայ-հնդկական հարաբերությունների` հատկապես դրանց տնտեսական բաղադրիչի ընդլայնման հնարավորությունները:
Նախագահի համոզմամբ, դրա համար առկա են բոլոր նախադրյալները, քանի որ անցած տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների:
«Չնայած հաստատված հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններին, իսկ այդ հարաբերությունները հիմնված են ամուր պատմական կապերի և ավանդույթների վրա, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք այդ հարաբերությունների ներուժը դեռ չենք կարողացել լավագույնս իրացնել:
Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, և ուղղակի անհրաժեշտություն է այդ երկրի հետ մեր հարաբերությունների, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունների խորացումը: Իհարկե, այդ գործում շատ մեծ կարևորություն ունի Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի օրակարգը, անշուշտ, պետք է թարմացնել նոր և թիրախային հարցերով, որոնք պետք է լինեն բազմազան՝ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մինչև գյուղատնտեսության ոլորտ, ադամանդագործություն, զբոսաշրջություն:
Ունենք լավ օրինակներ, և այստեղ հատկապես ուզում եմ նշել Երևանի պետական համալսարանում գործող հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, որը շատ մեծ աշխատանք է կատարում:
Կարևորում ենք նաև Հայաստանի մարզերում դպրոցների միջև համակարգչային ցանցի ստեղծման հարցում Հնդկաստանի աջակցությամբ և ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ համատեղ կրթական ծրագրերի ներդրումը: Տավուշում և Վայոց ձորում կատարված աշխատանքը և այնտեղ եղած սարքավորումների միացումը այս կենտրոնին, իհարկե, այդ երկու մարզերի համար կունենան շատ էական նշանակություն:
Ընդհանրապես, այս ոլորտում Հնդկաստանում հսկայական աշխատանք է կատարվել, նրանք շատ մեծ փորձ ունեն և զգալի կարողություններ, ուստի հաշվի առնելով այս ոլորտում մեր երկրում առկա ներուժը, այստեղ համագործակցությունը, անշուշտ, պետք է շատ ավելի ինտենսիվ լինի:
Ուզում եմ նաև օրինակ բերել մեր համագործակցությունը կրթության, գիտության ոլորտում: Շատերին է հայտնի, որ այսօր Հայաստանում ուսանում են հազարից ավելի հնդիկ ուսանողներ, որոնք մասնագիտություն են ձեռք բերում և, բնականաբար, զուգահեռ ծանոթանում են մեր մշակույթին, պատմությանը, այնուհետև վերադառնալով իրենց հայրենիք՝ համալրում են մեր բարեկամների շարքը:
Սա շատ կարևոր հանգամանք է, և այս ուղղությամբ ևս մենք հսկայական հնարավորություններ ունենք զարգացնելու համագործակցությունը: Ես վերջերս եղել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ծանոթացել եմ նրանց ծրագրերին՝ նրանք ևս պատրաստ են իրենց կողմից ջանք ներդնելու, որպեսզի այստեղ ուսանողների թիվն ավելանա, ընդհանրապես համագործակցությունը և՛ առողջապահության, և՛ կրթության ոլորտներում ընդլայնվի:
Կարծում եմ, որ մենք ունենք շատ մեծ հնարավորություններ համագործակցելու ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, և պետք է շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ:
Շատ մեծ հնարավորություն կա համագործակցելու դեղագործության ոլորտում, որտեղ Հնդկաստանը մեծ հաջողություններ ունի՝ նրանք խոշոր մատակարար են, և այստեղ մեր հնարավորությունները պետք է ի ցույց դնենք, որպեսզի կարողանանք նրանց ներգրավել հայաստանյան շուկա:
Անշուշտ, մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Որքան տեղյակ եմ մենք ունենք աշխատանքային խումբ, և անցած տարիներին եղել են փոխայցելություններ: Այստեղ ևս համագործակցությունը, ընդ որում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի հետ կապված, կարող է մեզ համար արդյունավետ լինել:
Անպայման պետք է զգալի աշխատանք տանենք զբոսաշրջության զարգացման գործում: Հսկայական բնակչություն ունեցող այդ երկիրը զբոսաշրջության ոլորտում ևս մեծ ներուժ ունի:
Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր զեկույցում ավելի հանգամանալից անդրադարձեք այս հարցերին: Մենք որոշակիություն պետք է ունենանք՝ կոնկրետ որ ոլորտում ինչ պետք է անենք, որպեսզի այսօրվա մեր հարաբերություններին ոչ հարիր թվերն ու ցուցանիշները հաջորդ անգամ չհնչեցնենք, նկատի ունեմ՝ առևտրաշրջանառության ոլորտում, որտեղ ներուժը շատ մեծ է»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Դեսպան Մարտիրոսյանի զեկույցի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, որոնք կներառվեն նաև Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան