ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն առաջարկում է խստացնել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների պատժաչափերը 07/17/2017 16:51 | ԼՐԱՀՈՍ
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար գործող օրենսդրությամբ սահմանված պատիժն ակնհայտ համարժեք չէ արարքի ծանրությանը և վտանգավորությանը: Նման եզրահանգման են եկել Քննչական կոմիտեում առաջարկելով՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296 և 297-րդ հոդվածների սանկցիաները:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Դավիթ Թումասյանը, օրինագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։
Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար, սակայն այդ հոդվածի մասերի սանկցիան համահունչ չէ դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթին և ծանրության աստիճանին:
Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում, հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, եթե այդ գործողություններն զգալի վնաս են պատճառել, նախատեսված են մեղմ պատիժներ` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500 000 -700 000 ՀՀ դրամի չափով՝ միևնույն ժամանակ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանրացնող հանգամանքների դեպքում, երբ արարքը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, բնության հատուկ պահպանվող տարածքներում, խոշոր վնաս պատճառելով, Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ՝ ներկա դրությամբ օրենքով սահմանված՝ 400.000-700.000 ՀՀ դրամ պատիժները նույնպես մեղմ են.
տուգանք` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով,
կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Եթե քննարկվող հանցագործությունն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս՝ 700.000 ՀՀ դրամից ավել գումարի չոփով, ապա պատիժներն են. կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ստացվում է, որ 400.000 ՀՀ դրամի չափով վնաս պատճառած անձի նկատմամբ գործով օրենսդրությամբ կարող է կիրառվել տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով, ինչը կհամարվի, որ պետությունը կատարել է իր պատժիչ քաղաքականությունն, ավելին՝ ապահովել է մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը:
Իսկ արդյո՞ք պատիժն համարժեք է կատարված արարքի ծանրությանը և վտանգավորությանը՝ Քննչական կոմիտիեում գտնում են, որ՝ ոչ:
Առաջարկվող փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ըստ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ ՔԿ-ի կողմից կատարված վիճակագրության՝ 2015թ.-ին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (281-298-րդ հոդվածներ) դեպքերով քննված գործերից դատարան է ուղարկվել 18 քրեական գործ, որից 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով, իսկ 2016թ.-ին՝ համապատասխանաբար 12, որից 6-ը քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով:
Ստացվում է, որ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի մեջ՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքերը այդ երկու տարիներին էլ կազմել են 50%:
Այստեղից կարելի է եզարահանգել, որ հոդվածների դիսպոզիցիայով սահմանված պատժաչափերի մեղմ լինելը կանխարգելիչ ազդեցության չունի:
Բացի այդ առաջարկվում է նաև, փոփոխության ենթարկել քննարկվող հանցագործության հարակից հանցագործության՝ անտառներ ոչնչացնելու կամ վնասելու համար նախատեսված սանկցիաները:
Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Գործող օրենսդրությամբ՝ հոդվածի սանկցիայով նախատեսված է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափը, իսկ ազատազրկումը՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ գործող խմբագրությամբ նախատեսված է առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:
ՔԿ-ն առաջարկում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան համաչափորեն խստացնել՝ սահմանելով չորսից տաս տարի ժամկետով ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով այն դեպքում երբ գործող խմբագրությամբ նախատեսված է ազատազրկում՝ երեքից ութ տարի ժամկետով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից