ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է 07/18/2017 12:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որոշել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել և դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի կայքէջից:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանը դիմելով ՀՀ փաստաբանների պալատ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծի վերաբերյալ, հայտնել էր, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա.Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը:
Փաստաբանների պալատը, քննարկելով դատարանի դիմումը, գտել է, որ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծում չկա Փաստաբանի վարքագծի կանոնագրքի առերևույթ խախտում:
Ըստ ՓՊ որոշման՝ վերլուծվել է երկու տարբերակ:
Առաջին տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը չի ստացել իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա չի կարող խոսք գնալ փաստաբանի վարքագծի մասին, իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի վարքագիծը դուրս է ՀՀ փաստաբանների պալատի իրավական տեսադաշտից և չի կարող քննարկման առարկա դառնալ:
Երկրորդ տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը ստացել է իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա ակնհայտ է, որ՝
- չկա որևէ կոնկրետ ապացույց, որից կարելի էր առերևույթ հետևություն կատարել, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն իմացել է այդ թղթի բովանդակության մասին.
- ձեռագիր գրառումներով թուղթը ոստիկանի կողմից առգրավվել է փաստաբանից' ի խախտումն փաստաբանի գործունեության երաշխիքների:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ' զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ ոստիկանը կաշկանդված է օրինականության և կամայականության արգելքի սկզբունքներով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված), հետևաբար իրավունք չուներ փաստաբանի մոտից առգրավել (հարկադրաբար վերցնել) տեղեկատվական բնույթի որևէ նյութ: Ոստիկանը նյութը հարկադրաբար վերցնելիս որևէ կերպ չէր կարող տեղյակ լինել դրա բովանդակությանը, հետևաբար և իրավաբանական օգնության վերաբերելիությանը: Ոստիկանը նման գործողությամբ փաստացի հնարավորություն կունենար ծանոթանալ նույնիսկ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը՝ ուղղակիորեն վնաս հասցնելով պաշտպանի և ամբաստանյալի շահերին:
ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել, իսկ դրանց առգրավումը բոլոր դեպքերում պետք է անօրինական համարվի նույնիսկ այն դեպքում, երբ հետագայում պարզվի, որ առգրավված նյութն իրավաբանական օգնությանը չի վերաբերում:
Ամփոփելով վերոգրյալը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որոշել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել և դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան