ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի 8-րդ վեհաժողովին 07/18/2017 15:06 | ԼՐԱՀՈՍ
Սույն թվականի Հուլիսի 5-ից 12-ը Լյուքսեմբուրգում տեղի է ունեցելՖրանկոֆոնԵրիտասարդական խորհրդարանի 8-րդ նիստը, որին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են նաև հայ երիտասարդները։
Միջոցառումն անցկացվել էՖրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովին զուգահեռ և նվիրված է եղել վեհաժողովի հիմնադրման 50 ամյակին։ Հայաստանը ներկայացրել են Հայաստանի Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի առաջին նախագահ Գևորգ Բաղդասարյանը և նույն խորհրդարանի երիտասարդ պատգամավոր Լիլիթ Գևորգյանը։
Խորհրդարանը բավականին ներկայացուցչական է եղել՝ կազմված լինելով թվով 60 երկրների պատվիրակներից։ Աշխատանքները կազմակերպվելեն բարձր մակարդակով և անցել մշակութային բազմազանության, համագործակցության, ինչպես նաև թեժ բանավեճերի մթնոլորտում։ Վեհաժողովին մասնակից երիտասարդների հիմնական ջանքերը միտված են եղել աշխարհում ծայրահեղականության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ավելի լավ ֆրանկոֆոն աշխարհ կերտելու նորարարական լուծումներ գտնելուն՝ օգտագործելով սեփական փորձը, աշխարհայացքը և մշակութային առանձնահատկությունները։
«Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է Հայ երիտասարդների համար, քանզի մեկտեղում է ներկայացուցիչներ բոլոր մայրցամաքներից։ Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը և նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել և աջակցել երիտասարդների նախաձեռնությունները։ Մեր վեհաժողովի աշխատանքները գնահատում եմ շատ բարձր, քանզի աշխատելով բազմազգ և բազմամշակույթ միջավայրում,ստեղծելով համագործակցության և փոխօգնության միջավայր, կարողացանք ընդունել թվով 4 հռչակագրեր, որոնք ամբողջովին արտահայտում են ֆրանկոֆոներիտասարդների մոտեցումները աշխարհում տիրող մարտահրավերների նկատմամբ»,-նշել էՀայաստանի Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի առաջին նախագահ Գևորգ Բաղդասարյանը ։
Գևորգը Բաղադասարյանը կարևորել է նաև միջոցառման նշանակությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ վեհաժողովի ընթացքում բազմիցս արծարծվել է 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը և, հատկապես, նրա կարևորությունը երիտասարդների համար։
«Առիթը բաց չենք թողել խոսելու Երևանում կայանալիք գագաթաժողովի մասին։ Նույնիսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ՄիկաելԺանի հետ առանձնազրույցում պատիվ ունեցա նշելու Հայ հասարակության համար միջոցառման կարևորության և հատկապեսերիտասարդների պատրաստակամության մասին՝ մասը կազմելու այդ միջազգային մեծիրադարձությանը» ,- հավելել էԳևորգ Բաղդասարյանը։
Նշենք նաև, որ վերջինս, մասնակցելով «Ֆրանկոֆոն հռետորական խաղերին», իր թիմի հետ միասին զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը և պարգևատրվել է ոսկե մեդալով։
ՖրանկոֆոնիայիԽորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է տալ 2018 թվականին Ֆրակոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովը Հայաստանին նշեց,- «Շատ մեծ բան. աշխարհը կհավաքվի Հայաստանում, բոլոր մայրցամաքներից, ֆրանկոֆոն բոլոր երկրներից կգան պատվիրակներ (շուրջ 84 երկրներից): Սա հզոր միջոցառում է, և մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք պատվով կատարել այս պատասխանատվությունը։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Ֆրանկոֆոնիան աշխարհին ավելի տեսանելի, մատչելի և ընկալելի լինելու լավագույն հարթակն է: Իսկ այն, ինչ չի կարելի անել զենքով, կռվով և ուժով, կարելի է անել մշակույթով, լեզվական հնարավորություններով և ընդհանուր, համընդհանուր արժեհամակարգին դավանող հասարակությունների ստեղծմամբ։ Այն փաստը, որ երկու տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը լինելու է այս հզոր կառույցում նախագահող երկիր, ինձ ոչ միայն հպարտություն, այլև՝ մեծ ուժ է տալիս»։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը հիմնադրվել է2016 թվականին ՖրանկոֆոնիայիԽորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան